484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Արագածոտնի մարզում արքայական դամբարանի պեղումները կսկսվեն առաջիկայում
16:12
10 Փետրվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Արագածոտնի մարզի Աղցք գյուղում արքայական դամբարանի պեղումները կսկսվեն առաջիկայում, երեքշաբթի լրագրողներին ասաց Մշակույթի նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը։

«Հայաստանում հնագիտական պեղումները մեծ թափ են հավաքում։ Ամեն տարի մեր երկրում աշխատանքներ են տարվում մշակույթի շուրջ 50-60 հուշարձանների տարածքում։ Բայց Աղցքի պեղումները բացառիկ են, քանի որ դրանք ունեն ինչպես պետական, այնպես էլ մշակութային նշանակություն։ Այստեղի դամբարանը վաղ միջնադարի միակ հուշարձանն է, որը հստակ պատմագրություն ունի։ Այն հիշատակվել է հայ մեծ պատմաբանների` Մովսես Խորենացու, Փավստոս Բյուզանդի աշխատություններում»,– նշեց Սիմոնյանը։

Նա ավելացրեց, որ այդ դամբարանի պատմությունը բավականին դրամատիկ է` պարսից արքա Շապուհը ներթափանցել է Անիի ամրոց, քանդել արքայական դամբարանները և հափշտակել այնտեղ պահվող անհաշվելի գանձերն ու արքայական աճյունները։ Հայկական բանակը` սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ, հետապնդելով պարսից բանակին, պարտության է մատնել նրան` վերադարձնելով առևանգածը։

«Միջնադարի պատմաբանները պատմում են, որ հայ և հեթանոս արքաների աճյունները խառնելու պատճառով նրանց չի հաջողվել հուղարկավորել Էջմիածնի տաճարում, հենց այդ պատճառով Արագած լեռան ստորոտին նոր դամբարան է կառուցվել»,– ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով` ենթադրվում է, որ Աղցքի դամբարանում հուղարկավորվել են Արշակունիների ( I—V դդ.) և Արտաշեսյանների (մ.թ.ա. II դար– մ.թ. I դար) արքաների աճյունները, քանի որ Մովսես Խորենացու ձեռագրերում հիշատակվում է, որ այնտեղ թաղվել են «մեր բնիկ իշխանավորները»։

Սիմոնյանն ավելացրեց, որ Աղցքի դամբարանը միշտ եղել է համընդհանուր ուշադրության կենտրոնում, և, վերջիվերջո, Հայաստանի Ազգային ժողովում բարձրացվել է մշակույթի այդ հուշարձանի պահպանման հարցը, քանի որ այն բավականին անմխիթար վիճակում է։

«Նախորդ տարի Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամանել էր Աղցք, և տեղում որոշվել է Աղցքի դամբարանի պեղումների պետական ծրագիր մշակել»,– նշեց Սիմոնյանը։

Փորձագետը նշեց, որ առաջին անգամ դամբարանի պեղումները կատարվել են իր գլխավորությամբ դեռ 1974 թվականին։

«Մենք ծրագրում ենք սկսել, հենց եղանակային պայմանները մի փոքր լավանան, քանի որ մենք կցանկանայինք որոշ աշխատանքներ ավարտել մինչև ապրիլի 24–ը, որպեսզի Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին ժամանած արտասահմանյան պատվիրակությունները կարողանան այցելել այս մեծ պատմամշակութային հուշարձան»,– ավելացրեց Սիմոնյանը։

Պեղումների ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար։ Հնագիտական աշխատանքների համար պետությունը հատկացրել է 50 մլն դրամ (104 հազ դոլար)։ Առաջին տարում ծրագրվում է ծախսել 17 մլն դրամ (35 հազ դոլար)։

Պեղումներից հետո երկրորդ փուլը հուշարձանը վերականգնելն է, ինչպես նաև` այդ տարածքում թանգարան հիմնելը։ «Բոլոր աշխատանքների ավարտից հետո այդ վայրը գրավիչ զբոսաշրջային կենտրոն կդառնա»,– ասաց Սիմոնյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:35
18 Մարտի 2017
Գիտնականներն ապացուցել են, որ 5 վայրկյանում գետնից բարձրացված մթերքն անվտանգ է
Բիրմինհեմի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնն ապացուցել է այսպես կոչված «հինգ վայրկյանի» կանոնի ճշմարտացիությունը:
19:45
12 Մարտի 2017
Apple-ի նոր սմարթֆոնը կարող է կոչվել iPhone Edition
Ներկայում ընկերությունը փորձարկում է նոր iPhone-ի նախատիպերը:
18:25
05 Մարտի 2017
Գիտնականները ստեղծել են առաջին ԴՆԹ-համակարգիչը
Մանչեսթերի համալսարանի մասնագետները ԴՆԹ-ի հիման վրա հաշվիչ համակարգ են մշակել:
21:08
20 Փետրվարի 2017
Ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված չէ գլխուղեղի կիսագնդերի հետ. գիտնականներ
Բոհումի Ռուրի համալսարանի գիտնականների խումբը հերքել է գոյություն ունեցող կարծիքը, թե ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված է ուղեղի կիսագնդերի հետ։
21:11
19 Փետրվարի 2017
Տղամարդկանց ճաղատության պատճառը կանայք են. գիտնականներ
Հետազոտություններն բացահայտել են մի քանի գեներ, որոնց առկայությունն ավելացնում է ճաղատացման զարգացման հավանականությունը:
17:15
18 Փետրվարի 2017
Facebook-ի ձևաչափը կփոխվի
Մարկ Ցուկերբերգը մտադիր է զբաղվել սոցիալական ենթակառուցվաքի զարգացմամբ` իր ստեղծած Facebook սոցիալական ցանցի բազայի հիման վրա գլոբալ հանրույթ ձևավորելու համար:
20:19
12 Փետրվարի 2017
Սիրած երաժշտությունը լսելը և թմրանյութից ստացած հաճույքը հավասարազոր են
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչու է որոշ մեղեդիներ լսելն ուրախություն բերում մարդուն:
19:10
11 Փետրվարի 2017
YouTube–ում հայտնաբերվել է «պատմության մեջ խոշորագույն» սխալը
YouTube–ում ստեղծել են տարօրինակ պաշտպանական մեխանիզմ:
16:35
11 Փետրվարի 2017
Lenovo-ն ներկայացրել է բարակ հիբրիդային Android նոութբուք
Lenovo ընկերությունը ներկայացրել է հիբրիդային Yoga A12 նոութբուքը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով։
18:02
05 Փետրվարի 2017
Գիտնականները ժամանակին քնելու միջոց են գտել
Ամերիկացի և շվեդ գիտնականներն առաջարկել են ժամանակին քնելու գործուն միջոց:
14:39
05 Փետրվարի 2017
Hater: ծանոթությունների հավելված ատելության հիման վրա
Կատակերգու և «Գոլդման Սաքս»-ի նախկին աշխատակից Բրենդան Ալպերը հայտարարել է Hater ծանոթությունների հավելվածի գործարկման մասին:
13:15
05 Փետրվարի 2017
Մտավոր աշխատանքը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը
Մեյո կլինիկայի նյարդակենսաբանները կարծում են, որ կոգնիտիվ կարողությունների տարիքային վատացումը կարելի է կանխել: