486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում վերջերս հայտնաբերված միջնադարյան Ավետարանների մասին պատմող գիրք է հրատարակվել
14:58
29 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում հրատարակվել է հայագետ Արգամ Այվազյանի գիտական աշխատությունը, որը պատմում է վերջերս հայտնաբերված XVI դարի չորս ձեռագիր Ավետարանների և XVII-XVIII  դարերի յոթ արծաթե սրբապատկերների մասին։

Ինչպես հինգշաբթի գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց Այվազյանը, հայտնաբերված արծաթե սրբապատկերները գտնվում են Հունաստանում, և դրանց մասին տեղեկություններն առաջին անգամ են հրապարակվում։

«Գրքում կա ավելի քան 600 նկարազարդում, որոնք թույլ են տալիս ընթերցողին պատկերացում կազմել գրքերի նկարազարդման արվեստի մասին, քանի որ հայ մասնագետները չեն կարող տեսնել սրբապատկերները», – հինգշաբթի լրագրողներին ասաց Այվազյանը։

Պատմաբանի խոսքերով` բոլոր գտածոները փրկվել են Հայոց ցեղասպանության տարիներին և ներառվել են Հունաստանում Գալֆայանների ընտանիքի հավաքածուում։

«Գալֆայանների ընտանիքի տասնյակ տարիներ շարունակ հավաքել է ջարդերից փրկված ընտանիքների կողմից տրամադրվող ձեռագրեր, գրքեր և տարբեր տեղեկություններ», – նշեց Այվազյանը։

Հեղինակն ընդգծեց, որ գիտական աշխատությունը պետք է լույս տեսներ հայկական գրատպության 500–ամյակի և 2012 թ.–ին ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ, սակայն  որոշ դժվարությունների պատճառով գիրքը հրատարակվեց 2014թ .–ի դեկտեմբերին։

Այվազյանի կողմից ներկայացված «Անատոլի Յակոբսոն. նամակներ» երկրորդ գրքում ներկայացված են Յակոբսոնին (1906 – 1984 թթ.) հասցեագրված նամակների տեքստերը, ով իր կյանքի մեծ մասը նվիրել է հայկական հուշարձանների, ճարտարապետության և քանդակագործության ուսումնասիրմանը։

Գիրքը հրատարակվել է ֆրանսերենով, անգլերենով, իտալերենով, ռուսերենով։

«Յակոբսոնը միշտ պնդում էր, որ Գանձասարը հայկական ճարտարապետության հանրագիտարանն է, չնայած որոշ ադրբեջանցի պատմաբաններ մինչ հիմա փորձում են հակառակն ապացուցել», – ասաց Այվազյանը։

Այվազյանի խոսքերով` նա բավականին սերտ շփում է ունեցել Յակոբսոնի հետ, նրանք համատեղ աշխատել են, ուսումնասիրել Նախիջևանի պատմությունը, ինչի մասին կարելի է կարդալ «Անատոլի Յակոբսոն. նամակներ» գրքում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
19 Փետրվարի 2017
Տղամարդկանց ճաղատության պատճառը կանայք են. գիտնականներ
Հետազոտություններն բացահայտել են մի քանի գեներ, որոնց առկայությունն ավելացնում է ճաղատացման զարգացման հավանականությունը:
17:15
18 Փետրվարի 2017
Facebook-ի ձևաչափը կփոխվի
Մարկ Ցուկերբերգը մտադիր է զբաղվել սոցիալական ենթակառուցվաքի զարգացմամբ` իր ստեղծած Facebook սոցիալական ցանցի բազայի հիման վրա գլոբալ հանրույթ ձևավորելու համար:
20:19
12 Փետրվարի 2017
Սիրած երաժշտությունը լսելը և թմրանյութից ստացած հաճույքը հավասարազոր են
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչու է որոշ մեղեդիներ լսելն ուրախություն բերում մարդուն:
19:10
11 Փետրվարի 2017
YouTube–ում հայտնաբերվել է «պատմության մեջ խոշորագույն» սխալը
YouTube–ում ստեղծել են տարօրինակ պաշտպանական մեխանիզմ:
16:35
11 Փետրվարի 2017
Lenovo-ն ներկայացրել է բարակ հիբրիդային Android նոութբուք
Lenovo ընկերությունը ներկայացրել է հիբրիդային Yoga A12 նոութբուքը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով։
18:02
05 Փետրվարի 2017
Գիտնականները ժամանակին քնելու միջոց են գտել
Ամերիկացի և շվեդ գիտնականներն առաջարկել են ժամանակին քնելու գործուն միջոց:
14:39
05 Փետրվարի 2017
Hater: ծանոթությունների հավելված ատելության հիման վրա
Կատակերգու և «Գոլդման Սաքս»-ի նախկին աշխատակից Բրենդան Ալպերը հայտարարել է Hater ծանոթությունների հավելվածի գործարկման մասին:
13:15
05 Փետրվարի 2017
Մտավոր աշխատանքը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը
Մեյո կլինիկայի նյարդակենսաբանները կարծում են, որ կոգնիտիվ կարողությունների տարիքային վատացումը կարելի է կանխել:
15:36
30 Հունվարի 2017
Ճապոնիայում ստեղծել են սմարթֆոն, որը կարելի է լվանալ օճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս սմարթֆոնի առանձնահատկությունն այն է, որ այն կարելի է լվանալ օճառով և տաք ջրով:
19:49
28 Հունվարի 2017
Դատաստանի օրվա ժամացույցի սլաքներն առաջ են տրվել Թրամփի պատճառով
Դատաստանի օրվա ժամացույցի սլաքները, որոնց շարժումը արտացոլում է միջուկային պատերազմի և կլիմայի հետ կապված վտանգի մակարդակը, որոշվել է 30 վայրկյանով առաջ տալ նոր ռիսկերի վերլուծությունից հետո:
17:50
28 Հունվարի 2017
Facebook-ը սկսել է գովազդ տեղադրել Messenger-ում
Facebook սոցիալական ցանցը Messenger շարժական հավելվածում թեստային ռեժիմով գործարկել է գովազդի տեղադրում:
19:11
22 Հունվարի 2017
Սուրճ՝ սրտի համար
Սուրճը պաշտպանում է սիրտը բորբոքումից: