484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՍԱ–ն հակված է Միջազգային տիեզերակայանում վթարի կեղծ ազդանշանի վարկածին
18:11
14 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  ՆԱՍԱ–ն հակված է Միջազգային տիեզերակայանում վթարի կեղծ ազդանշանի վարկածին, ՆԱՍԱ–ի կայքում հայտնել է Հյուսթոնում թռիչքների կառավարման կենտրոնի տեսահեռարձակման մեկնաբանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

«Ամեն ինչ նորմալ է կարծես։ Հավանաբար, կեղծ ազդանշան էր։ Մենք աշխատում ենք հենց այն ուղղությամբ, որ դա կարող էր կեղծ տագնապ լինել»,– ասել է եթերի մեկնաբանը։

ՆԱՍԱ–ի ներկայացուցչի խոսքով` ճնշման կտրուկ աճ է գրանցվել սառեցման համակարգի կոնտուրներից մեկում։

«Գործելով շատ զգույշ` մենք հանձնարարեցինք անձնակազմի անդամներին մեկուսանալ ռուսական հատվածում»,– ավելացրել է նա։

«Ամերիկյան հատվածի սարքավորումների մի մասն անջատվել է, բայց այժմ կրկին միացվում է»,– ավելացրել է նա։ Գերատեսչության ներկայացուցիչը պարզաբանել է, որ տագնապի ազդանշանը կարող էր ճնշման բարձրացման, խափանված սենսորի կամ համակարգչային համակարգում առկա խնդրի հետևանք լինել։

ՆԱՍԱ–ի թռիչքների վերահսկողության ներկայացուցիչ Ջիմ Քելին հայտնել է, որ տագնապի պատճառը պարզվում է։

«Մենք առաջվա պես ուսումնասիրում ենք, թե ինչ է կատարվել։ Մասամբ վստահ ենք, որ ամոնիակի արտահոսք է եղել»,– ասել է նա։ Քելին ենթադրել է, որ խոսքը սենսորների և համակարգչային համակարգի հետ «կապված խնդիրներն են», որոնք կեղծ ազդանշանի պատճառ են դարձել։ Այժմ համակարգում ճնշումը մի փոքր բարձրանում է, բայց նոր թռիչքաձև աճի մասին խոսք լինել չի կարող, նշել է նա։

Միջազգային տիեզերակայանի ամերիկյան հատվածում Երևանի ժամանակով 12։44–ի սահմաններում սառեցման համակարգից վնասակար նյութերի արտանետում է եղել կայանի մթնոլորտ։ Այժմ ՄՏԿ–ի ամերիկյան հատվածը մեկուսացվել է, անձնակազմին վտանգ չի սպառնում, այն ռուսական հատվածում է։ ՄՏԿ ռուսական հատվածի մթնոլորտում խառնուրդների խտությունը թույլատրելիի սահմաններում է, չորեքշաբթի հայտնել է Ռոսկոսմոսը։

ՄՏԿ–ում այժմ հերթապահում են տիեզերագնացներ Ալեքսանդր Սամոկուտյաևը, Անտոն Շկապլերովը և Ելենա Սերովան, ամերիկացիներ Բարի Ուիլմորը (անձնակազմի ղեկավար) և Թերի Վերստը, ինչպես նաև Եվրոպական տիեզերական գործակալության աստղաբան Սամանտա Կրիստոֆերտին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:35
18 Մարտի 2017
Գիտնականներն ապացուցել են, որ 5 վայրկյանում գետնից բարձրացված մթերքն անվտանգ է
Բիրմինհեմի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնն ապացուցել է այսպես կոչված «հինգ վայրկյանի» կանոնի ճշմարտացիությունը:
19:45
12 Մարտի 2017
Apple-ի նոր սմարթֆոնը կարող է կոչվել iPhone Edition
Ներկայում ընկերությունը փորձարկում է նոր iPhone-ի նախատիպերը:
18:25
05 Մարտի 2017
Գիտնականները ստեղծել են առաջին ԴՆԹ-համակարգիչը
Մանչեսթերի համալսարանի մասնագետները ԴՆԹ-ի հիման վրա հաշվիչ համակարգ են մշակել:
21:08
20 Փետրվարի 2017
Ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված չէ գլխուղեղի կիսագնդերի հետ. գիտնականներ
Բոհումի Ռուրի համալսարանի գիտնականների խումբը հերքել է գոյություն ունեցող կարծիքը, թե ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված է ուղեղի կիսագնդերի հետ։
21:11
19 Փետրվարի 2017
Տղամարդկանց ճաղատության պատճառը կանայք են. գիտնականներ
Հետազոտություններն բացահայտել են մի քանի գեներ, որոնց առկայությունն ավելացնում է ճաղատացման զարգացման հավանականությունը:
17:15
18 Փետրվարի 2017
Facebook-ի ձևաչափը կփոխվի
Մարկ Ցուկերբերգը մտադիր է զբաղվել սոցիալական ենթակառուցվաքի զարգացմամբ` իր ստեղծած Facebook սոցիալական ցանցի բազայի հիման վրա գլոբալ հանրույթ ձևավորելու համար:
20:19
12 Փետրվարի 2017
Սիրած երաժշտությունը լսելը և թմրանյութից ստացած հաճույքը հավասարազոր են
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչու է որոշ մեղեդիներ լսելն ուրախություն բերում մարդուն:
19:10
11 Փետրվարի 2017
YouTube–ում հայտնաբերվել է «պատմության մեջ խոշորագույն» սխալը
YouTube–ում ստեղծել են տարօրինակ պաշտպանական մեխանիզմ:
16:35
11 Փետրվարի 2017
Lenovo-ն ներկայացրել է բարակ հիբրիդային Android նոութբուք
Lenovo ընկերությունը ներկայացրել է հիբրիդային Yoga A12 նոութբուքը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով։
18:02
05 Փետրվարի 2017
Գիտնականները ժամանակին քնելու միջոց են գտել
Ամերիկացի և շվեդ գիտնականներն առաջարկել են ժամանակին քնելու գործուն միջոց:
14:39
05 Փետրվարի 2017
Hater: ծանոթությունների հավելված ատելության հիման վրա
Կատակերգու և «Գոլդման Սաքս»-ի նախկին աշխատակից Բրենդան Ալպերը հայտարարել է Hater ծանոթությունների հավելվածի գործարկման մասին:
13:15
05 Փետրվարի 2017
Մտավոր աշխատանքը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը
Մեյո կլինիկայի նյարդակենսաբանները կարծում են, որ կոգնիտիվ կարողությունների տարիքային վատացումը կարելի է կանխել: