481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Միխայիլ Պողոսյանը կշարունակի զբաղեցնել Միասնական ավիաշինարարական կորպորացիայի գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը
21:38
13 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ կառավարությունը հաստատել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության փոխնախարար Յուրի Սլյուսարին Միասնական ավիաշինարարական կորպորացիայի (ՄԱԿ) նախագահի պաշտոնում նշանակելու մասին դիրեկտիվը, ընկերության ներկա ղեկավար Միխայիլ Պողոսյանը կշարունակի զբաղեցնել գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը, տեղեկացրել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը։

1998 թ.–ի մարտից Պողոսյանը զբաղեցնում էր «Սուխոյ» ավիացիոն ռազմա–արդյունաբերական համալիրի գլխավոր տնօրենի պաշտոնը։ 2003 թ.–ի սեպտեմբերին ՌԴ կառավարության որոշմամբ նա նշանակվել էր ««Սուխոյ» ավիացիոն հոլդինգային ընկերություն» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի պաշտոնում, որը միավորում էր «Սու» տեսակի ինքնաթիռների մշակողին և արտադրողներին։ 

Պողոսյանի ղեկավարությամբ «Սուխոյ» հոլդինգը սկսել է աշխատանք իրականացնել քաղաքացիական ինքնաթիռի ստեղծման ուղղությամբ։ 2003 թ.–ի մարտին «Սուխոյը» հաղթել է տարածաշրջանային ավիաուղիների համար ուղևորատար ինքնաթիռի ստեղծման մրցույթը։ Ինքնաթիռը կոչվել է «Russian Regional Jet», իսկ ավելի ուշ վերանվանվել է «Sukhoi Superjet 100»։

2007–2011 թթ.–ին Պողոսյանը զբաղեցրել է Միասնական ավիաշինարարական կորպորացիայի առաջին փոխնախագահի պաշտոնը։

2011 թ.–ի փետրվարին  նա դարձել է կորպորացիայի նախագահը։

2011 թ.–ի հունիսի 30–ին ««Սուխոյ» ընկերություն» ԲԲԸ–ի տնօրենների խորհուրդն ընտրեց Պողոսյանին տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում։ 2012 թ.–ի հոկտեմբերին Պողոսյանը ներառվել է «Օբորոնպրոմ» ՄԿ–ի տնօրենների խորհրդի կազմում։ 2013 թ.–ի հունվարի 29–ին «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի անդամները Պողոսյանին ընտրեցին ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում։

2015 թ.–ի հունվարի 13–ին ՌԴ կառավարությունը հաստատեց կորպորացիայի նախագահի պաշտոնում Պողոսյանի լիազորությունների վաղաժամ դադարեցման մասին դիրեկտիվը։ Նա շարունակել է զբաղեցնել գլխավոր կոնստրուկտորի պաշտոնը։ Պողոսյանը «ՍոյուզՄաշՌոսիի» ՍՊԸ–ի փոխնախագահի պաշտոնը։

Պողոսյանը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից–անդամ է, տեխնիկական գիտությունների դոկտոր, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ամբիոնի վարիչ։ Պողոսյանը 11 պատենտների և գյուտերի, 14 գիտական աշխատությունների հեղինակ է։ Նա ՌԴ պետական մրցանակի (1997), ՌԴ կառավարության մրցանակի (1998) դափնեկիր է։

2002 թ.–ին Միխայիլ Պողոսյանը պարգևատրվել է Փառքի շքանշանով Սու–33 կործանիչի ստեղծման գործում կատարած անձնական ներդրման համար։ Կործանիչն օգտագործվում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի սպառազինության կազմում։ Պողոսյանն ամուսնացած է, ունի երկու զավակ։–0–

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
28 Մայիսի 2017
Բացահայտվել է iPhone-ի հիշողութունը մաքրելու գաղտնի հնարավորությունը
iOS 10-ում հայտնաբերվել է թաքնված հնարավորություն, որը թույլ է տալիս մաքրել iPhone-ի հիշողությունը:
21:11
27 Մայիսի 2017
Մտքի դեֆորմացիա. սմարթֆոնները մարդկանց ավելի ռացիոնալ են դարձնում
Սմարթֆոն օգտագործելիս մարդիկ ավելի հակված են ռացիոնալ և ոչ էմոցիոնալ որոշումներ կայացնելու:
16:57
27 Մայիսի 2017
Մուգ շոկոլադը կօգնի հաղթահարել առիթմիան
Շոկոլադի օգտակարությունն ապացուցվել է բազմիցս:
12:45
23 Մայիսի 2017
«Ռոստելեկոմն» ուսանողների համար ամենամյա ծրագիր է սկսում
«Ռոստելեկոմը» հրավիրում է բոլոր ուսանողներին մասնակցելու «Նոր հնարավորություններ ուսանողների համար» ամենամյա նախագծին:
17:24
22 Մայիսի 2017
Հոքինգը ներկայացրել է մարդկության ողջ մնալու պայմանը
Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը ներկայացրել է մարդկության  ողջ մնալու գլխավոր պայմանը:  
21:38
21 Մայիսի 2017
10 փաստ ուղեղի մասին, որոնք ապացուցում են, որ մենք ընդունակ ենք ամեն ինչի
Մեր ուղեղը զարմանալի է: Այն կարող է օգնել հասնել ցանկացած բարձունքի, հասնել բաղձալի երազանքի և հասնել իսկապես ամենադժվար նպատակներին:
14:29
21 Մայիսի 2017
Գիտնականները բացահայտել են երկարակեցության ուղին
Գիտնականները սոցիալական կապերի մասին նոր հետազոտություն են անցկացրել:
14:50
19 Մայիսի 2017
«Ռոստելեկոմը» համակարգչային դասընթացներ է կազմակերպել Ամասիայի միջին և բարձր տարիքի բնակիչների համար
Ամասիայում մեկնարկել է «Ինտերնետի այբբենարան» խորագիրը կրող առաջին դասընթացը միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար։

12:46
17 Մայիսի 2017
Ռուսաստանաբնակ հայ ծրագրավորող Վահան Մարտիրոսյանը կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու տեխնոլոգիա է ստեղծել
TryFit սթարթափը տեխնոլոգիաներ է մշակում կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու համար։
13:10
13 Մայիսի 2017
Հայտնաբերվել է ցրված սկլերոզ առաջացնող մուտացիա
Այսպես կոչված, աղբային ԴՆԹ-ում մի շարք աուտոիմուն հիվանդություններ առաջացնող մուտացիա են հայտնաբերել:
18:30
09 Մայիսի 2017
Հայ քիմիկոսը Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի է արժանացել
Պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյանն արժանացել է Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի:
18:37
07 Մայիսի 2017
Մեկնարկում է բանանաֆոնի/բանան-հեռախոսի վաճառքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դրամահավաքի Indiegogo հարթակը նախատեսում է աշնանը «բանանային հեռախոսների» արտադրություն սկսել: