484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ռոսկոսմոսը մինչև տարեվերջ կներկայացնի 2020թ.-ից հետո ՄՏԿ-ի ծրագրին մասնակցելու իր դիրքորոշումը
12:04
12 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռոսկոսմոսը Միջազգային տիեզերական կայանի ծրագրի մասնակից-երկրներին մինչև տարեվերջ կներկայացնի 2020թ.-ից հետո կայանի շահագործմանը մասնակցելու իր դիրքորոշումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տիեզերական գերատեսչության ղեկավար Օլեգ Օստապենկոյին:

«Ամերիկյան կողմը մտադիր է շահագործել ՄՏԿ-ն նաև 2020թ.-ից հետո: Նրանք խոսում են մինչև 2024 թվականի մասին: Իսկ մենք տեղեկացրինք, որ սեփական կարծիքը կներկայացնենք առաջիկայում, ինչի մասին տեղյակ կպահենք նաև համագործակցության մնացած մասնակիցներին: Մենք համաձայնել ենք շահագործել ՄՏԿ-ն մինչև 2020թ.-ը: Իսկ այդ ժամկետից հետո մեր մասնակցության մասին վերջնական որոշումը կընդունվի մինչև տարեվերջ», - ասել է Օստապենկոն լրագրողներին Airshow China-2014 միջազգային ավիատիեզերական սալոնի ժամանակ:

Նրա խոսքով՝ ՄՏԿ-ի հեռանկարները վերջերս քննարկվել են Փարիզում՝ NASA-ի ադմինիստրատոր Չարլզ Բոլդենի, Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրեն Ժան-Ժակ Դորդենի, Ֆրանսիայի ազգային տիեզերական գործակալության նախագահ Ժան-Իվ Լե Գալլի և Ճապոնական աերոտիեզերական գործակալության (JAXA) նախագահ Նաոկի Օկումուրայի հետ տեղի ունեցած երկկողմ բանակցությունների ժամանակ:

«Մենք շատ հարցեր ենք քննարկել, որոնք կապված են ՄՏԿ-ի հետագա շահագործման, փորձառական բաղադրիչի հետ և այլն: Մի քանի աշխատանքային խումբ ենք կազմել, որոնք իրականացնելու են այդ աշխատանքը: Մասնավորապես, ճապոնական կողմի հետ մենք որոշեցինք 2015թ.-ի փետրվար-մարտին խորհրդակցություն անցկացնել և պատրաստել աշխատանքի ծրագիրը: Հիմնական հարցերից մեկը ՄՏԿ-ն է», - նշել է Օստապենկոն:

ՄՏԿ-ի հետ կապված հարցը սրվեց մայիսին, երբ Ղրիմը միացավ ՌԴ-ին և դրա հետևանքով Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները լարվեցին: Այդ ժամանակ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին ի պատասխան՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր չէ չորս տարով երկարացնել ՄՏԿ-ի շահագործումը, ինչն առաջարկում է ամերիկյան կողմը, և նախընտրում է փորձնական ծրագրի համար նախատեսված միջոցներն ուղղել ուրիշ հեռանկարային տիեզերական նախագծերի։

Փարիզում նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել առաջատար տիեզերական գործակալությունների ղեկավարների հանդիպումը, որոնք համագործակցում են ՄՏԿ-ի ծրագրով: Հանդիպման ընթացքում հաստատվել է մինչև 2020 թ.-ը կայանի աշխատանքի երկարացման մտադրությունը, ինչպես նաև սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:48
27 Ապրիլի 2017
Հայկական սմարթֆոններն ու պլանշետները հետաքրքրել են Բոլիվիային
Բոլիվիայի առաջին պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան մայիսի 21-28-ը:
19:50
22 Ապրիլի 2017
Համակարգիչները հնարավոր կլինի կառավարել մտքի ուժով
Մտքի ուժով համակարգչի կառավարաման մեթոդներ են մշակվում։
16:06
19 Ապրիլի 2017
Հսկայական փայլուն աստերոիդ է մոտենում Երկրին
Մոտ մեկուկես կիլոմետր լայնություն ունեցող JO25 աստերոիդ է մոտենում Երկիր մոլորակին։
13:01
18 Ապրիլի 2017
Գիտնականները սմարթֆոնների կախարդական ապակի են ստեղծել ԱՄՆ–ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները սմարթֆոնների համար ապակի են ստեղծել, որն օժտված է ինքնավերականգնման հատկությամբ։
17:22
16 Ապրիլի 2017
Գիտնականները մշակել են սարք, որը օդից խմելու ջուր է հավաքում
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են սարք, որը թույլ է տալիս շրջակա օդից մաքուր ջուր ստանալ:
16:10
16 Ապրիլի 2017
Facebook–ը սկսել պայքարել ֆեյքերի դեմ
Աշխարհի ամենատարածված Facebook սոցցանցը լայնածավալ բացատրողական արշավ է սկսել կեղծ լուրերի դեմ պայքարի ոլորտում։
14:40
16 Ապրիլի 2017
Սատուրնի արբանյակի վրա կարող է կյանք լինել. գիտնականներ
Գիտնականները երկրաջերմային աղբյուրներ են հայտնաբերել Սատուրնի արբանյակ Էնցելադայի վրա:
11:47
11 Ապրիլի 2017
Microsoft Word-ի բոլոր տարբերակները վտանգավոր խոցելիություն են պարունակում
FireEye ընկերության տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնել են, որ Microsoft Word-ի բոլոր տարբերակներում «զրոյական օրվա» խոցելիություն է հայտնաբերվել:
14:37
10 Ապրիլի 2017
Ռոստելեկոմը Կապի և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիա կստեղծի հայկական բուհերից մեկում
Հայաստանում Ռոստելեկոմ ընկերությունն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը երկուշաբթի ստորագրեցին համագործակցության հուշագիր։
12:30
05 Ապրիլի 2017
Հայաստանի բնակիչները կկարողանան տեսնել «տիեզերական հրեշին»
2014 JO25 աստերոիդը հայտնաբերվել է 2014 թվականին:
20:37
27 Մարտի 2017
Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի ամենասառը վայրը
Գիտնականները նոր մանրամասներ են ներկայացրել Բումերանգ պրոտոմոլորակային միգամածության վերաբերյալ։
20:21
25 Մարտի 2017
Apple-ը ներկայացրել է կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Apple-ը վերաբացել է իր առցանց խանութը թարմացումից հետո: