481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Beeline-ը սկսում է Հայաստանում Samsung Galaxy Note 4-ի և Samsung Alpha G850-ի վաճառքը
18:33
10 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» հայկական հեռահաղորդակցական ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) սկսում է Samsung Galaxy Note 4-ի և Samsung Alpha G850-ի վաճառքը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ինչպես նշեցին ընկերությունից, Samsung-ի նորարարական սարքավորումները կարելի է ձեռք բերել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում` ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ տարբերակով: Կանխիկ վաճառքի դեպքում Samsung Galaxy Note 4-ի արժեքը 357.000 դրամ է, իսկ Samsung Alpha G850-ի արժեքը՝ 336.000 դրամ:

«Ուրախ ենք, որ Հայաստանում Beeline-ն առաջիններից մեկն է, որ իր բաժանորդներին ներկայացրեց տեխնոլոգիական այս նորույթները: Մենք ոչ միայն աշխատում ենք ծառայությունների կատարելագործման ուղղությամբ՝ դարձնելով դրանք ավելի պարզ ու հարմար, այլև հոգ ենք տանում, որպեսզի մեր բաժանորդները կարողանան օգտվել Beeline ծառայություններից լավագույն և նորարարական սարքավորումներով»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Samsung Galaxy Note 4-ը թողարկվել է 2014թ.-ի սեպտեմբերին: Սմարթֆոնն աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, հագեցած է 16-միգապիքսել հիմնական տեսախցիկով, 5.7 դույմ էկրանով, 32 ԳԲ ներքին հիշողությամբ, Quad HD էկրանով և սենսորների լայն բազմազանությամբ:

Samsung Alpha G850 սմարթֆոնը Galaxy շարքի հեռախոսներից առաջին սմարթֆոնն է, որի արտադրության մեջ օգտագործվել է երկաթ։ Այն թողարկվել է 2014թ.-ի սեպտեմբերին. աշխատում է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, հագեցած է 12-միգապիքսել հիմնական տեսախցիկով, 4.7 դյույմ էկրանով և 32 ԳԲ ներքին հիշողությամբ:

Հեռախոսների և այլ սարքավորումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում, 0611 անվճար հեռախոսահամարով կամ www.beeline.am կայքում:

ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ ($1 – 414,6 դրամ): –0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:20
19 Հոկտեմբերի 2017
Վարչապետ. մեր նպատակն է ունենալ մրցունակ և առաջադեմ ազգ
Հայաստանը այսօր չափազանց լավ հնարավորություն ունի՝ թափ հաղորդելու իր զարգացմանը:
21:02
18 Հոկտեմբերի 2017
Volterman–ի մշակողները մտադիր են ստեղծել աշխարհում առաջին սավառնող տեսախցիկը (ՎԻԴԵՈ)
Volterman-Ring սմարթ դրամապանակի հայ մշակողները հայտնել են աշխարհում Moon սավառնող խցիկի ստեղծման մասին։
20:37
15 Հոկտեմբերի 2017
Հայտնի են Google–ի ամենասարսափելի հարցումները
Հայտնի են Google որոնողական համակարգի ամենասարսափելի հարցումները։
17:11
14 Հոկտեմբերի 2017
NASA–ի տիեզերագնացների արված լուսանկարները կհանվեն աճուրդի (ՖՈՏՈ)
Լուսանկարների թվում է նաև տիեզերքից մարդու կողմից արված Երկիր մոլորակի առաջին լուսանկարը։
15:59
14 Հոկտեմբերի 2017
iPhone–ը «կոտրելու» պարզ միջոց է հայտնաբերվել
Մշակող Ֆելիքս Կրաուզեն (Felix Krause) ներկայացրել է ֆիշինգի օգնությամբ iOS օգտատերերի տվյալների գողության նոր միջոց։
17:57
08 Հոկտեմբերի 2017
NASA–ն ցուցադրել է աշխարհի ամենամեծ սառցաբեկորի լուսանկարները (ՖՈՏՈ)
NASA–նլուսանկար է աշխարհի ամենամեծ սառցաբեկորը, որն առանձնացել է Անտարկտիդայում գտնվող Լարսեն  սառցադաշտից։
18:25
07 Հոկտեմբերի 2017
Ստեղծվել է սոսինձ, որը «կարում է» վերքերի եզրերը
Գիտնականները թեստավորել են իրենց գյուտը մկների և խոզերի վրա:
14:07
29 Սեպտեմբերի 2017
«Ռոստելեկոմը» ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները Հայաստանում
«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը միջազգային համաժողովի շրջանակում ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները:
16:05
27 Սեպտեմբերի 2017
Հայազգի Կարինա Մովսեսյանը` ԵՄ–ի լավագույն երիտասարդ գիտնական
«Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» 29–րդ մրցույթի գլխավոր հաղթող է դարձել 18–ամյա Կարինա Մովսեսյանը Կառլովի Վառիից։
11:39
27 Սեպտեմբերի 2017
Google–ն ու Levi's–ը խելացի ջինսե բաճկոն են մշակել (ՎԻԴԵՈ)
Google–ն ու Levi's–ը մշակել են Commuter Trucker Jacket խելացի ջինսե բաճկոնը։
21:05
10 Սեպտեմբերի 2017
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ձերբակալել 25 հետախուզվողների Չինաստանում
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ոստիկանությանը չինական Ցինդաո քաղաքում ձերբակալել 25 հետախուզվող քաղաքացիների:
11:01
08 Սեպտեմբերի 2017
Մեկ օրում երկրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել Արևի վրա
Արևի վրա սեպտեմբերի 7–ին երկրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել։