484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Առողջապահության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը նոր մակարդակի վրա է բարձրանում. Սկվորցովա
15:34
07 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Առողջապահության ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը բարձրանում է ամբողջովին նոր մակարդակի վրա համակարգերի մոտ լինելու և համատեղ գործողությունների ակտիվության աստիճանով, ուրբաթ ասաց ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովի ժամանակ:

Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը բացվել է Երևանում նոյեմբերի 7-ին: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են հայտնի պրոֆեսորներ, ինչպես նաև գործող բժիշկներ բժշկության տարբեր ոլորտներից:

«Մենք ընտրել ենք երեք հիմնական ուղղություններ, որոնց շրջանակում ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր: Դա մեր համագործակցությունն է դեղամիջոցների և բժշկական սարքերի շրջանառության ոլորտում, կադրերի պրոֆեսիոնալ պատրաստման, կրթության և պրոֆեսիոնալ զարգացման ոլորտներում, ինչպես նաև կազմակերպչական և զուտ բժշկական տեխնոլոգիաների ոլորտներում: Չորրորդ ուղղությունը, իհարկե, մեր պրոֆեսիոնալ հանրությունների շփումն է», - ասել է Սկվորցովան:

Համաժողովի ընթացքում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների և կենսաակտիվ հավելումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաև առողջապահական համակարգերի միջև տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ոլորտներում փոխըմբռնման երեք հուշագիր: ՌԴ և ՀՀ ազգային բժշկական պալատները և Հայաստանի առողջապահության կազմակերպիչների ասոցիացիան ստորագրել են համագործակցության մասին պայմանագիր:

Սկվորցովայի խոսքերով՝ հայկական բժշկությունը միշտ, դեռ խորհրդային ժամանակներից, առաջատար բժշկական դպրոցներից է եղել. «Երևանում գործում է հիանալի բժշկական համալսարան, և փայլուն գիտնականների մի աստղաբույլ է տվել Հայաստանը»:

«Հայաստանն ունի հիանալի մանկաբուժական, վիրաբուժական դպրոց, այդ պատճառով մենք իրարից շատ բան կարող ենք սովորել», - նշել է նախարարը:

Ռուսաստանի ազգային բժշկական պալատի նախագահ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի խոսքերով՝ Ռուսաստանը պետք է Հայաստանից սովորի գոյատևել բարդագույն պայմաններում, առաջին հերթին առողջապահության ֆինանսավորման պակասի պայմաններում, որտեղ  համատեղ աշխատանքի համար մեծ դաշտ կա:

«Ես կցանկանայի մաղթել Հայաստանին կենտրոնանալ կարևորագույն հարցերի լուծման վրա, որոնք, իմ կարծիքով, շատ լավ հասկանում է առողջապահության նոր նախարարը, նրան պետք է օգնել», - ասել է Ռոշալը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:48
27 Ապրիլի 2017
Հայկական սմարթֆոններն ու պլանշետները հետաքրքրել են Բոլիվիային
Բոլիվիայի առաջին պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան մայիսի 21-28-ը:
19:50
22 Ապրիլի 2017
Համակարգիչները հնարավոր կլինի կառավարել մտքի ուժով
Մտքի ուժով համակարգչի կառավարաման մեթոդներ են մշակվում։
16:06
19 Ապրիլի 2017
Հսկայական փայլուն աստերոիդ է մոտենում Երկրին
Մոտ մեկուկես կիլոմետր լայնություն ունեցող JO25 աստերոիդ է մոտենում Երկիր մոլորակին։
13:01
18 Ապրիլի 2017
Գիտնականները սմարթֆոնների կախարդական ապակի են ստեղծել ԱՄՆ–ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները սմարթֆոնների համար ապակի են ստեղծել, որն օժտված է ինքնավերականգնման հատկությամբ։
17:22
16 Ապրիլի 2017
Գիտնականները մշակել են սարք, որը օդից խմելու ջուր է հավաքում
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են սարք, որը թույլ է տալիս շրջակա օդից մաքուր ջուր ստանալ:
16:10
16 Ապրիլի 2017
Facebook–ը սկսել պայքարել ֆեյքերի դեմ
Աշխարհի ամենատարածված Facebook սոցցանցը լայնածավալ բացատրողական արշավ է սկսել կեղծ լուրերի դեմ պայքարի ոլորտում։
14:40
16 Ապրիլի 2017
Սատուրնի արբանյակի վրա կարող է կյանք լինել. գիտնականներ
Գիտնականները երկրաջերմային աղբյուրներ են հայտնաբերել Սատուրնի արբանյակ Էնցելադայի վրա:
11:47
11 Ապրիլի 2017
Microsoft Word-ի բոլոր տարբերակները վտանգավոր խոցելիություն են պարունակում
FireEye ընկերության տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնել են, որ Microsoft Word-ի բոլոր տարբերակներում «զրոյական օրվա» խոցելիություն է հայտնաբերվել:
14:37
10 Ապրիլի 2017
Ռոստելեկոմը Կապի և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիա կստեղծի հայկական բուհերից մեկում
Հայաստանում Ռոստելեկոմ ընկերությունն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը երկուշաբթի ստորագրեցին համագործակցության հուշագիր։
12:30
05 Ապրիլի 2017
Հայաստանի բնակիչները կկարողանան տեսնել «տիեզերական հրեշին»
2014 JO25 աստերոիդը հայտնաբերվել է 2014 թվականին:
20:37
27 Մարտի 2017
Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի ամենասառը վայրը
Գիտնականները նոր մանրամասներ են ներկայացրել Բումերանգ պրոտոմոլորակային միգամածության վերաբերյալ։
20:21
25 Մարտի 2017
Apple-ը ներկայացրել է կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Apple-ը վերաբացել է իր առցանց խանութը թարմացումից հետո: