484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին կհանդիպի Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ
17:58
01 Հոկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուս տիեզերագնաց-փորձարկող Սերգեյ Ռյազանսկին, ով մասնակցել է Սոչիի Օլիմպիական XXII խաղերից առաջ Օլիմպիական կրակի էստաֆետին Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ), հոկտեմբերի 2-5-ը կայցելի Հայաստան, հայտնում է Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

Այցը կազմակերպվել է ռուս-հայկական բարեկամության ամրապնդման և տիեզերագնացության քարոզման նպատակով:

Ռյազանսկին Հայաստանում կհանդիպի երկրի գիտական շրջանակների ներկայացուցիչներին, ելույթ կունենա դասախոսություններով դպրոցականների և ուսանողների համար:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:30-ին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում կկայանա Ռյազանսկու հանդիպումը հայկական բուհերի ուսանողների և դասախոսների հետ: «Նա կպատմի իր մասին, այն մասին, թե ինչպես է դարձել տիեզերագնաց, կցուցադրի տիեզերքի բացառիկ կադրեր, կպատասխանի միջոցառման մասնակիցների հարցերին»,- նշվում է հաղորդման մեջ:

Սերգեյ Նիկոլայի Ռյազանսկին ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 13-ին: Խորհրդային գիտնականի և ռադիոհամակարգերի գլխավոր կոնստրուկտորի թոռ է: Կարգավիճակը` Տիեզերագնացների պատրաստման կենտրոն գիտահետազոտական ինստիտուտ Դաշնային պետական բյուջետային հաստատության ջոկատի տիեզերագնաց-փորձարկող: Աշխարհի 535-րդ և Ռուսաստանի 117-րդ տիեզերագնաց: Ռյազանսկու` տիեզերք կատարած առաջին թռիչքը կայացել է 2013 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2014 թվականի մարտի 11-ը` որպես «Սոյուզ ТМА-10М» տիեզերանավի և ՄՏԿ-ում ՄՏԿ-38/37  ուղեկցորդ-ինժեներ` Օլեգ Կոտովի և NASA-ի տիեզերագնաց Մայքլ Հոփքինսի հետ: Թռիչքի տևողությունը` 166 օր 06 ժամ 26 րոպե: Բաց տիեզերք է դուրս եկել երեք անգամ` 19 ժամ ընդհանուր տևողությամբ:
-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:51
10 Դեկտեմբերի 2017
Ճաղատությունը և վտանգավոր հիվանդությունները փոխկապակցված են.գիտնականներ
Վաղ ճաղատացումը ու մազերի ճերմակումը տղամարդկանց մոտ կարող է վկայել որոշ հիվանդությունների հակվածության մասին։
12:58
09 Դեկտեմբերի 2017
Instagram–ը սկսել է թեստավորել սեփական մեսենջերը
Instagram-ը սկսել է թեստավորել սեփական մեսենջերը:
21:50
03 Դեկտեմբերի 2017
Instagram–ը երկար սպասված ֆունկցիա է առաջարկելու
Instagram սոցցանցը թեստավորում է նոր հնարավորություներ, որոնք հետո կներկայացվեն ցանցում:
20:47
03 Դեկտեմբերի 2017
«ВКонтакте» սոցցանցը հնարավոություն կընձեռի խմբագրել ուղարկված նամակները
«ВКонтакте» սոցցանցը հնարավորություն է ստեղծել նամակը ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում խմբագրել այն։
21:05
02 Դեկտեմբերի 2017
Դիզայներները սմարթֆոնային կախվածությունից ազատվելու սարք են ստեղծել
Ավստրալացի դիզայներ Քլեմենս Շիլինջերը հեռախոսային կախվածություն ունեցող մարդկանց համար հատուկ սարք է ստեղծել։
12:48
26 Նոյեմբերի 2017
AliExpress կայքում հայտնաբերվել է վտանգավոր խոցելիություն
Տեղեկատվական անվտանգության փարձագետները խոցելիություն են հայտնաբերել հայտնի AliExpress կայքում:
15:50
25 Նոյեմբերի 2017
Հայտնի է 2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը
TIME ամսագիրը հրապարակել է խմբագրության կարծիքով  2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը:
19:21
19 Նոյեմբերի 2017
Uber–ն ու NASA–ն թռչող տաքսիների ցանց է գործարկում (ՖՈՏՈ)
Uber ընկերությունը և NASA–ն պայմանագիր են կնքել թռչող տաքսիների ցանց գործարկելու վերաբերյալ։
15:20
19 Նոյեմբերի 2017
Apple ընկերությունը 3 նոր սմարթֆոն կթողարկի 2018 թվականին
Հաջորդ տարի Apple ընկերությունը միանգամից երեք սմարթֆոն կթողարկի:
16:47
12 Նոյեմբերի 2017
Գիտնականները բացահայտել են երջանիկ կյանքի գաղտնիքը
ԱՄՆ-ի Հյուսիս-Արևմտյան համալսարանի նյարդակենսաբան Մորան Սերֆը նշել է երջանիկ կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը:
20:52
11 Նոյեմբերի 2017
Apple–ը զգուշացնում է. iPhone X–ի դիսփլեյը կարող է այրվել
Apple–ը զգուշացնում է iPhone X–ի դիսփլեյի այրվելու հնարավորության մասին:
12:00
27 Հոկտեմբերի 2017
Զիգզագում մեկնարկել է iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը
Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում մեկնարկել է Apple ապրանքանիշի սմարթֆոնների նոր սերնդի iPhone 8 և iPhone 8 Plus մոդելների վաճառքը։