481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ է հանձնել երեք գիտնականների
14:36
17 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը հանձնել է երեք գիտնականների՝ աստղաֆիզիկոս-պրոֆեսորներ Ֆելիքս Ահարոնյանին, Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալլիին: 

Ֆելիքս Ահարոնյանն առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար: Իգոր Կարաչենցևը և Բրենթ Թալին առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի (Ռուսաստան) կողմից տեղական տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար:

Ելույթ ունենալով հանդիսավոր արարողության ժամանակ՝ ՀՀ նախագահը հիշեցրել է, որ այս հեղինակավոր գիտական մրցանակը հանձնվում է արդեն երրորդ անգամ:

«Սահմանելով Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ՝ մենք լիովին գիտակցում էինք նրա հեղինակության կարևորությունը», - ասել է Սարգսյանը: Նրա խոսքերով՝ մրցանակի նշանակալիությունը պայմանավորված է նրա դափնեկիրների բարձր մակարդակով, իսկ ներկայացված աշխատանքների գիտական փորձաքննությունն ամբողջովին վստահված է միջազգային հանձնաժողովին, որի անդամների թվում են Միջազգային աստղագիտական միության ներկայիս և նախորդ երկու նախագահները, Մեծ Բրիտանիայի Թագավորական ընկերության նախկին նախագահը և մի շարք ճանաչված այլ աստղագետներ:

Սարգսյանն ընդգծել է, որ բոլոր երեք դափնեկիրներն «աշխատում են ժամանակակից աստղագիտության ամենաառաջավոր ճակատում», երեքն էլ բազմաթիվ գիտական հայտնագործությունների հեղինակներ են:

«Հատկանշական է, որ երեք մրցանակակիրներն էլ որոշակի առնչություն ունեն հայկական աստղագիտության հետ: Ֆելիքս Ահարոնյանն իր գիտական մկրտությունը ստացել է Հայաստանում և բազմիցս հանդիպումներ ու գիտական քննարկումներ է ունեցել Վիկտոր Համբարձումյանի հետ», - նշել է ՀՀ նախագահը:

Նրա խոսքով՝ Իգոր Կարաչենցևը նույնպես իր գիտական գործունեությունը սկսել է Հայաստանում և Վիկտոր Համբարձումյանի աշակերտներից է: Բրենթ Թալին այն հազվագյուտ ամերիկյան գիտնականներից է, ով խորհրդային տարիներին այցելել է Հայաստան:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն իր հերթին հիշեցրել է, որ 2013 թ.-ին ավելի քան 500 միջազգային գիտական կազմակերպություններ տեղեկացվել են մրցանակի և այն ստանալու պայմանների մասին և մինչև 2014 թ.-ի մարտ ստացվել է յոթ հայտ հեղինակավոր գիտնականներից:

Նա նշել է, որ քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է մրցանակը հանձնել պրոֆեսոր Ֆելիքս Ահարոնյանին բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար, պրոֆեսոր Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալիին հատուկ աստղադիտարանի (Ռուսաստան) կողմից տեղական տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար:

Դափնեկիրները շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային իրենց նկատմամբ ցուցաբերված բարձր պատվի համար:

Ահարոնյանի խոսքով՝ Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը լուրջ դերակատարություն կունենա հայկական գիտության զարգացման և աշխարհում Հայաստանի հեղինակության բարձրացման գործում:

Կարաչենցևը հիշեցրել է, որ նրա գիտական հետաքրքրությունները ձևավորվել են հենց Հայաստանում, քանի որ նրան բախտ է վիճակվել անցնել Բյուրականի աստղադիտարանի հիանալի դպրոցը՝ Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ:

Թալլիի խոսքերով՝ նրա համար մեծ պատիվ է արժանանալ այս մրցանակին, քանի որ նրա անունը կասոցացվի հռչակավոր գիտնականի անվան հետ:

Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009թ.: Այն աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից է:

Առաջին անգամ` 2010թ., մրցանակը շնորհվեց հանրահայտ շվեյցարացի աստղաֆիզիկոս պրոֆեսոր Միշել Մայորին ու նրա գիտական խմբի երկու անդամներին` Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանին և Պորտոյի համալսարանի աստղաֆիզիկայի կենտրոն աշխատակից Նունո Սանտոսին:

Մրցանակը հանձնվում է երկու տարին մեկ անգամ աստղաֆիզիկայում և հարակից գիտություններում (ֆիզիկա, մաթեմատիկա) գրանցած զգալի ձեռքբերումների համար: Մրցանակի չափը, որին կարող են հավակնել ինչպես առանձին գիտնականներ, այնպես էլ գիտական խմբեր (երեք հոգուց ոչ ավել) կազմում է 500 հազար դոլար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
28 Մայիսի 2017
Բացահայտվել է iPhone-ի հիշողութունը մաքրելու գաղտնի հնարավորությունը
iOS 10-ում հայտնաբերվել է թաքնված հնարավորություն, որը թույլ է տալիս մաքրել iPhone-ի հիշողությունը:
21:11
27 Մայիսի 2017
Մտքի դեֆորմացիա. սմարթֆոնները մարդկանց ավելի ռացիոնալ են դարձնում
Սմարթֆոն օգտագործելիս մարդիկ ավելի հակված են ռացիոնալ և ոչ էմոցիոնալ որոշումներ կայացնելու:
16:57
27 Մայիսի 2017
Մուգ շոկոլադը կօգնի հաղթահարել առիթմիան
Շոկոլադի օգտակարությունն ապացուցվել է բազմիցս:
12:45
23 Մայիսի 2017
«Ռոստելեկոմն» ուսանողների համար ամենամյա ծրագիր է սկսում
«Ռոստելեկոմը» հրավիրում է բոլոր ուսանողներին մասնակցելու «Նոր հնարավորություններ ուսանողների համար» ամենամյա նախագծին:
17:24
22 Մայիսի 2017
Հոքինգը ներկայացրել է մարդկության ողջ մնալու պայմանը
Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը ներկայացրել է մարդկության  ողջ մնալու գլխավոր պայմանը:  
21:38
21 Մայիսի 2017
10 փաստ ուղեղի մասին, որոնք ապացուցում են, որ մենք ընդունակ ենք ամեն ինչի
Մեր ուղեղը զարմանալի է: Այն կարող է օգնել հասնել ցանկացած բարձունքի, հասնել բաղձալի երազանքի և հասնել իսկապես ամենադժվար նպատակներին:
14:29
21 Մայիսի 2017
Գիտնականները բացահայտել են երկարակեցության ուղին
Գիտնականները սոցիալական կապերի մասին նոր հետազոտություն են անցկացրել:
14:50
19 Մայիսի 2017
«Ռոստելեկոմը» համակարգչային դասընթացներ է կազմակերպել Ամասիայի միջին և բարձր տարիքի բնակիչների համար
Ամասիայում մեկնարկել է «Ինտերնետի այբբենարան» խորագիրը կրող առաջին դասընթացը միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար։

12:46
17 Մայիսի 2017
Ռուսաստանաբնակ հայ ծրագրավորող Վահան Մարտիրոսյանը կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու տեխնոլոգիա է ստեղծել
TryFit սթարթափը տեխնոլոգիաներ է մշակում կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու համար։
13:10
13 Մայիսի 2017
Հայտնաբերվել է ցրված սկլերոզ առաջացնող մուտացիա
Այսպես կոչված, աղբային ԴՆԹ-ում մի շարք աուտոիմուն հիվանդություններ առաջացնող մուտացիա են հայտնաբերել:
18:30
09 Մայիսի 2017
Հայ քիմիկոսը Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի է արժանացել
Պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյանն արժանացել է Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի:
18:37
07 Մայիսի 2017
Մեկնարկում է բանանաֆոնի/բանան-հեռախոսի վաճառքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դրամահավաքի Indiegogo հարթակը նախատեսում է աշնանը «բանանային հեռախոսների» արտադրություն սկսել: