486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդ գիտնականները կհամագործակցեն
13:05
16 Սեպտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանից երիտասարդ գիտնականների պատվիրակությունը սեպտեմբերի 8-12-ը մասնակցել է «Moscow Science Week 2014 – Գիտության շաբաթ Մոսկվայում» միջգիտաճյուղային գիտական համաժողովին, նաև գործընկերության և համագործակցության մասին երեք համաձայնագիր է ստորագրել ՌԴ մայրաքաղաքում։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհուրդը (ԵԳԽ) համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդի (ԵԳԽ) և Մոսկվայի շրջանի Երիտասարդ գիտնականների և մասնագետների խորհրդի  (ԵԳՄԽ) հետ։ Առանձին համաձայնագիր է ստորագրվել ՌԳԱ Օ.Շմիդտի անվան երկրաֆիզիկայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտների միջև։

Ռուսական կողմից համաձայնագիրը ստորագրել են ՌԳԱ ԵԳԽ և Մոսկվայի շրջանի ԵԳՄԽ նախագահներ Անդրեյ Կոտելնիկովը և Դենիս Չաուշևը, ինչպես նաև ՌԳԱ Օ.Շմիդտի անվան երկրաֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Տիխոցկին, հայկական կողմից` ՀՀ ԳԱԱ ԵԳԽ նախագահ Գևորգ Վարդանյանը և ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը։

ՀՀ ԳԱԱ ԵԳԽ նախագահ Գևորգ Վարդանյանը կարծում է, որ համաձայնագրերը հիանալի հնարավորություն են ստեղծում հայ գիտնականների` միջազգային ասպարեզ դուրս գալու համար։

«Moscow Science Week 2014 – Գիտության շաբաթ Մոսկվայում» համաժողովը համախմբել է Ռուսաստանի և արտերկրի  ֆիզիկայի, կենսաբանության, բժշկության, քիմիայի, համակարգչային և հումանիտար գիտությունների ներկայացուցիչներին։ Միջոցառման կազմակերպիչներից մեկը Ռոսսոտրուդնիչեստվոն է։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:08
20 Փետրվարի 2017
Ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված չէ գլխուղեղի կիսագնդերի հետ. գիտնականներ
Բոհումի Ռուրի համալսարանի գիտնականների խումբը հերքել է գոյություն ունեցող կարծիքը, թե ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված է ուղեղի կիսագնդերի հետ։
21:11
19 Փետրվարի 2017
Տղամարդկանց ճաղատության պատճառը կանայք են. գիտնականներ
Հետազոտություններն բացահայտել են մի քանի գեներ, որոնց առկայությունն ավելացնում է ճաղատացման զարգացման հավանականությունը:
17:15
18 Փետրվարի 2017
Facebook-ի ձևաչափը կփոխվի
Մարկ Ցուկերբերգը մտադիր է զբաղվել սոցիալական ենթակառուցվաքի զարգացմամբ` իր ստեղծած Facebook սոցիալական ցանցի բազայի հիման վրա գլոբալ հանրույթ ձևավորելու համար:
20:19
12 Փետրվարի 2017
Սիրած երաժշտությունը լսելը և թմրանյութից ստացած հաճույքը հավասարազոր են
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչու է որոշ մեղեդիներ լսելն ուրախություն բերում մարդուն:
19:10
11 Փետրվարի 2017
YouTube–ում հայտնաբերվել է «պատմության մեջ խոշորագույն» սխալը
YouTube–ում ստեղծել են տարօրինակ պաշտպանական մեխանիզմ:
16:35
11 Փետրվարի 2017
Lenovo-ն ներկայացրել է բարակ հիբրիդային Android նոութբուք
Lenovo ընկերությունը ներկայացրել է հիբրիդային Yoga A12 նոութբուքը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով։
18:02
05 Փետրվարի 2017
Գիտնականները ժամանակին քնելու միջոց են գտել
Ամերիկացի և շվեդ գիտնականներն առաջարկել են ժամանակին քնելու գործուն միջոց:
14:39
05 Փետրվարի 2017
Hater: ծանոթությունների հավելված ատելության հիման վրա
Կատակերգու և «Գոլդման Սաքս»-ի նախկին աշխատակից Բրենդան Ալպերը հայտարարել է Hater ծանոթությունների հավելվածի գործարկման մասին:
13:15
05 Փետրվարի 2017
Մտավոր աշխատանքը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը
Մեյո կլինիկայի նյարդակենսաբանները կարծում են, որ կոգնիտիվ կարողությունների տարիքային վատացումը կարելի է կանխել:
15:36
30 Հունվարի 2017
Ճապոնիայում ստեղծել են սմարթֆոն, որը կարելի է լվանալ օճառով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս սմարթֆոնի առանձնահատկությունն այն է, որ այն կարելի է լվանալ օճառով և տաք ջրով:
19:49
28 Հունվարի 2017
Դատաստանի օրվա ժամացույցի սլաքներն առաջ են տրվել Թրամփի պատճառով
Դատաստանի օրվա ժամացույցի սլաքները, որոնց շարժումը արտացոլում է միջուկային պատերազմի և կլիմայի հետ կապված վտանգի մակարդակը, որոշվել է 30 վայրկյանով առաջ տալ նոր ռիսկերի վերլուծությունից հետո:
17:50
28 Հունվարի 2017
Facebook-ը սկսել է գովազդ տեղադրել Messenger-ում
Facebook սոցիալական ցանցը Messenger շարժական հավելվածում թեստային ռեժիմով գործարկել է գովազդի տեղադրում: