482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Տիեզերական թռիչքների համար նախատեսված հրթիռի առաջին արձակումը տեղի կունենա 2018թ.-ից ոչ ուշ. NASA
13:52
28 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական տարածքի հետազոտության ազգային վարչության (NASA) նոր հրթիռի արձակումը տեղի կունենա 2018թ.-ի նոյեմբերից ոչ ուշ: Հրթիռը նախատեսված է դեպի աստերոիդներ կամ անգամ Մարս մոլորակ օդագնացներին տեղափոխելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպության մամուլի հաղորդագրությանը:

Ինչպես նշվում է փաստաթղթում, խոսքը տիեզերանավերի արձակման նոր համակարգի (Space Launch System կամ SLS) մասին է, որը թույլ կտա օդագնացներ և բեռներ տեղափոխել երկնային ուղեծրի սահմաններից դուրս: Ինչպես սպասվում է, նոր մշակումը Մարս մոլորակ նախատեսված առաջին արշավի սկիզբը կդառնա:

«Մենք գտնվում ենք գիտական և մարդկային հետազոտության ճանապարհին, որը մեզ Մարս կտանի: Մենք հստակ հավատում ենք հրթիռի և այլ օժանդակ համակարգերի ստեղծման գաղափարին, որոնք մեզ կկանգնեցնեն այդ ուղու վրա», - հայտարարել է NASA-ի ղեկավար Չարլզ Բոլդենը:

Առաջին փորձնական թռիչքի ժամանակ կարձակվի 70 տոննայանոց հրթիռը և 143 տոննայանոց ծանր բեռնատարողությամբ հրթիռը: 70 տոննայանոց հրթիռն արժե ավելի քան 7 մլրդ դոլար, ինչպես հայտնի է, այն նախատեսվում է արձակել 2018 թ.-ի նոյեմբերից ոչ ուշ:

«Մենք կցանկանայինք պահպանել այս տարեթիվն ու ապացուցել, որ ի վիճակի են ավարտել աշխատանքը նշված ժամկետում», - հայտարարել է NASA-ի տնօրենի օգնական Ռոբերտ Լայթֆութը: Նրա կարծիքով՝ սա «բավականին հավակնոտ» ծրագիր է: Նա նաև տեղեկացրել է, որ նախագծի տեխնիկական և ծրագրային բաղկացուցիչների վերլուծությունն արդեն հաջողությամբ ավարտվել է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:20
19 Հոկտեմբերի 2017
Վարչապետ. մեր նպատակն է ունենալ մրցունակ և առաջադեմ ազգ
Հայաստանը այսօր չափազանց լավ հնարավորություն ունի՝ թափ հաղորդելու իր զարգացմանը:
21:02
18 Հոկտեմբերի 2017
Volterman–ի մշակողները մտադիր են ստեղծել աշխարհում առաջին սավառնող տեսախցիկը (ՎԻԴԵՈ)
Volterman-Ring սմարթ դրամապանակի հայ մշակողները հայտնել են աշխարհում Moon սավառնող խցիկի ստեղծման մասին։
20:37
15 Հոկտեմբերի 2017
Հայտնի են Google–ի ամենասարսափելի հարցումները
Հայտնի են Google որոնողական համակարգի ամենասարսափելի հարցումները։
17:11
14 Հոկտեմբերի 2017
NASA–ի տիեզերագնացների արված լուսանկարները կհանվեն աճուրդի (ՖՈՏՈ)
Լուսանկարների թվում է նաև տիեզերքից մարդու կողմից արված Երկիր մոլորակի առաջին լուսանկարը։
15:59
14 Հոկտեմբերի 2017
iPhone–ը «կոտրելու» պարզ միջոց է հայտնաբերվել
Մշակող Ֆելիքս Կրաուզեն (Felix Krause) ներկայացրել է ֆիշինգի օգնությամբ iOS օգտատերերի տվյալների գողության նոր միջոց։
17:57
08 Հոկտեմբերի 2017
NASA–ն ցուցադրել է աշխարհի ամենամեծ սառցաբեկորի լուսանկարները (ՖՈՏՈ)
NASA–նլուսանկար է աշխարհի ամենամեծ սառցաբեկորը, որն առանձնացել է Անտարկտիդայում գտնվող Լարսեն  սառցադաշտից։
18:25
07 Հոկտեմբերի 2017
Ստեղծվել է սոսինձ, որը «կարում է» վերքերի եզրերը
Գիտնականները թեստավորել են իրենց գյուտը մկների և խոզերի վրա:
14:07
29 Սեպտեմբերի 2017
«Ռոստելեկոմը» ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները Հայաստանում
«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը միջազգային համաժողովի շրջանակում ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները:
16:05
27 Սեպտեմբերի 2017
Հայազգի Կարինա Մովսեսյանը` ԵՄ–ի լավագույն երիտասարդ գիտնական
«Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» 29–րդ մրցույթի գլխավոր հաղթող է դարձել 18–ամյա Կարինա Մովսեսյանը Կառլովի Վառիից։
11:39
27 Սեպտեմբերի 2017
Google–ն ու Levi's–ը խելացի ջինսե բաճկոն են մշակել (ՎԻԴԵՈ)
Google–ն ու Levi's–ը մշակել են Commuter Trucker Jacket խելացի ջինսե բաճկոնը։
21:05
10 Սեպտեմբերի 2017
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ձերբակալել 25 հետախուզվողների Չինաստանում
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ոստիկանությանը չինական Ցինդաո քաղաքում ձերբակալել 25 հետախուզվող քաղաքացիների:
11:01
08 Սեպտեմբերի 2017
Մեկ օրում երկրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել Արևի վրա
Արևի վրա սեպտեմբերի 7–ին երկրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել։