481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ուրանի վերամշակման նոր գործարան է բացվել Իրանում. գործակալություն
16:48
23 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ուրանի հարստացման վառելիքային նոր համալիրի բացման արարողությունն է կայացել շաբաթ Իրանի Սպահան քաղաքի մերձակայքում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտնում է Ասոշիեյթիդ Պրես գործակալությունը` հղում անելով տեղական ԶԼՄ–ներին։

Գործակալության հաղորդմամբ` Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին (Ali Akbar Salehi) հայտարարել է, որ նոր համալիրն Իրանի կառավարության և համաշխարհային այլ գերտերությունների միջև ներքին գործարքի մի մասն է։

Սալեհիի խոսքով` համալիրը կվերամշակի իրանի հեքսաֆտորիդ, որը կարող է օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար։ Նյութի նոր բանաձևը` ուրանի երկօքսիդը, կարող է օգտագործվել ատոմային ռեակտորների աշխատանքի համար։

Օգոստոսի վերջին լրանում է ՄԱԳԱՏԷ–ի և Իրանի միջև իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ տեղեկության բացահայտման մասին պայմանավորվածությունների եռամսյա ժամկետը։ ՄԱԳԱՏԷ–ն երկխոսություն է տանում ԻԻՀ–ի հետ միջազգային միջնորդների «վեցնյակի» և Իրանի հետ միջուկային խնդրի համապարփակ կարգավորման բանակցություններին զուգահեռ։
 
ՄԱԳԱՏԷ–ի վրա նաև դրված է նախորդ տարվա նոյեմբերին Իրանի և «վեցնյակի» միջև պայմանավորվածությունների, ինչպես նաև «վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Չինաստան) և Իրանի` մինչև այս տարվա նոյեմբեր երկարացված բանակցությունների ընթացքում հնարավոր նոր պայմանավորվածությունների ստուգումը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:45
23 Մայիսի 2017
«Ռոստելեկոմն» ուսանողների համար ամենամյա ծրագիր է սկսում
«Ռոստելեկոմը» հրավիրում է բոլոր ուսանողներին մասնակցելու «Նոր հնարավորություններ ուսանողների համար» ամենամյա նախագծին:
17:24
22 Մայիսի 2017
Հոքինգը ներկայացրել է մարդկության ողջ մնալու պայմանը
Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը ներկայացրել է մարդկության  ողջ մնալու գլխավոր պայմանը:  
21:38
21 Մայիսի 2017
10 փաստ ուղեղի մասին, որոնք ապացուցում են, որ մենք ընդունակ ենք ամեն ինչի
Մեր ուղեղը զարմանալի է: Այն կարող է օգնել հասնել ցանկացած բարձունքի, հասնել բաղձալի երազանքի և հասնել իսկապես ամենադժվար նպատակներին:
14:29
21 Մայիսի 2017
Գիտնականները բացահայտել են երկարակեցության ուղին
Գիտնականները սոցիալական կապերի մասին նոր հետազոտություն են անցկացրել:
14:50
19 Մայիսի 2017
«Ռոստելեկոմը» համակարգչային դասընթացներ է կազմակերպել Ամասիայի միջին և բարձր տարիքի բնակիչների համար
Ամասիայում մեկնարկել է «Ինտերնետի այբբենարան» խորագիրը կրող առաջին դասընթացը միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար։

12:46
17 Մայիսի 2017
Ռուսաստանաբնակ հայ ծրագրավորող Վահան Մարտիրոսյանը կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու տեխնոլոգիա է ստեղծել
TryFit սթարթափը տեխնոլոգիաներ է մշակում կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու համար։
13:10
13 Մայիսի 2017
Հայտնաբերվել է ցրված սկլերոզ առաջացնող մուտացիա
Այսպես կոչված, աղբային ԴՆԹ-ում մի շարք աուտոիմուն հիվանդություններ առաջացնող մուտացիա են հայտնաբերել:
18:30
09 Մայիսի 2017
Հայ քիմիկոսը Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի է արժանացել
Պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյանն արժանացել է Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի:
18:37
07 Մայիսի 2017
Մեկնարկում է բանանաֆոնի/բանան-հեռախոսի վաճառքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դրամահավաքի Indiegogo հարթակը նախատեսում է աշնանը «բանանային հեռախոսների» արտադրություն սկսել:
17:13
07 Մայիսի 2017
Սեյսմոլոգները կանխատեսել են Երկրագնդի ամենահզոր երկրաշարժի ժամկետներն ու վայրը
Ֆրանսիացի և չիլիացի սեյսմոլոգները կանխատեսել են Երկրագնդի ամենահզոր երկրաշարժի ժամկետներն ու վայրը։
16:42
30 Ապրիլի 2017
Google-ի համահիմնադիրի թռչող էլեկտրամոբիլն արդեն պատրաստ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2017 թ.-ի վերջին Kitty Hawk ընկերությունը կսկսի վաճառել Flyer թռչող էլեկտրամեքենան:
19:55
29 Ապրիլի 2017
Հայտնի է դարձել քրոնիկ հոգնածության պատճառը. գիտնականներ
Հնարավոր է, որ քրոնիկ հոգնածությունը զարգանում է այնպես, ինչպես քրոնիկ ցավերն աղիներում: