484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ինտերնետով չափազանց մեծ տարվածությունը հանգեցնում է շփման հմտությունների կորստի և ագրեսիայի. հայ հոգեբան
13:31
23 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ինտերնետով չափազանց մեծ տարվածությունը հանգեցնում է շփման հմտությունների կորստի և ագրեսիայի, կարծում է ընտանեկան հոգեբան Աննա Բադալյանը:

«Անցկացնելով ողջ ազատ ժամանակը վիրտուալ աշխարհում՝ և երեխաները, և մեծահասակները դադարում են շփվել, նրանց մոտ անգամ խնդիրներ են ծագում՝ կապված խոսքի և շրջապատող մարդկանց հետ շփվելու ունակության հետ», - շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բադալյանը:

Մասնագետի կարծիքով՝ վիրտուալ աշխարհում չափից երկար ժամանակ անցկացնելը յուրօրինակ փախուստ է իրական աշխարհից: Չէ՞ որ միայն ինտերնետում կարելի է մկնիկի մի շարժումով լուծել բոլոր խնդիրները՝ չգործածելով գրեթե ոչ մի ջանք: Հենց դա է պատճառը, որ երեխաների, իսկ երբեմն նաև մեծահասակների մոտ իրական կյանքում տարատեսակ ֆոբիաներ են առաջանում:

«Կյանքը բաղկացած է հաջողություններից և անհաջողությունների, հուզմունքներից և ցնցումներից, որոնք վերապրելով՝ երեխաները փորձ են ձեռք բերում: Ցանցում զրկվելով այս ամենից, ինչպես նաև տեսնելով սեփական գործողությունների ամենաթողությունն ու անպատժելիությունը՝ երեխաները չեն հարմարվում իրական կյանքին և ագրեսիան արտահայտելու ելք են փնտրում կամ ընտանիքում կամ հասակակիցների շրջանում», - ասաց Բադալյանը:

Խոսելով այն մասին, թե ինչպես կարելի է խուսափել ինտերնետային կախվածության բացասական ազդեցությունից, հոգեբանը նշեց, որ խնդիրը հարկավոր է ավելի լայն դիտարկել:

«Վաղ մանկությունից հարկավոր է երեխաներին դաստիարակել որոշակի արժեհամակարգում՝ բացատրելով, թե ինչն է լավ և ինչն է վատ: Առանց բացատրության ինտերնետից օգտվելու տաբուն և պատիժը կարող են հակառակ արդյունքի հանգեցնել», - նշեց հոգեբանը:

Որպես այլընտրանքային լուծում` նա առաջարկեց որոշակի չափով սահմանափակել այն ժամանակահատվածը, որը երեխան անցկացնում է ինտերնետում, քանի որ համացանցն ունի նաև ճանաչողական և գեղարվեստական գործառույթներ: Նա խորհուրդ տվեց ծնողներին վերահսկել, թե կոնկրետ ինչով է զբաղվում իրենց երեխան համացանցում:

«Այժմ հայտնվել է նաև մայրերի խնդիրը, ովքեր այնքան են տարված սոցիալական ցանցերով, որ գրեթե չեն նկատում իրենց երեխաներին: Այսպիսով՝ նրանք իրենց զրկում են մայրության երջանկությունից, իսկ երեխաներին՝ խնամքից և ուշադրությունից: Որոշ դեպքերում նրանց մասնագետի օգնություն է հարկավոր», - կարծում է Բադալյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:35
18 Մարտի 2017
Գիտնականներն ապացուցել են, որ 5 վայրկյանում գետնից բարձրացված մթերքն անվտանգ է
Բիրմինհեմի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնն ապացուցել է այսպես կոչված «հինգ վայրկյանի» կանոնի ճշմարտացիությունը:
19:45
12 Մարտի 2017
Apple-ի նոր սմարթֆոնը կարող է կոչվել iPhone Edition
Ներկայում ընկերությունը փորձարկում է նոր iPhone-ի նախատիպերը:
18:25
05 Մարտի 2017
Գիտնականները ստեղծել են առաջին ԴՆԹ-համակարգիչը
Մանչեսթերի համալսարանի մասնագետները ԴՆԹ-ի հիման վրա հաշվիչ համակարգ են մշակել:
21:08
20 Փետրվարի 2017
Ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված չէ գլխուղեղի կիսագնդերի հետ. գիտնականներ
Բոհումի Ռուրի համալսարանի գիտնականների խումբը հերքել է գոյություն ունեցող կարծիքը, թե ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված է ուղեղի կիսագնդերի հետ։
21:11
19 Փետրվարի 2017
Տղամարդկանց ճաղատության պատճառը կանայք են. գիտնականներ
Հետազոտություններն բացահայտել են մի քանի գեներ, որոնց առկայությունն ավելացնում է ճաղատացման զարգացման հավանականությունը:
17:15
18 Փետրվարի 2017
Facebook-ի ձևաչափը կփոխվի
Մարկ Ցուկերբերգը մտադիր է զբաղվել սոցիալական ենթակառուցվաքի զարգացմամբ` իր ստեղծած Facebook սոցիալական ցանցի բազայի հիման վրա գլոբալ հանրույթ ձևավորելու համար:
20:19
12 Փետրվարի 2017
Սիրած երաժշտությունը լսելը և թմրանյութից ստացած հաճույքը հավասարազոր են
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչու է որոշ մեղեդիներ լսելն ուրախություն բերում մարդուն:
19:10
11 Փետրվարի 2017
YouTube–ում հայտնաբերվել է «պատմության մեջ խոշորագույն» սխալը
YouTube–ում ստեղծել են տարօրինակ պաշտպանական մեխանիզմ:
16:35
11 Փետրվարի 2017
Lenovo-ն ներկայացրել է բարակ հիբրիդային Android նոութբուք
Lenovo ընկերությունը ներկայացրել է հիբրիդային Yoga A12 նոութբուքը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով։
18:02
05 Փետրվարի 2017
Գիտնականները ժամանակին քնելու միջոց են գտել
Ամերիկացի և շվեդ գիտնականներն առաջարկել են ժամանակին քնելու գործուն միջոց:
14:39
05 Փետրվարի 2017
Hater: ծանոթությունների հավելված ատելության հիման վրա
Կատակերգու և «Գոլդման Սաքս»-ի նախկին աշխատակից Բրենդան Ալպերը հայտարարել է Hater ծանոթությունների հավելվածի գործարկման մասին:
13:15
05 Փետրվարի 2017
Մտավոր աշխատանքը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը
Մեյո կլինիկայի նյարդակենսաբանները կարծում են, որ կոգնիտիվ կարողությունների տարիքային վատացումը կարելի է կանխել: