482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Հայոց պատմություն» 36–հատորյակի առաջին հատորը լույս կտեսնի նոյեմբերին
14:53
01 Օգոստոսի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական ճարտարապետությունն  ուսումնասիրող հիմնադրամը նոյեմբերին կհրատարակի 10 հազար բնակավայրերի պատմությանը նվիրված «Հայոց պատմություն» 36–հատորյակի առաջին հատորը, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանը։

««Հայոց պատմություն» բազմահատորյակի, մասնավորապես, Արևմտյան Հայաստանի գավառների պատմությանը նվիրված հատորների հրատարակումը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100–ամյակին։ Դա, իմ կարծիքով, լավագույն հուշարձանն է Ցեղասպանության զոհերին»,– ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Կարապետյանը։

Ըստ նրա` Հիմնադրամն իրագործել է այդ նախագիծը, հաշվի առնելով, որ հարևան երկրների տարածքներում հայկական մշակութային հուշարձանները ոչնչացվել են և շարունակում են ոչնչացվել։ «Հայկական ճարտարապետության գանձարանի մասին թեկուզ հուշեր պահպանելու համար մենք սկսում են մոտ 10 տարվա համար նախատեսված այս մեծածավալ նախագիծը»,– ասաց Կարապետյանը։

«Այս շարքի տարբերությունը մյուս նմանատիպ հրատարակություններից այն է, որ առաջին անգամ Հայոց պատմությունը կներկայացվի 70 գավառներով, իսկ  գավառներն էլ` գյուղերի պատմությամբ։ Յուրաքանչյուր հատոր կընդգրկի նյութեր, որոնք հավաքել է մեր կազմակերպությունը պատմական Հայաստանի բոլոր գավառներում գիտարշավների ընթացքում 1950–ականներից մինչ օրս, ինչպես նաև արխիվային նյութեր»,– ասաց Կարապետյանը։

Նա նշեց, որ հատորներից յուրաքանչյուրը նվիրված կլինի պատմական Հայաստանի գավառներից մեկին։ Որոշ գրքերում, կախված նյութի ծավալից, կներկայացվեն մի քանի գավառներ։ Յուրաքանչյուր հատոր կունենա տեղեկություն բնակավայրերի, դրանց պատմության, հնագիտական հուշարձանների, բնակչության կազմի, եկեղեցիների, ամրոցների, տաճարների, գերեզմանատների մասին։

«Առաջին հատորը նվիրված է Հայոց Ձոր գավառին, որը գտնվում է Վանա լճի հարավ–արևելքում։ Դա շատ խորհրդանշական է, քանի որ, ավանդության համաձայն, հայերի նախահայր Հայկը հենց այստեղ է կառուցել իր տունը` բաբելոնցի Բելի հետ հաղթական մենամարտից հետո առաջին հայկական տունը»,– ասաց Կարապետյանը։

Նա հայտնեց նաև, որ բացառիկ գիտական արժեք ներկայացնող մեծ հատորին զուգահեռ կհրատարակվի նաև կրճատ հանրամատչելի տարբերակ` նախատեսված հասարակության լայն շրջանակի, ինչպես նաև զբոսաշրջիկների համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:20
19 Հոկտեմբերի 2017
Վարչապետ. մեր նպատակն է ունենալ մրցունակ և առաջադեմ ազգ
Հայաստանը այսօր չափազանց լավ հնարավորություն ունի՝ թափ հաղորդելու իր զարգացմանը:
21:02
18 Հոկտեմբերի 2017
Volterman–ի մշակողները մտադիր են ստեղծել աշխարհում առաջին սավառնող տեսախցիկը (ՎԻԴԵՈ)
Volterman-Ring սմարթ դրամապանակի հայ մշակողները հայտնել են աշխարհում Moon սավառնող խցիկի ստեղծման մասին։
20:37
15 Հոկտեմբերի 2017
Հայտնի են Google–ի ամենասարսափելի հարցումները
Հայտնի են Google որոնողական համակարգի ամենասարսափելի հարցումները։
17:11
14 Հոկտեմբերի 2017
NASA–ի տիեզերագնացների արված լուսանկարները կհանվեն աճուրդի (ՖՈՏՈ)
Լուսանկարների թվում է նաև տիեզերքից մարդու կողմից արված Երկիր մոլորակի առաջին լուսանկարը։
15:59
14 Հոկտեմբերի 2017
iPhone–ը «կոտրելու» պարզ միջոց է հայտնաբերվել
Մշակող Ֆելիքս Կրաուզեն (Felix Krause) ներկայացրել է ֆիշինգի օգնությամբ iOS օգտատերերի տվյալների գողության նոր միջոց։
17:57
08 Հոկտեմբերի 2017
NASA–ն ցուցադրել է աշխարհի ամենամեծ սառցաբեկորի լուսանկարները (ՖՈՏՈ)
NASA–նլուսանկար է աշխարհի ամենամեծ սառցաբեկորը, որն առանձնացել է Անտարկտիդայում գտնվող Լարսեն  սառցադաշտից։
18:25
07 Հոկտեմբերի 2017
Ստեղծվել է սոսինձ, որը «կարում է» վերքերի եզրերը
Գիտնականները թեստավորել են իրենց գյուտը մկների և խոզերի վրա:
14:07
29 Սեպտեմբերի 2017
«Ռոստելեկոմը» ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները Հայաստանում
«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը միջազգային համաժողովի շրջանակում ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները:
16:05
27 Սեպտեմբերի 2017
Հայազգի Կարինա Մովսեսյանը` ԵՄ–ի լավագույն երիտասարդ գիտնական
«Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» 29–րդ մրցույթի գլխավոր հաղթող է դարձել 18–ամյա Կարինա Մովսեսյանը Կառլովի Վառիից։
11:39
27 Սեպտեմբերի 2017
Google–ն ու Levi's–ը խելացի ջինսե բաճկոն են մշակել (ՎԻԴԵՈ)
Google–ն ու Levi's–ը մշակել են Commuter Trucker Jacket խելացի ջինսե բաճկոնը։
21:05
10 Սեպտեմբերի 2017
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ձերբակալել 25 հետախուզվողների Չինաստանում
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ոստիկանությանը չինական Ցինդաո քաղաքում ձերբակալել 25 հետախուզվող քաղաքացիների:
11:01
08 Սեպտեմբերի 2017
Մեկ օրում երկրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել Արևի վրա
Արևի վրա սեպտեմբերի 7–ին երկրորդ հզոր բռնկումն է տեղի ունեցել։