483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+11
Եղանակը Երևանում
Հայ
Արդեն երկու շաբաթից .yandex դոմենային գոտին կարող է աշխատել. թերթ
12:00
15 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Յանդեքս» ռուսական ինտերնետ–ընկերությունը ծրագրում է երկու շաբաթից գործարկել .yandex սեփական դոմենային գոտին, որն ավելի վաղ ինտերնետի կարգավորմամբ զբաղվող ICANN կորպորացիայի հավանությանն է արժանացել, գրում է «Իզվեստիա» թերթը` հղում անելով «Յանդեքսի» մամուլի ծառայությանը։

«ICANN–նն իսկապես հավանություն է տվել .yandex դոմենային գոտու ստեղծմանը, մենք պատրաստվում ենք գործարկել այն»,– ասել են «Յանդեքսի» մամուլի ծառայությունից։

Թերթի տվյալներով` «.yandex գոտին կարող է աշխատել արդեն երկու շաբաթից»։ Ենթադրվում է, որ առաջին աշխատող դոմեններ կդառնան nic.yandex և whois.yandex կայքերը։

«Մենք չենք ծրագրում վճարովի գրանցում բացել .yandex–ում։ Այժմ Ռուսաստանից օգտագործողներն ամենից հաճախ մտնում են yandex.ru, իսկ, օրինակ, Թուրքիայից` yandex.com.tr.։ *.yandex–ում կլինի նույն տեղեկությունը` որոնում, մեր ծառայությունները և «Յանդեքս» ընկերության մասին տեղեկություն (օրինակ` poisk.yandex կամ market.yandex)։

Եթե ընկերությունների, քաղաքների և կազմակերպությունների մեծամասնության մոտ հայտնվեն առաջին մակարդակի դոմեններ, օգտագործողները կսովորեն, և նրանց ավելի հարմար կլինի նոր ձևաչափով հասցեներ մուտքագրել»,– հստակեցրել են մամուլի ծառայությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

2012 թվականի սկզբում ICANN կորպորացիան վերին մակարդակի դոմենային նոր գոտիների հայտերի հավաքագրում է անցկացրել։ Ցանկացած իրավաբանական անձ կարող էր .brand տեսակի դոմենի հայտ ներկայացնել։ Դեկտեմբերի սկզբին անցկացվել է ավելի քան 1.9 հազար հայտերի վիճակահանություն 1.4 հազար նոր դոմենների գրանցման համար։ ICANN–ին ներկայացվել են կիրիլիկ դոմենային գոտիների ևս հինգ հայտեր` .москва, .дети, .католик, .ком, .орг.։ Նույն ժամանակ հայտեր են ներկայացրել «Յանդեքս»–ը (դոմեն`.yandex) և «ՆԻՍ–ԳԼՈՆԱՍՍ» ընկերությունը (դոմեն` .gdn)։ «Յանդեքսի» դոմենային գոտին արժանացել է ICANN–ի հավանությանը նախորդ տարի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
20:37
27 Մարտի 2017
Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի ամենասառը վայրը
Գիտնականները նոր մանրամասներ են ներկայացրել Բումերանգ պրոտոմոլորակային միգամածության վերաբերյալ։
20:21
25 Մարտի 2017
Apple-ը ներկայացրել է կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Apple-ը վերաբացել է իր առցանց խանութը թարմացումից հետո:
19:35
18 Մարտի 2017
Գիտնականներն ապացուցել են, որ 5 վայրկյանում գետնից բարձրացված մթերքն անվտանգ է
Բիրմինհեմի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնն ապացուցել է այսպես կոչված «հինգ վայրկյանի» կանոնի ճշմարտացիությունը:
19:45
12 Մարտի 2017
Apple-ի նոր սմարթֆոնը կարող է կոչվել iPhone Edition
Ներկայում ընկերությունը փորձարկում է նոր iPhone-ի նախատիպերը:
18:25
05 Մարտի 2017
Գիտնականները ստեղծել են առաջին ԴՆԹ-համակարգիչը
Մանչեսթերի համալսարանի մասնագետները ԴՆԹ-ի հիման վրա հաշվիչ համակարգ են մշակել:
21:08
20 Փետրվարի 2017
Ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված չէ գլխուղեղի կիսագնդերի հետ. գիտնականներ
Բոհումի Ռուրի համալսարանի գիտնականների խումբը հերքել է գոյություն ունեցող կարծիքը, թե ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված է ուղեղի կիսագնդերի հետ։
21:11
19 Փետրվարի 2017
Տղամարդկանց ճաղատության պատճառը կանայք են. գիտնականներ
Հետազոտություններն բացահայտել են մի քանի գեներ, որոնց առկայությունն ավելացնում է ճաղատացման զարգացման հավանականությունը:
17:15
18 Փետրվարի 2017
Facebook-ի ձևաչափը կփոխվի
Մարկ Ցուկերբերգը մտադիր է զբաղվել սոցիալական ենթակառուցվաքի զարգացմամբ` իր ստեղծած Facebook սոցիալական ցանցի բազայի հիման վրա գլոբալ հանրույթ ձևավորելու համար:
20:19
12 Փետրվարի 2017
Սիրած երաժշտությունը լսելը և թմրանյութից ստացած հաճույքը հավասարազոր են
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչու է որոշ մեղեդիներ լսելն ուրախություն բերում մարդուն:
19:10
11 Փետրվարի 2017
YouTube–ում հայտնաբերվել է «պատմության մեջ խոշորագույն» սխալը
YouTube–ում ստեղծել են տարօրինակ պաշտպանական մեխանիզմ:
16:35
11 Փետրվարի 2017
Lenovo-ն ներկայացրել է բարակ հիբրիդային Android նոութբուք
Lenovo ընկերությունը ներկայացրել է հիբրիդային Yoga A12 նոութբուքը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով։
18:02
05 Փետրվարի 2017
Գիտնականները ժամանակին քնելու միջոց են գտել
Ամերիկացի և շվեդ գիտնականներն առաջարկել են ժամանակին քնելու գործուն միջոց: