486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը նոյեմբերին կսկսի ռադիոակտիվ իզոտոպներ արտադրել բժշկության համար. ՄՀՄԻ
11:55
11 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն այս աշնանը կսկսի ռադիոակտիվ իզոտոպների արտադրություն ծանր հիվանդությունների ախտորոշման և բուժման համար, հայտնում է Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի (ՄՀՄԻ) պաշտոնական պարբերական «Դուբնա. գիտություն, համագործակցություն, առաջընթաց» շաբաթաթերթը` հղում անելով ՄՀՄԻ–ում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Սամվել Հարությունյանին։

«Մենք ցիկլոտրոն ենք ձեռք բերել (ռադիոակտիվ իզոտոպների սինթեզի համար)։ Նոյեմբերից այն կաշխատի, Հայաստանում կարտադրվեն միջուկային բժշկության ռադիոնուկլիդներ։ Մեր տարածաշրջանում Հայաստանը կդառնա երկիր, որը կարող է արտադրել, օգտագործել և վաճառել ռադիոնուկլիդներ։ Այս տարվանից սկսած`   կենտրոնը կաշխատի ոչ միայն ռադիոնուկլիդների արտադրության համար, այնտեղ կանցկացվեն նաև հիմնարար հետազոտություններ»,– ասաց Հարությունյանը, ում խոսքը մեջբերում է պարբերականը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշեց, որ այդ ծրագրի գլխավոր գիտական խորհրդատուն է ՄՀՄԻ Ֆլյորովի անվան Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը։
Հանրապետությունում Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա միջուկային բժշկության և ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի կենտրոնի ստեղծման որոշումը Հայաստանի կառավարությունն ընդունել է 2009 թվականին։ Կենտրոնի կառավարիչ ընկերությունը Global Medical Solutions բելգիական ընկերությունն է։

Կենտրոնը բաղկացած կլինի բարձր տեխնոլոգիական երեք բաժիններից` ռադիոիզոտոպների սինթեզի համար ցիկլոտրոնով զինված լաբորատորիա, պոզիտրոնային–էմիսիոն տոմոգրաֆիայի ախտորոշիչ կենտրոն, որը թույլ կտա հայտնաբերել ուռուցքն օրգանիզմում զարգացման վաղ փուլում, կլինիկա, որտեղ կկատարվի բուժում ռադիոիզոտոպներով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:00
15 Հունվարի 2017
Բժիշկները հերքել են եղանակի և հոդացավերի միջև կապը
Սիդնեյի գլոբալ առողջության ինստիտուտի մասնագետները գիտական հետազոտություն են անցկացրել:
14:20
07 Հունվարի 2017
Windows 10-ը նոր դիզայն կունենա
Microsoft-ը նոր դիզայն է մշակում Windows 10-ի համար:
18:54
04 Հունվարի 2017
Կանխատեսում. Երկիր մոլորակը կոչնչանա 2017 թ.–ի աշնանը
Հայտնի գիտնական Դևիդ Միդը նշել է Երկիր մոլորակի ոչնչացման հստակ ամսաթիվը։
19:18
24 Դեկտեմբերի 2016
Արթնանում է նեանդերտալացիներին կործանած գերհրաբուխը
Մարդկության պատմության մեջ ամենամեծ ժայթքումն առաջացրած իտալական գերհրաբուխը սկսել է արթնանալ:
21:38
19 Դեկտեմբերի 2016
Գարեջրի կանոնավոր օգտագործումը կործանարար է մարդու առողջության համար
Բռնոյի մասնագետները հայտարարել են, որ մարդու օրգանիզմի համար գարեջրի օգտակարությունը չափազանցված է։
21:14
18 Դեկտեմբերի 2016
Բուհում սովորելը ճանաչվել է ճարպակալման պատճառներից մեկը
Վերմոնտի համալսարանի գիտնականների թիմն ուղիղ կապ է սահմանել բուհում սովորելու և ճարպակալման միջև:
19:57
18 Դեկտեմբերի 2016
Մեկ գավաթ կարմիր գինին փոխարինում է 1 ժամվա մարզումները. գիտնականներ
Մեկ գավաթ կարմիր գինին նույնքան օգտակար է, որքան մարզասրահում մեկ ժամ մարզվելը:
18:29
18 Դեկտեմբերի 2016
Հայտնաբերվել է մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել սուտակներից և շափյուղաներից
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են գազային մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել բյուրեղներից:
17:13
18 Դեկտեմբերի 2016
Կնոջ և տղամարդու ուղեղի տարբերությունը. 5 հետաքրքիր փաստեր
Ապացուցվել է, որ կնոջ և տղամարդու ուղեղը տարբեր կերպ է ծերանում:
18:43
17 Դեկտեմբերի 2016
Մեկնարկել է Apple AirPods անլար ականջակալների վաճառքը
Apple ընկերությունը բացել է AirPods պատվիրելու հասանելիությունը ծանուցումից երեք ամիս անց:
12:40
13 Դեկտեմբերի 2016
Ապացուցվել է երկրակեղևի բարակումը
Ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ Համաշխարհային օվկիանոսի տակ տեղակայված երկրակեղևի միջին հաստությունը ժամանակի ընթացքում բարակում է:
20:12
11 Դեկտեմբերի 2016
Գիտնականները փոշու տեսքով արհեստական արյուն են ստեղծել
Վաշինգտոնի համալսարանի գիտնականներն արհեստական արյուն են ստեղծել, որը կարելի է պահել փոշու տեսքով: