485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ճապոնացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ քաղցկեղի ցողունային բջիջ են ստեղծել
12:45
10 Հուլիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մի խումբ ճապոնացի գիտնականներ՝ Տակասի Աոիի (Կոբեի համալսարան) և Նոբու Օսիմի (Կիոտոյի համալսարանին կից iPS բջիջների կիրառական հետազոտությունների կենտրոն) գլխավորությամբ, հինգշաբթի հրապարակել են իրենց փորձարկումների արդյունքները, որոնց ընթացքում նրանք աշխարհում առաջին անգամ կարողացել են հաստաղիքի ցողունային քաղցկեղային բջիջ ստեղծել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Գիտնականները կարողացել են մարդու հաստաղիքի քաղցկեղային բջիջից արհեստականորեն աճեցնել ակտիվ քաղցկեղային բջիջներ՝ օգտագործելով iPS արհեստական ցողունային բջիջների ստեղծման տեխնոլոգիան:

Ստեղծված բազմաֆունկցիոնալ (պլյուրոպոտենտ) ցողունային բջիջները (induced pluripotent stem cells - iPS), որոնք կարող են փոխակերպվել ցանկացած մարմնի բջիջի, աճեցվում են մարդու մաշկի բջիջներից որոշակի գեների փոփոխության միջոցով: Տեխնոլոգիան ստեղծել է Կիոտո համալսարանի պրոֆեսոր Սինյա Յամանական 2006թ.-ին, ինչի համար նա 2012թ.-ին արժանացել է Նոբելյան մրցանակի:

Գիտնականները մարդու հաստաղիքի քաղցկեղային բջիջում ներդրել են OCT3/4, SOX2 և KLF4 գեները, և տասն օր անց դրանից բջիջներ են աճել, որոնց 5 տոկոսը վերածվել է քաղցկեղային բջիջների: Մկների վրա կատարած հետագա հետազոտությունները հաստատել են, որ այդ բջիջները հաստաղիք տեղափոխելուց հետո կրծողների մոտ չարորակ ուռուցք է առաջացել:

Քաղցկեղային բջիջների արագ աճի մեխանիզմի ուսումնասիրություններն ու վերարտադրության նրանց ունակությունները զսպվում են նրանով, որ գիտնականների տնօրինման տակ են հայտնվում աննշան թվով կենդանի քաղցկեղային ցողունային բջիջներ:

Ինչպես կարծում են գիտնականները, ցողունային քաղցկեղային բջիջները պատասխանատու են չարորակ ուռուցքների արագ ռեգեներացման և աճի համար: Դրանք արհեստական կերպով արտադրելու հնարավորությունը մեծ հնարավորություններ է բացում ուսումնասիրման և բուժման արդյունավետ դեղամիջոցներ փնտրելու համար:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:58
09 Դեկտեմբերի 2017
Instagram–ը սկսել է թեստավորել սեփական մեսենջերը
Instagram-ը սկսել է թեստավորել սեփական մեսենջերը:
21:50
03 Դեկտեմբերի 2017
Instagram–ը երկար սպասված ֆունկցիա է առաջարկելու
Instagram սոցցանցը թեստավորում է նոր հնարավորություներ, որոնք հետո կներկայացվեն ցանցում:
20:47
03 Դեկտեմբերի 2017
«ВКонтакте» սոցցանցը հնարավոություն կընձեռի խմբագրել ուղարկված նամակները
«ВКонтакте» սոցցանցը հնարավորություն է ստեղծել նամակը ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում խմբագրել այն։
21:05
02 Դեկտեմբերի 2017
Դիզայներները սմարթֆոնային կախվածությունից ազատվելու սարք են ստեղծել
Ավստրալացի դիզայներ Քլեմենս Շիլինջերը հեռախոսային կախվածություն ունեցող մարդկանց համար հատուկ սարք է ստեղծել։
12:48
26 Նոյեմբերի 2017
AliExpress կայքում հայտնաբերվել է վտանգավոր խոցելիություն
Տեղեկատվական անվտանգության փարձագետները խոցելիություն են հայտնաբերել հայտնի AliExpress կայքում:
15:50
25 Նոյեմբերի 2017
Հայտնի է 2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը
TIME ամսագիրը հրապարակել է խմբագրության կարծիքով  2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը:
19:21
19 Նոյեմբերի 2017
Uber–ն ու NASA–ն թռչող տաքսիների ցանց է գործարկում (ՖՈՏՈ)
Uber ընկերությունը և NASA–ն պայմանագիր են կնքել թռչող տաքսիների ցանց գործարկելու վերաբերյալ։
15:20
19 Նոյեմբերի 2017
Apple ընկերությունը 3 նոր սմարթֆոն կթողարկի 2018 թվականին
Հաջորդ տարի Apple ընկերությունը միանգամից երեք սմարթֆոն կթողարկի:
16:47
12 Նոյեմբերի 2017
Գիտնականները բացահայտել են երջանիկ կյանքի գաղտնիքը
ԱՄՆ-ի Հյուսիս-Արևմտյան համալսարանի նյարդակենսաբան Մորան Սերֆը նշել է երջանիկ կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը:
20:52
11 Նոյեմբերի 2017
Apple–ը զգուշացնում է. iPhone X–ի դիսփլեյը կարող է այրվել
Apple–ը զգուշացնում է iPhone X–ի դիսփլեյի այրվելու հնարավորության մասին:
12:00
27 Հոկտեմբերի 2017
Զիգզագում մեկնարկել է iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը
Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում մեկնարկել է Apple ապրանքանիշի սմարթֆոնների նոր սերնդի iPhone 8 և iPhone 8 Plus մոդելների վաճառքը։
12:20
19 Հոկտեմբերի 2017
Վարչապետ. մեր նպատակն է ունենալ մրցունակ և առաջադեմ ազգ
Հայաստանը այսօր չափազանց լավ հնարավորություն ունի՝ թափ հաղորդելու իր զարգացմանը: