480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկացի հնագետները հայտարարել են, թե գտել են Կոլումբոսի նավի մնացորդները. թերթ
12:27
13 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մի խումբ ամերիկացի հնագետներ Կարիբյան ծովի հատակում, Հայիթիի հյուսիսային ափին հայտնաբերել են «Սանտա Մարիա» նավի մնացորդները։ Այդ նավով կատարած ուղևորության ժամանակ Քրստափոր Կոլումբոսը հայտնաբերել է Ամերիկան, երեքշաբթի գրում է Independent թերթը։

«Բոլոր աշխարհագրական, ստորջրյա քարտեզագրական և հնագիտական վկայությունները հիմք են տալիս ենթադրելու, որ դրանք Կոլումբոսի «Սանտա Մարիա» նավի բեկորներն են», – հայտնել է խմբի ղեկավար, ամերիկացի հետազոտող Բարի Քլիֆորդը (Barry Clifford), հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Այսպիսի հետևություններ է արել հնագետների խումբը Կարիբյան ծովի այդ հատվածում վերջին արշավի ժամանակ, որն անցկացվել է Հայիթիի կառավարության հետ համատեղ։ Ջրասուզակների, մագնիսաչափերի և հիդրոլոկացիոն սարքերի օգնությամբ գիտնականները մանրամասն զննել են հատակը։

2003 թվականին գիտնականների նույն խումբը լուսանկարչական հետազոտություն է կատարել տեղանքում։ Բացի այդ, Քլիֆորդն ուսումնասիրել է ավելի քան 400 ծովային շեղումներ և հենց Կոլումբոսի օրագիրը, ինչը թույլ է տվել մոտավորապես որոշել բեկորների գտնվելու վայրը և զգալիորեն փոքրացնել որոնումների շրջանակը։ Գիտնականներն արդեն համեմատել են նավի արտաքին տեսքի նկարագրությունը լուսանկարների հետ։

«Այժմ մենք պետք է շարունակենք համատեղ աշխատանքը Հայիթիի կառավարության հետ` բեկորների մանրամասն հնագիտական պեղումներ կատարելու համար»,– ասել է Քլիֆորդը։ Նրա կարծիքով, պեղումները կտան Ամերիկայի հայտնաբերման առաջին հնագիտական վկայությունները։

«Սանտա Մարիան» միատախտակամած եռակայմ նավ է, որի վրա Քրիստափոր Կոլումբոսը 1492 թվականին բացահայտել է Ամերիկան։ Նավի երկարությունը կազմում է 21–ից 25 մետր, նավում կարող էր 40 մարդ տեղավորել։ Նավը վթարվել է Հայիթիի ափին 1492 թվականի դեկտեմբերի 25–ին, երբ բախվել է խութերի։ -0-

 

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:19
04 Դեկտեմբերի 2016
Ասպիրինը կյանքը երկարացնող միջոց է. գիտնականներ
Տարեց մարդիկ, ում համար բարձր է սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու ռիսկը, կարող են երկարացնել իրենց կյանքը:
16:20
03 Դեկտեմբերի 2016
Facebook-ը կօգտագործի արհեստական ինտելեկտը ֆեյքերը հայտնաբերելու համար
Facebook սոցիալական ցանցը կօգտագործի արհեստական ինտելեկտը կեղծ նորությունների և ուղիղ տեսահեռարձակումներում բռնության տեսարաններ հայտնաբերելու համար:
13:26
03 Դեկտեմբերի 2016
Անտարկտիդայում 14 մլն տարեկան բզեզ են գտել
Ժամանակակից Անտարկտիդայի տարածքում ընդամենը երեք տեսակի միջատ է բնակվում, սակայն անցյալում դրանց թիվն ավելի մեծ է եղել:
21:11
01 Դեկտեմբերի 2016
Nestle–ն 40%–ով կպակասեցնի շոկոլադի քաղցրությունը, բայց համային որակները չեն փոխվի
Շվեյցարական Nestle ընկերությունը գտել է իր շոկոլադում շաքարի պարունակությունը նվազեցնելու ձևը։
16:26
30 Նոյեմբերի 2016
Հայտնի են դարձել կյանքը երկարացնող մարզաձևերը
Արդյո՞ք, կյանքի տևողության և ընտրած մարզաձևի մինջև կապ կա։
22:15
29 Նոյեմբերի 2016
Apple-ը նախատեսում է ճկվող էկրանով iPhone թողարկել
2017 թ.-ին վաճառքի կարող է հանվել ճկվող էկրանով, օրգանական լուսադիոդներով iPhone:
17:18
28 Նոյեմբերի 2016
Երկրի մակերևույթից 1000 կմ խորության վրա օվկիանոս է հայտնաբերվել
Երկրաֆիզիկոսների միջազգային խումբն առաջին անգամ Երկրի ստորին շերտի վերին հատվածում ջուր պարունակող հեղուկների առկայության ուղիղ ապացույցներ է հայտնաբերել։
16:18
28 Նոյեմբերի 2016
Քարահունջն ընդգրկվել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում ըստ National Geographic–ի
National Geographic  աշխարհագրական գիտահանրամատչելի ամսագիրը Քարահունջ մեգալիթյան համալիրն ընդգրկել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում։
20:55
27 Նոյեմբերի 2016
Չափավոր սնվելը բարելավում է տրամադրությունը
Չափավոր սնվելն օգնում է ոչ միայն քաշ գցել, այլ նաև բարելավել հոգեբանական վիճակը:
19:45
27 Նոյեմբերի 2016
Ինչպիսի՞ն կլինի կյանքը Երկրի վրա Մարսի անհետացման դեպքում. գիտնականներ
ԱՄՆ-ի և ՄԱԷ-ի գիտնականները ներկայացրել են Երկիր մոլորակի կենսապայմանները:
19:20
26 Նոյեմբերի 2016
Նոր iPhone–ներն ապակե կորպուս և անլար լիցքավորում կունենան
2017 թվականին կլրանա առաջին սերնդի iPhone–ի թողարկման տասը տարին, այդ իսկ պատճառով շատերը սպասում են, որ Apple–ը կնորացնի իր սմարթֆոնների արտաքին տեսքը։
18:32
26 Նոյեմբերի 2016
Հայտնի է դարձել նիհարելուն խանգարող պատճառը
Աղիներում ապրող բակտերիաները կարող են դառնալ նիհարելուց հետո ավելորդ քաշի վերականգնման պատճառ։