484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում օն-լայն ռադիոյի զարգացման համար լավ նախադրյալներ կան
16:14
23 Ապրիլի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում օն-լայն ռադիոյի զարգացման համար լավ նախադրյալներ կան, ասվում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի` media.am կայքում հրապարակված հոդվածում։

Ըստ նրա` ակնհայտ է, որ Հայաստանն ընթանում է կոնվերգենտ մամուլի ուղղությամբ, որը միավորում է բոլոր տեսակի մեդիաները, իսկ մյուս կողմից` մամուլի զարգացման վրա ազդում են տարբեր գործոններ, օրինակ, բջջային սարքավորումների զարգացումը, ինչի արդյունքում մեդիայի տարբեր տեսակները տարբեր արագությամբ են զարգանում։

«Դիտարկելով համաշխարհային զարգացումները՝ կարելի է ենթադրել, թե մեդիայի որ տեսակներն առաջընթաց կապրեն Հայաստանում։ Դրանցից մեկը օնլայն ռադիոն է»,– նշում է Մարտիրոսյանը հոդվածում։

Նա նշել է, որ այսօրվա դրությամբ օն-լայն ռադիոն իրենից նոր տեսակի ռադիո է ներկայացնում, որը բավականին արագ է զարգանում։

Օրինակ, ԱՄՆ–ում վերջին երկու տարիներին զգալիորեն աճել է սմարթֆոններով և պլանշետներով առցանց ռադիո օգտագործողների թիվը, և ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ամեն երրորդ ամերիկացի օնլայն ռադիո է լսում։ 

«Կարծում եմ` մենք էլ դրա նախադրյալներն ունենք, քանի որ Հայաստանում կտրուկ աճել է բջջային սարքերի թիվը, ինչպես նաև վերջին տարվա ընթացքում շոշափելիորեն նվազել է բջջային ինտերնետ կապի գինը»,– նշեց Մարտիրոսյանը։

Ինչպես կարծում է փորձագետը, ինտերնետ ծառայությունների արժեքն էլ ավելի կնվազի բջջային համարի տեղափոխելիության (MNP) ծառայության գործարկմանը զուգընթաց, քանի որ բջջային կապի օպերատորների միջև մրցակցությունը կմեծանա։

«Կազդեն նաև սուբյեկտիվ գործոնները։ Օրինակ, եթե մի քանի տարի առաջ հասարակական տրանսպորտի վարորդները երեկոյան ժամերին լուրեր էին լսում ռադիոյով, ապա այսօր վերածնվում է «ռաբիս» երաժշտությունը, ինչի պատճառով շատերը ստիպված են դիմել իրենց հեռախոսներին տեղեկություն ստանալու համար։ Այսպիսով, լրատվական բիզնեսի համար շատ հետաքրքիր դաշտ է ստեղծվում»,– ասաց Մարտիրոսյանը, հաղորդում է telecom.arka.am հեռահաղորդակցային պորտալը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:50
22 Ապրիլի 2017
Համակարգիչները հնարավոր կլինի կառավարել մտքի ուժով
Մտքի ուժով համակարգչի կառավարաման մեթոդներ են մշակվում։
16:06
19 Ապրիլի 2017
Հսկայական փայլուն աստերոիդ է մոտենում Երկրին
Մոտ մեկուկես կիլոմետր լայնություն ունեցող JO25 աստերոիդ է մոտենում Երկիր մոլորակին։
13:01
18 Ապրիլի 2017
Գիտնականները սմարթֆոնների կախարդական ապակի են ստեղծել ԱՄՆ–ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները սմարթֆոնների համար ապակի են ստեղծել, որն օժտված է ինքնավերականգնման հատկությամբ։
17:22
16 Ապրիլի 2017
Գիտնականները մշակել են սարք, որը օդից խմելու ջուր է հավաքում
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են սարք, որը թույլ է տալիս շրջակա օդից մաքուր ջուր ստանալ:
16:10
16 Ապրիլի 2017
Facebook–ը սկսել պայքարել ֆեյքերի դեմ
Աշխարհի ամենատարածված Facebook սոցցանցը լայնածավալ բացատրողական արշավ է սկսել կեղծ լուրերի դեմ պայքարի ոլորտում։
14:40
16 Ապրիլի 2017
Սատուրնի արբանյակի վրա կարող է կյանք լինել. գիտնականներ
Գիտնականները երկրաջերմային աղբյուրներ են հայտնաբերել Սատուրնի արբանյակ Էնցելադայի վրա:
11:47
11 Ապրիլի 2017
Microsoft Word-ի բոլոր տարբերակները վտանգավոր խոցելիություն են պարունակում
FireEye ընկերության տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնել են, որ Microsoft Word-ի բոլոր տարբերակներում «զրոյական օրվա» խոցելիություն է հայտնաբերվել:
14:37
10 Ապրիլի 2017
Ռոստելեկոմը Կապի և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիա կստեղծի հայկական բուհերից մեկում
Հայաստանում Ռոստելեկոմ ընկերությունն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը երկուշաբթի ստորագրեցին համագործակցության հուշագիր։
12:30
05 Ապրիլի 2017
Հայաստանի բնակիչները կկարողանան տեսնել «տիեզերական հրեշին»
2014 JO25 աստերոիդը հայտնաբերվել է 2014 թվականին:
20:37
27 Մարտի 2017
Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի ամենասառը վայրը
Գիտնականները նոր մանրամասներ են ներկայացրել Բումերանգ պրոտոմոլորակային միգամածության վերաբերյալ։
20:21
25 Մարտի 2017
Apple-ը ներկայացրել է կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Apple-ը վերաբացել է իր առցանց խանութը թարմացումից հետո:
19:35
18 Մարտի 2017
Գիտնականներն ապացուցել են, որ 5 վայրկյանում գետնից բարձրացված մթերքն անվտանգ է
Բիրմինհեմի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնն ապացուցել է այսպես կոչված «հինգ վայրկյանի» կանոնի ճշմարտացիությունը: