480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ակադեմիկոս Սարկիսովը «Գլոբալ էներգիա» մրցանակի դափնեկիր է
13:15
27 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Միջուկային էներգետիկայի անվտանգության խնդիրների ոլորտի ականավոր մասնագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Սարկիսովը դարձել է «Գլոբալ էներգիա» միջազգային էներգետիկ մրցանակի 2014 թվականի դափնեկիր, նա կիսել է այդ պարգևը շվեդ գիտնական Լարս Լարսոնի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դափնեկիրների անունները հայտարարվել են հինգշաբթի Մոսկվայի մամուլի ասուլիսում։ Սարկիսովն ու Լարսոնն արժանացել են պարգևի ատոմային էներգետիկայի զարգացման, դրա անվտանգության բարձրացման և արկտիկ գոտու ռադիացիոն–բնապահպանական խնդիրների լուծման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Աշոտ Սարկիսովը մշակել է ծայրահեղ իրավիճակներում, այդ թվում` արտաքին հզոր հարվածների ժամանակ, նավերի էներգետիկ սարքերի շահագործման համար բնորոշ դինամիկ գործընթացների տեսություն։ Նրա մասնակցությամբ կատարվել են հետազոտություններ, որոնց արդյունքները թույլ են տվել որակապես բարելավել միջուկային էներգետիկ սարքերի բնութագրերը և բարձրացնել հայրենական Ռազմածովային նավատորմի նավերի մարտական արդյունավետությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
03 Դեկտեմբերի 2016
Facebook-ը կօգտագործի արհեստական ինտելեկտը ֆեյքերը հայտնաբերելու համար
Facebook սոցիալական ցանցը կօգտագործի արհեստական ինտելեկտը կեղծ նորությունների և ուղիղ տեսահեռարձակումներում բռնության տեսարաններ հայտնաբերելու համար:
13:26
03 Դեկտեմբերի 2016
Անտարկտիդայում 14 մլն տարեկան բզեզ են գտել
Ժամանակակից Անտարկտիդայի տարածքում ընդամենը երեք տեսակի միջատ է բնակվում, սակայն անցյալում դրանց թիվն ավելի մեծ է եղել:
21:11
01 Դեկտեմբերի 2016
Nestle–ն 40%–ով կպակասեցնի շոկոլադի քաղցրությունը, բայց համային որակները չեն փոխվի
Շվեյցարական Nestle ընկերությունը գտել է իր շոկոլադում շաքարի պարունակությունը նվազեցնելու ձևը։
16:26
30 Նոյեմբերի 2016
Հայտնի են դարձել կյանքը երկարացնող մարզաձևերը
Արդյո՞ք, կյանքի տևողության և ընտրած մարզաձևի մինջև կապ կա։
22:15
29 Նոյեմբերի 2016
Apple-ը նախատեսում է ճկվող էկրանով iPhone թողարկել
2017 թ.-ին վաճառքի կարող է հանվել ճկվող էկրանով, օրգանական լուսադիոդներով iPhone:
17:18
28 Նոյեմբերի 2016
Երկրի մակերևույթից 1000 կմ խորության վրա օվկիանոս է հայտնաբերվել
Երկրաֆիզիկոսների միջազգային խումբն առաջին անգամ Երկրի ստորին շերտի վերին հատվածում ջուր պարունակող հեղուկների առկայության ուղիղ ապացույցներ է հայտնաբերել։
16:18
28 Նոյեմբերի 2016
Քարահունջն ընդգրկվել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում ըստ National Geographic–ի
National Geographic  աշխարհագրական գիտահանրամատչելի ամսագիրը Քարահունջ մեգալիթյան համալիրն ընդգրկել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում։
20:55
27 Նոյեմբերի 2016
Չափավոր սնվելը բարելավում է տրամադրությունը
Չափավոր սնվելն օգնում է ոչ միայն քաշ գցել, այլ նաև բարելավել հոգեբանական վիճակը:
19:45
27 Նոյեմբերի 2016
Ինչպիսի՞ն կլինի կյանքը Երկրի վրա Մարսի անհետացման դեպքում. գիտնականներ
ԱՄՆ-ի և ՄԱԷ-ի գիտնականները ներկայացրել են Երկիր մոլորակի կենսապայմանները:
19:20
26 Նոյեմբերի 2016
Նոր iPhone–ներն ապակե կորպուս և անլար լիցքավորում կունենան
2017 թվականին կլրանա առաջին սերնդի iPhone–ի թողարկման տասը տարին, այդ իսկ պատճառով շատերը սպասում են, որ Apple–ը կնորացնի իր սմարթֆոնների արտաքին տեսքը։
18:32
26 Նոյեմբերի 2016
Հայտնի է դարձել նիհարելուն խանգարող պատճառը
Աղիներում ապրող բակտերիաները կարող են դառնալ նիհարելուց հետո ավելորդ քաշի վերականգնման պատճառ։
16:24
26 Նոյեմբերի 2016
Պաղպաղակն ազդում է մարդու մտավոր կարողությունների վրա
Ճապոնացի գիտնականը հայտնաբերել է, որ մարդիկ, ովքեր նախաճաշում են պաղպաղակով, ավելի խելացի են դառնում: