482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Facebook–ը 2 մլրդ դոլարով գնում է վիրտուալ իրականության ակնոցներ արտադրող Oculus VR ընկերությունը
13:53
26 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Facebook ընկերությունը պայմանավորվել է 2 մլրդ դոլարով վիրտուալ իրականության տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող Oculus VR ընկերության գնման մասին և մտադիր է խթանել ընկերության զարգացումը տեսախաղերի և հեռահաղորդակցության շուկայում, նշվում է Facebook–ի հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդել է Digit.ru–ն, Oculus VR–ը ստեղծվել է 2012 թ.–ին, այն գլխավորում է հիմնադիրներից մեկը` Բրենդան Իրիբեն (Brendan Iribe)։ Այսօրվա դրությամբ ընկերությունը Oculus Rift վիրտուալ իրականության ակնոցների համար ծրագրային ապահովման գործիքների  ավելի քան 75 հազար պատվեր է ընդունել։ Նման մոդելների մշակմամբ զբաղվում են նաև Sony և Microsoft ընկերությունները։

«Մենք զգում ենք, որ կարող ենք կենտրոնանալ հաջորդ սերնդի պլատֆորմների ուղղությամբ, որոնք կարող են օգտագործման ավելի օգտակար, զվարճալի և անհատականացված փորձ ապահովել», – իր էջում գրել է Facebook–ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

Գործարքի գումարը կկազմի մոտ 2 մլրդ դոլար, որից 400 մլն կվաճառվի կանխիկ։ Բացի այդ, Oculus VR–ի սեփականատերերը կստանան Facebook–ի 23,1 մլն բաժնետոմսեր, դա մի փաթեթ է, որը գնահատվում է 1,6 մլրդ դոլար։ Բացի այդ, պայմանագրով նախատեսվում է վճարել 300 մլն դոլար կանխիկ և բաժնետոմսերով, եթե Oculus VR–ը հասնի թիրախային ֆինանսական ցուցանիշների։ Oculus VR–ը կշարունակի աշխատել որպես Facebook–ի անկախ ընկերություն, գործարքը նախատեսվում է փակել 2014 թ.–ի երկրորդ եռամսյակում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:11
07 Դեկտեմբերի 2016
Քնի պակասը կրկնակի ավելացնում է ՃՏՊ–ներում հայտնվելու ռիսկը
Առողջ և լիարժեք քունն ավտոպատահարներից խուսափելու միջոց է։
21:10
05 Դեկտեմբերի 2016
Հնագետները Տիրոջ Գերեզմանի իսկության ապացույցներ են գտել
Հնագետները պարզել են Երուսաղեմում Տիրոջ Գերեզմանի ծագումը:
16:19
04 Դեկտեմբերի 2016
Ասպիրինը կյանքը երկարացնող միջոց է. գիտնականներ
Տարեց մարդիկ, ում համար բարձր է սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու ռիսկը, կարող են երկարացնել իրենց կյանքը:
16:20
03 Դեկտեմբերի 2016
Facebook-ը կօգտագործի արհեստական ինտելեկտը ֆեյքերը հայտնաբերելու համար
Facebook սոցիալական ցանցը կօգտագործի արհեստական ինտելեկտը կեղծ նորությունների և ուղիղ տեսահեռարձակումներում բռնության տեսարաններ հայտնաբերելու համար:
13:26
03 Դեկտեմբերի 2016
Անտարկտիդայում 14 մլն տարեկան բզեզ են գտել
Ժամանակակից Անտարկտիդայի տարածքում ընդամենը երեք տեսակի միջատ է բնակվում, սակայն անցյալում դրանց թիվն ավելի մեծ է եղել:
21:11
01 Դեկտեմբերի 2016
Nestle–ն 40%–ով կպակասեցնի շոկոլադի քաղցրությունը, բայց համային որակները չեն փոխվի
Շվեյցարական Nestle ընկերությունը գտել է իր շոկոլադում շաքարի պարունակությունը նվազեցնելու ձևը։
16:26
30 Նոյեմբերի 2016
Հայտնի են դարձել կյանքը երկարացնող մարզաձևերը
Արդյո՞ք, կյանքի տևողության և ընտրած մարզաձևի մինջև կապ կա։
22:15
29 Նոյեմբերի 2016
Apple-ը նախատեսում է ճկվող էկրանով iPhone թողարկել
2017 թ.-ին վաճառքի կարող է հանվել ճկվող էկրանով, օրգանական լուսադիոդներով iPhone:
17:18
28 Նոյեմբերի 2016
Երկրի մակերևույթից 1000 կմ խորության վրա օվկիանոս է հայտնաբերվել
Երկրաֆիզիկոսների միջազգային խումբն առաջին անգամ Երկրի ստորին շերտի վերին հատվածում ջուր պարունակող հեղուկների առկայության ուղիղ ապացույցներ է հայտնաբերել։
16:18
28 Նոյեմբերի 2016
Քարահունջն ընդգրկվել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում ըստ National Geographic–ի
National Geographic  աշխարհագրական գիտահանրամատչելի ամսագիրը Քարահունջ մեգալիթյան համալիրն ընդգրկել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում։
20:55
27 Նոյեմբերի 2016
Չափավոր սնվելը բարելավում է տրամադրությունը
Չափավոր սնվելն օգնում է ոչ միայն քաշ գցել, այլ նաև բարելավել հոգեբանական վիճակը:
19:45
27 Նոյեմբերի 2016
Ինչպիսի՞ն կլինի կյանքը Երկրի վրա Մարսի անհետացման դեպքում. գիտնականներ
ԱՄՆ-ի և ՄԱԷ-ի գիտնականները ներկայացրել են Երկիր մոլորակի կենսապայմանները: