484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ շուրջ 200 քաղաքացի կարող է 2014-2015 ուստարում կրթություն ստանալ Ռուսաստանի լավագույն բուհերում
14:45
21 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի շուրջ 200 քաղաքացիներ կարող են կրթություն ստանալ ռուսական առաջատար բուհերում, հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության առաջին քարտուղար, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատար Մարկ Կալինինը։

Ռոսսոտրուդնիչեստվոն և Հայաստանի կրթության ու գիտության նախարարությունը 2014-2015 ուստարում հայտարարում են ընդունելություն կրթական կազմակերպություններում օտարերկրացի քաղաքացիների, առանց քաղաքացիության անձանց և արտերկրում բնակվող հայրենակիցների համար ռուսական կողմի հաշվին միջին մասնագիտական, բարձրագույն կրթության և լրացուցիչ մասնագիտական կրթության կրթական ծրագրերով Ռուսաստանի կառավարության` 2013 թվականի հոկտեմբերի 8–ի № 891 քվոտայի որոշմանը համապատասխան։

«Ավանդաբար յուրաքանչյուր տարի ՌԴ–ում մասնագիտական բարձրագույն կրթության ծրագրերով սովորում են ուսանողներ Հայաստանից, և այս տարին նույնպես բացառություն չէ։ 2014-2015 թվականների ուստարվա համար Հայաստանին հատկացվել է 208 քվոտա Ռուսաստանի կրթական հաստատություններում սովորելու համար»,– ուրբաթ հայտնեց Կալինինը «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում։

Կալինինը հայտնեց նաև, որ ուսման թեկնածուների ընտրությունն իրականացնում է Ռոսսոտրուդնիչեստվոն` երկրի կրթության կառավարման պետական մարմինների, ռուսական դեսպանությունների և արտասահմանյան ներկայացուցչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նա ավելացրեց, որ այս տարվա ընդունելության առանձնահատկությունն օտարերկրացի թեկնածուին տրամադրվում է իրավունք ինքնուրույն ընտրել իր ապագա ուսման տեղը մեկից մինչև վեց կրթական հաստատություններից (մեկական ՌԴ դաշնային յուրաքանչյուր օկրուգում) մեկում։ Այն դեպքում, եթե լրացման թերթիկում ընդգրկված կրթական ոչ մի կազմակերպություն, այս կամ այն պատճառով, չի ընտրի հավակնորդին որպես իր ապագա սովորող, ապա ուսման հիմնական վայրի վերջնական որոշումը կընդունի Ռուսաստանի գիտության և կրթության նախարարությունը և Ռոսսոտրուդնիչեստվոն։ 

Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին` Կալինինը նշեց, որ այս տարի, ինչպես և նախորդ անգամ, Հայաստանի օտարերկրացի քաղաքացիներին տրամադրվում է ռուսական բուհերի լայն ընտրություն։

«Նախորդ տարի Հայաստանի ուսանողները մեկնել են սովորելու Ռուսաստանի 70 մարզեր, ոմանք էլ մեկնել են կենտրոնական մոսկովյան, Պետերբուրգի բուհեր, բայց Ռուսաստանում կան նաև մարզերում գտնվող դաշնային ուժեղ համալսարաններ։ Այս տարի բաշխման աշխարհագրությունը նույնպես բավականին մեծ է»,– նշեց նա։

Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավարի պաշտոնակատարը ներկայացրեց Ռուսաստանում սովորելու մրցութային ընտրության սկզբունքները։

«Մրցութային ընտրության սկզբունքները, նախևառաջ, ատեստատի կամ դիպլոմի միջին միավորն է, ուշադրություն կդարձվի նրան, որ երեքներ չլինեն։ Այնուհետև դրանք ռուսաց լեզվի և պրոֆիլային առարկաների թեստավորումներն են, ասպիրանտները լրացուցիչ նաև ռեֆերատ պետք է ներկայացնեն։ Հատուկ աշխատանքային խումբն արդյունքների հիման վրա որոշում կկայացնի, թե որ թեկնածուները կանցնեն մրցութային ընտրություն, և բոլոր գործերը կուղարկվեն մինչև ապրիլի 15–ը»,– ասաց Կալինինը։

Հայաստանի կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը նշեց, որ Ռուսաստանի բուհեր դիմողները պետք է քննություններ հանձնեն Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Օլեգ Շապովալովի խոսքով ծրագիրը կնպաստի Հայաստանում լավ մասնագետների ավելացմանը, ովքեր հետագայում կաշխատեն ի նպաստ երկրի զարգացման։

Ռուսական բուհեր ընդունվելու կանոններին կարելի է մանրամասն ծանոթանալ Ռոսսոտրուդնիչեստվոյի կայքում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:50
03 Դեկտեմբերի 2017
Instagram–ը երկար սպասված ֆունկցիա է առաջարկելու
Instagram սոցցանցը թեստավորում է նոր հնարավորություներ, որոնք հետո կներկայացվեն ցանցում:
20:47
03 Դեկտեմբերի 2017
«ВКонтакте» սոցցանցը հնարավոություն կընձեռի խմբագրել ուղարկված նամակները
«ВКонтакте» սոցցանցը հնարավորություն է ստեղծել նամակը ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում խմբագրել այն։
21:05
02 Դեկտեմբերի 2017
Դիզայներները սմարթֆոնային կախվածությունից ազատվելու սարք են ստեղծել
Ավստրալացի դիզայներ Քլեմենս Շիլինջերը հեռախոսային կախվածություն ունեցող մարդկանց համար հատուկ սարք է ստեղծել։
12:48
26 Նոյեմբերի 2017
AliExpress կայքում հայտնաբերվել է վտանգավոր խոցելիություն
Տեղեկատվական անվտանգության փարձագետները խոցելիություն են հայտնաբերել հայտնի AliExpress կայքում:
15:50
25 Նոյեմբերի 2017
Հայտնի է 2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը
TIME ամսագիրը հրապարակել է խմբագրության կարծիքով  2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը:
19:21
19 Նոյեմբերի 2017
Uber–ն ու NASA–ն թռչող տաքսիների ցանց է գործարկում (ՖՈՏՈ)
Uber ընկերությունը և NASA–ն պայմանագիր են կնքել թռչող տաքսիների ցանց գործարկելու վերաբերյալ։
15:20
19 Նոյեմբերի 2017
Apple ընկերությունը 3 նոր սմարթֆոն կթողարկի 2018 թվականին
Հաջորդ տարի Apple ընկերությունը միանգամից երեք սմարթֆոն կթողարկի:
16:47
12 Նոյեմբերի 2017
Գիտնականները բացահայտել են երջանիկ կյանքի գաղտնիքը
ԱՄՆ-ի Հյուսիս-Արևմտյան համալսարանի նյարդակենսաբան Մորան Սերֆը նշել է երջանիկ կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը:
20:52
11 Նոյեմբերի 2017
Apple–ը զգուշացնում է. iPhone X–ի դիսփլեյը կարող է այրվել
Apple–ը զգուշացնում է iPhone X–ի դիսփլեյի այրվելու հնարավորության մասին:
12:00
27 Հոկտեմբերի 2017
Զիգզագում մեկնարկել է iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը
Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում մեկնարկել է Apple ապրանքանիշի սմարթֆոնների նոր սերնդի iPhone 8 և iPhone 8 Plus մոդելների վաճառքը։
12:20
19 Հոկտեմբերի 2017
Վարչապետ. մեր նպատակն է ունենալ մրցունակ և առաջադեմ ազգ
Հայաստանը այսօր չափազանց լավ հնարավորություն ունի՝ թափ հաղորդելու իր զարգացմանը:
21:02
18 Հոկտեմբերի 2017
Volterman–ի մշակողները մտադիր են ստեղծել աշխարհում առաջին սավառնող տեսախցիկը (ՎԻԴԵՈ)
Volterman-Ring սմարթ դրամապանակի հայ մշակողները հայտնել են աշխարհում Moon սավառնող խցիկի ստեղծման մասին։