487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Տիեզերքի ուսումնասիրության ոլորտում կստեղծվի հայ-ռուսական ուսումնական և վերապատրաստման կենտրոն
16:22
12 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն:

Աշխատանքային խումբը, որը նախօրեին այցելություններ է կատարել ՀՀ պետական մարմիններ, Բյուրականի աստղադիտարան, Աշտարակի ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտ, հանդիպել ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների և մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ, ամփոփեց արդյունքները:

Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը նշել է. «Համագործակցության լուրջ ներուժ կա Հայաստանի Հանրապետության և աշխարհի խոշորագույն գործակալություններից մեկի` «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության միջև, որի հետ մեր համագործակցության արդյունքում արդեն իսկ վերազինվել է Բյուրականի աստղադիտարանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ֆինանսական և տեխնիկական աջակցության աշխատանքները կշարունակվեն, ինչը հնարավորություն կտա առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում Բյուրականը բերել այն տեսքի և այն հնարավորությունների, որը կարող է աշխարհում ունենալ լուրջ դերակատարում տիեզերքի ուսումնասիրության ոլորտում»:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` ըստ պայմանավորվածության տիեզերքի ուսումնասիրության ոլորտում կստեղծվի հայ-ռուսական ուսումնական և վերապատրաստման կենտրոն և արդեն իսկ թիրախավորվել են մի շարք հայկական ձեռնարկություններ, որոնց իրավունք կտրվի մասնակցել «Ռոսկոսմոս» գործակալության պետական պատվերների ձևավորման աշխատանքներին, այսինքն` հայկական ձեռնարկությունները կարող են արտադրանք թողարկել «Ռոսկոսմոսի» կարիքների համար:

Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագիրը ապացուցեց իր արդյունավետությունը և այդ փորձը կարող է կիրառելի լինել նաև այլ ձեռնարկությունների պարագայում ևս:

Իր խոսքի վերջում ԱԱԽ քարտուղարը նշել է, որ պայմանավորվածությունները բազմաթիվ են և վստահություն հայտնել, որ այս համագործակցությունը կտա լավ արդյունքներ: 

Խորհրդակցության մասնակիցները ևս միակարծիք էին, որ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ, որը կարող է արդյունավետորեն օգտագործվել տիեզերական ուսումնասիրությունների, հայտնագործությունների և ճյուղային արտադրության զարգացման ոլորտում:

Երկուստեք հեռանկարային են գնահատվել համագործակցության հնարավորությունները: «Ռոսկոսմոսի» ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հայկական ձեռնարկությունների հետ ընդլայնել փոխգործակցության ուղղությունները:

Արթուր Բաղդասարյանի հրավերով առաջիկայում նախատեսվում է նաև «Ռոսկոսմոսի» ղեկավար Օլեգ Օստապենկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:00
27 Հոկտեմբերի 2017
Զիգզագում մեկնարկել է iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը
Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում մեկնարկել է Apple ապրանքանիշի սմարթֆոնների նոր սերնդի iPhone 8 և iPhone 8 Plus մոդելների վաճառքը։
12:20
19 Հոկտեմբերի 2017
Վարչապետ. մեր նպատակն է ունենալ մրցունակ և առաջադեմ ազգ
Հայաստանը այսօր չափազանց լավ հնարավորություն ունի՝ թափ հաղորդելու իր զարգացմանը:
21:02
18 Հոկտեմբերի 2017
Volterman–ի մշակողները մտադիր են ստեղծել աշխարհում առաջին սավառնող տեսախցիկը (ՎԻԴԵՈ)
Volterman-Ring սմարթ դրամապանակի հայ մշակողները հայտնել են աշխարհում Moon սավառնող խցիկի ստեղծման մասին։
20:37
15 Հոկտեմբերի 2017
Հայտնի են Google–ի ամենասարսափելի հարցումները
Հայտնի են Google որոնողական համակարգի ամենասարսափելի հարցումները։
17:11
14 Հոկտեմբերի 2017
NASA–ի տիեզերագնացների արված լուսանկարները կհանվեն աճուրդի (ՖՈՏՈ)
Լուսանկարների թվում է նաև տիեզերքից մարդու կողմից արված Երկիր մոլորակի առաջին լուսանկարը։
15:59
14 Հոկտեմբերի 2017
iPhone–ը «կոտրելու» պարզ միջոց է հայտնաբերվել
Մշակող Ֆելիքս Կրաուզեն (Felix Krause) ներկայացրել է ֆիշինգի օգնությամբ iOS օգտատերերի տվյալների գողության նոր միջոց։
17:57
08 Հոկտեմբերի 2017
NASA–ն ցուցադրել է աշխարհի ամենամեծ սառցաբեկորի լուսանկարները (ՖՈՏՈ)
NASA–նլուսանկար է աշխարհի ամենամեծ սառցաբեկորը, որն առանձնացել է Անտարկտիդայում գտնվող Լարսեն  սառցադաշտից։
18:25
07 Հոկտեմբերի 2017
Ստեղծվել է սոսինձ, որը «կարում է» վերքերի եզրերը
Գիտնականները թեստավորել են իրենց գյուտը մկների և խոզերի վրա:
14:07
29 Սեպտեմբերի 2017
«Ռոստելեկոմը» ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները Հայաստանում
«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը միջազգային համաժողովի շրջանակում ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները:
16:05
27 Սեպտեմբերի 2017
Հայազգի Կարինա Մովսեսյանը` ԵՄ–ի լավագույն երիտասարդ գիտնական
«Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» 29–րդ մրցույթի գլխավոր հաղթող է դարձել 18–ամյա Կարինա Մովսեսյանը Կառլովի Վառիից։
11:39
27 Սեպտեմբերի 2017
Google–ն ու Levi's–ը խելացի ջինսե բաճկոն են մշակել (ՎԻԴԵՈ)
Google–ն ու Levi's–ը մշակել են Commuter Trucker Jacket խելացի ջինսե բաճկոնը։
21:05
10 Սեպտեմբերի 2017
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ձերբակալել 25 հետախուզվողների Չինաստանում
Դեմքերի տարբերակման համակարգն օգնել է ոստիկանությանը չինական Ցինդաո քաղաքում ձերբակալել 25 հետախուզվող քաղաքացիների: