486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
«Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2014» միջազգային ցուցահանդես կանցկացվի Երևանում մարտի 14-16–ը
13:11
12 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2014» միջազգային 13-րդ մասնագիտացված ցուցահանդեսը կանցկացվի մարտի 14–16–ը Երևան էքսպո–կենտրոնում` Մերգելյանի անվան «Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտ» ԳՀԻ տարածքում, հայտնում է LOGOS EXPO Center–ի մամուլի ծառայությունը։
Միջոցառման կազմակերպիչներն են` LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2014» ցուցահանդեսն առողջապահության ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսն է և  ուղղված է բժշկական կենտրոնների ղեկավարների, գիտաշխատողների, ներդրողների, ձեռնարկատերերի, ինչպես նաև բժշկական ապրանքների և ծառայությունների շուկայում աշխատող մասնագետների այցելությանը:

Առաջին անգամ ցուցահանդեսում առաջին հարկում առանձին տաղավարով ներկայացված կլինեն ատամնաբուժական ընկերություններ, այդ թվում` սարքավորումներ, կլինիկաներ, ատամնաբուժական կենտրոններ։ Ընդհանուր առմամբ, կներկայացվեն այնպիսի թեմատիկ բաժիններ, ինչպես կանխարգելիչ բժշկություն, կլինիկական բժշկություն, ատամնաբուժություն, դեղագործություն, ախտորոշում, մայրություն և մանկություն, բժշկական և լաբորատոր սարքավորումներ, հիգիենա։

««Առողջապահություն և դեղագործություն EXPO 2014» ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է լսել բժշկության տարբեր ոլորտների առաջատար մասնագետների կարծիքը և խորհուրդները, գտնել տեղական առողջապահության տարբեր ոլորտներում այսօրվա պրակտիկայով թելադրված խնդիրները լուծելու ուղիներ»,- ասված է հաղորդագրությունում:

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն սեմինարներ, կլոր սեղաններ և շնորհանդեսներ: Վերոնշյալը կնպաստի նոր գործընկերների ձեռքբերմանը, ակտիվ զարգացմանը և բոլոր մասնակիցների միջև կապերի ամրապնդմանը և լայնացմանը, ինչպես նաև վարպետության դասեր, տեսադիտումներ, բուժական և կոսմետիկ պրոցեդուրաներ, դեմքի և մարմնի մաշկի խնամքի ծրագիր։
Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 80 ընկերություններ, որոնցից 30 տոկոսը`արտասահմանյան ընկերություններ Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Իսրայելից:

«Այս կերպ, ցուցահանդեսի մասնակիցները և այցելուները հնարավորություն են ստանում ծանոթանալ արտասահմանյան ընկերությունների պրոֆեսիոնալ ձերքբերումներին, ինչը նշանակում է ետ չմնալ բժշկության և զարգացման միջազգային տեմպերից»,– նշվում է հաղորդագրությունում։

LOGOS EXPO Center - ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999թ.-ից և առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման գործում։

Օգտագործելով համաշխարհային ցուցահանդեսային բիզնեսի փորձն ու նվաճումները LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ: Այսպիսով 10 տարիների գործունեության ընթացքում ընկերության կողմից կազմակերպված տեղական և օտարերկրյա ցուցահանդեսների թիվը գերազանցել է 100-ը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
12 Նոյեմբերի 2017
Գիտնականները բացահայտել են երջանիկ կյանքի գաղտնիքը
ԱՄՆ-ի Հյուսիս-Արևմտյան համալսարանի նյարդակենսաբան Մորան Սերֆը նշել է երջանիկ կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը:
20:52
11 Նոյեմբերի 2017
Apple–ը զգուշացնում է. iPhone X–ի դիսփլեյը կարող է այրվել
Apple–ը զգուշացնում է iPhone X–ի դիսփլեյի այրվելու հնարավորության մասին:
12:00
27 Հոկտեմբերի 2017
Զիգզագում մեկնարկել է iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը
Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում մեկնարկել է Apple ապրանքանիշի սմարթֆոնների նոր սերնդի iPhone 8 և iPhone 8 Plus մոդելների վաճառքը։
12:20
19 Հոկտեմբերի 2017
Վարչապետ. մեր նպատակն է ունենալ մրցունակ և առաջադեմ ազգ
Հայաստանը այսօր չափազանց լավ հնարավորություն ունի՝ թափ հաղորդելու իր զարգացմանը:
21:02
18 Հոկտեմբերի 2017
Volterman–ի մշակողները մտադիր են ստեղծել աշխարհում առաջին սավառնող տեսախցիկը (ՎԻԴԵՈ)
Volterman-Ring սմարթ դրամապանակի հայ մշակողները հայտնել են աշխարհում Moon սավառնող խցիկի ստեղծման մասին։
20:37
15 Հոկտեմբերի 2017
Հայտնի են Google–ի ամենասարսափելի հարցումները
Հայտնի են Google որոնողական համակարգի ամենասարսափելի հարցումները։
17:11
14 Հոկտեմբերի 2017
NASA–ի տիեզերագնացների արված լուսանկարները կհանվեն աճուրդի (ՖՈՏՈ)
Լուսանկարների թվում է նաև տիեզերքից մարդու կողմից արված Երկիր մոլորակի առաջին լուսանկարը։
15:59
14 Հոկտեմբերի 2017
iPhone–ը «կոտրելու» պարզ միջոց է հայտնաբերվել
Մշակող Ֆելիքս Կրաուզեն (Felix Krause) ներկայացրել է ֆիշինգի օգնությամբ iOS օգտատերերի տվյալների գողության նոր միջոց։
17:57
08 Հոկտեմբերի 2017
NASA–ն ցուցադրել է աշխարհի ամենամեծ սառցաբեկորի լուսանկարները (ՖՈՏՈ)
NASA–նլուսանկար է աշխարհի ամենամեծ սառցաբեկորը, որն առանձնացել է Անտարկտիդայում գտնվող Լարսեն  սառցադաշտից։
18:25
07 Հոկտեմբերի 2017
Ստեղծվել է սոսինձ, որը «կարում է» վերքերի եզրերը
Գիտնականները թեստավորել են իրենց գյուտը մկների և խոզերի վրա:
14:07
29 Սեպտեմբերի 2017
«Ռոստելեկոմը» ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները Հայաստանում
«Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը միջազգային համաժողովի շրջանակում ներկայացրել է մալուխային հեռուստատեսության զարգացումները:
16:05
27 Սեպտեմբերի 2017
Հայազգի Կարինա Մովսեսյանը` ԵՄ–ի լավագույն երիտասարդ գիտնական
«Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» 29–րդ մրցույթի գլխավոր հաղթող է դարձել 18–ամյա Կարինա Մովսեսյանը Կառլովի Վառիից։