478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+27
Եղանակը Երևանում
Հայ
«Սոյուզ» տիեզերանավի կապսուլան վայրէջք է կատարել Ղազախստանում
10:48
11 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Սոյուզ ТМА-10М» տիեզերանավի կապսուլան, որով Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ) Երկիր են վերադարձել Ռոսկոսմոսի տիեզերագնացներ Օլեգ Կոտովը և Սերգեյ Ռյազանսկին, ինչպես նաև աստղագետ Մայքլ Հոփքինսը, բարեհաջող վայրէջք է կատարել Ղազախստանում, հայտնել է Թռիչքների կառավարման կենտրոնի մեկնաբանը, որտեղից կատարվում է «Սոյուզի» և կապսուլայի վայրէջքի ուղիղ հեռարձակումը։

Անձնակազմը նորմալ է կատարել վայրէջքը, հայտնում է ԹԿԿ–ի մեկնաբանը` հղում անելով որոնողական–փրկարար ծառայության սպային։ «Սոյուզ» կապսուլայի վայրէջքն ապահովել են ինքնաթիռներ, Մի-8 ուղղաթիռներ, որոնողական–տարհանող մեքենաներ և Ռոսավիացիայի մի քանի միավոր օժանդակ տեխնիկա։

Որոշ ժամանակ անց տիեզերական ճանապարհորդներին կօգնեն դուրս գալ կապսուլայից։

Ավելի վաղ ասվում էր, թե իջեցվող կապսուլայի վայրէջքը կտեղափոխվի վայրէջքի կետում անբարենպաստ պայմանների պատճառով։ Սակայն Բայկոնուրի պետական հանձնաժողովը, հաշվի առնելով բոլոր «կողմ» և «դեմ» կարծիքները, որոշել է չփոխել վայրէջքի օրը, ժամը և վայրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Կոտովն ու Ռյազանսկին պատմության մեջ իրենց անունն են թողել որպես տիեզերագնացներ, ովքեր ՄՏԿ են դուրս բերել Օլիմպիական ջահը, որից հետագայում վառվել էր Սոչի-2014 ձմեռային խաղերի կրակը։ Բացի այդ, նրանք ռուսական սկաֆանդրներով բաց տիեզերքում աշխատանքի ռեկորդ են սահմանել` 8 ժամ 10 րոպե։

Նախքան մարտի 26–ին հաջորդ անձնակազմի` ՄՏԿ ժամանելը կայանում թռիչքը շարունակում են Ռոսկոսմոսի տիեզերագնաց Միխայիլ Տյուրինը, ՆԱՍԱ–ի աստղագետներ Ռիչարդ Մաստրակիոն և Մայքլ Հոփքինսը, ինչպես նաև ճապոնացի աստղագետ Կոիչի Վակատան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:30
22 Հուլիսի 2017
Գիտնականները նոր արդյունավետ ցավազրկող են գտել
Գիտնականները գիտափորձեր են անցկացրել քրոնիկ ցավերից տառապող հարյուր հիվանդների մասնակցությամբ:
20:17
20 Հուլիսի 2017
Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին
Սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt աշխարհի խոշորագույն ֆոտոխմբագրման և ստեղծարար սոցիալական ցանցի թիմին։
21:07
19 Հուլիսի 2017
Գիտնականները պարզել են, թե ինչի կարող է հանգեցնել ճարպակալումը
Ամերիկացի գիտնականները սահմանել են մարմնի զանգվածի ավելացման վտանգավոր տեմպերը։
19:00
16 Հուլիսի 2017
iPhone 8–ն ամենաանսովոր կորպուսը կունենա (ՖՈՏՈ)
2017 թ.–ին Apple–ի ֆլագմանը հասանելի կլինի չորս գունային տարբերակով։ Դրանցից մեկը հայելային կլինի։
15:03
16 Հուլիսի 2017
Հայտնաբերվել է Տիեզերքի ամենափոքր աստղը
Աստղագետների միջազգային թիմը հայտնաբերել է գիտությանը հայտնի է ամենափոքր աստղը:
17:55
15 Հուլիսի 2017
Կոլիբրիի ստեղծած օդային հոսանքը ցուցադրել են տեսանյութում (ՎԻԴԵՈ)
Գիտնականներն օգտագործում են ծուխը` թռչնի շարժունակությունը հետազոտելու համար։
16:47
15 Հուլիսի 2017
Կույրերի համար ինտելեկտուալ հավելված` Microsoft–ից
Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր բջջային հավելված, որը կոչված է օգնել կույր մարդկանց առօրյա կյանքում։
14:10
15 Հուլիսի 2017
Երկարակեցության սուրճ
Բժշկական գրականությունում մշտապես հայտնվում են հաղորդումներ սուրճի օգտակար հատկությունների մասին:
20:57
09 Հուլիսի 2017
Facebook-ը խմբային տեսաչատերի հավելված է մշակում
Facebook–ը ավտոնոմ հավելված է մշակում խմբային տեսաչատերի համար։
15:40
09 Հուլիսի 2017
Հաջողությամբ փորձարկվել է քաղցկեղի դեմ պատվաստանյութը
Ամերիկացի, գերմանացի և ավստրիացի  ուռուցքաբանները կլինիկական փորձարկումներ են անցկացրել:
20:47
05 Հուլիսի 2017
Samsung-ը կթողարկի Galaxy S8-ի փոքրացված տարբերակը
Samsung ընկերությունը թողարկման է պատրաստում իր ֆլագմանյան սմարթֆոնի փոքրացված տարբերակը:
21:30
02 Հուլիսի 2017
Գիտնականները զգուշացրել են ուղեղի ճճվային կաթված առաջացնող համաճարակի մասին
ԱՄՆ հետազոտողները հայտնաբերել են, որ առնետային թոքային Angiostrongylus cantonensis որդը տարածվել Ֆլորիդա նահանգի հինգ շրջաններում: