486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Ռոսկոսմոսը կուսումնասիրի Հայաստանի ներուժը տիեզերական ոլորտում
19:58
10 Մարտի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալությունում ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է Հայաստանում ուսումնասիրություններ իրականացնել տիեզերքը խաղաղ նպատակներով օգտագործելու և հանրապետությունում այդ ոլորտում առկա ներուժն օգտագործելու հնարավորությունների ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ազգային անվտանգության մամուլի ծառայությունը` ներկայացնելով Ռոսկոսմոսի ղեկավար Սերգեյ Սերեդինի և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպման արդյունքները։

Հաղորդագրությունում նշվում է, որ աշխատանքային խումբը ստեղծվել է Բաղդասարյանի և Ռոսկոսմոսի ղեկավար Օլեգ Օստապենկոյի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում։

Հանդիպմանը Արթուր Բաղդասարյանը նախ նշել է, որ աշխատանքային խմբի ստեղծումը և այս հանդիպումը համահունչ են գիտատեխնիկական և արդյունաբերության ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը: 

Արթուր Բաղդասարյանը հիշեցրել է, որ «Ռոսկոսմոսի» հետ արդեն կա համագործակցության փորձ` մատնանշելով Ռուսաստանի Դաշնության և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվող Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման աշխատանքները:

ԱԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ, որը կարող է արդյունավետորեն օգտագործվել տիեզերական ուսումնասիրությունների, հայտնագործությունների և ճյուղային արտադրության զարգացման ոլորտում:

Նա աշխատանքային խմբին տեղեկացրել է, որ Հայաստանում առկա են ձեռնարկություններ, որոնք կարող են ռուսաստանյան ձեռնարկություններին մատակարարել տիեզերագնացության մեջ օգտագործվող ռադիոէլեկտրական սարքավորումներ:

«Ռոսկոսմոսի» ներկայացուցիչներն իրենց հերթին արդյունավետ են գնահատել համագործակցության հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել առաջիկայում հայկական ձեռնարկությունների հետ ընդլայնել փոխգործակցության ուղղությունները:

Աշխատանքային խմբի անդամները հանդիպումներ են նախատեսում Բյուրականի աստղադիտարանում, Աշտարակի ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների ղեկավարների հետ:

ԱԱԽ քարտուղարի հրավերով առաջիկայում նախատեսվում է նաև «Ռոսկոսմոսի» ղեկավար Օլեգ Օստապենկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:11
22 Հունվարի 2017
Սուրճ՝ սրտի համար
Սուրճը պաշտպանում է սիրտը բորբոքումից:
21:02
19 Հունվարի 2017
Գիտնականները պարզել են վաղաժամ ծերացման պատճառները
Պասիվ կենսակերպ վարող տարեց կանայք կորցնում են կյանքի ութ տարի։
17:00
15 Հունվարի 2017
Բժիշկները հերքել են եղանակի և հոդացավերի միջև կապը
Սիդնեյի գլոբալ առողջության ինստիտուտի մասնագետները գիտական հետազոտություն են անցկացրել:
14:20
07 Հունվարի 2017
Windows 10-ը նոր դիզայն կունենա
Microsoft-ը նոր դիզայն է մշակում Windows 10-ի համար:
18:54
04 Հունվարի 2017
Կանխատեսում. Երկիր մոլորակը կոչնչանա 2017 թ.–ի աշնանը
Հայտնի գիտնական Դևիդ Միդը նշել է Երկիր մոլորակի ոչնչացման հստակ ամսաթիվը։
19:18
24 Դեկտեմբերի 2016
Արթնանում է նեանդերտալացիներին կործանած գերհրաբուխը
Մարդկության պատմության մեջ ամենամեծ ժայթքումն առաջացրած իտալական գերհրաբուխը սկսել է արթնանալ:
21:38
19 Դեկտեմբերի 2016
Գարեջրի կանոնավոր օգտագործումը կործանարար է մարդու առողջության համար
Բռնոյի մասնագետները հայտարարել են, որ մարդու օրգանիզմի համար գարեջրի օգտակարությունը չափազանցված է։
21:14
18 Դեկտեմբերի 2016
Բուհում սովորելը ճանաչվել է ճարպակալման պատճառներից մեկը
Վերմոնտի համալսարանի գիտնականների թիմն ուղիղ կապ է սահմանել բուհում սովորելու և ճարպակալման միջև:
19:57
18 Դեկտեմբերի 2016
Մեկ գավաթ կարմիր գինին փոխարինում է 1 ժամվա մարզումները. գիտնականներ
Մեկ գավաթ կարմիր գինին նույնքան օգտակար է, որքան մարզասրահում մեկ ժամ մարզվելը:
18:29
18 Դեկտեմբերի 2016
Հայտնաբերվել է մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել սուտակներից և շափյուղաներից
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են գազային մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել բյուրեղներից:
17:13
18 Դեկտեմբերի 2016
Կնոջ և տղամարդու ուղեղի տարբերությունը. 5 հետաքրքիր փաստեր
Ապացուցվել է, որ կնոջ և տղամարդու ուղեղը տարբեր կերպ է ծերանում:
18:43
17 Դեկտեմբերի 2016
Մեկնարկել է Apple AirPods անլար ականջակալների վաճառքը
Apple ընկերությունը բացել է AirPods պատվիրելու հասանելիությունը ծանուցումից երեք ամիս անց: