480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Բայկոնուր տիեզերակայանի ղեկավար է նշանակվել Միխայիլ Վարդանյանը
19:11
25 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բայկոնուր տիեզերակայանի նոր ղեկավար է նշանակվել Միխայիլ Վարդանյանը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Ռոսկոսմոսի մամուլի ծառայության ղեկավար Իրինա Զուբարյովան։

«Հաստատվել է «Վերգետնյա տիեզերական ենթակառուցվածքի օբյեկտների շահագործման կենտրոն» դաշնային պետական ունիտար ձեռնարկության մասնաճյուղ «Յուժնի» տիեզերակայանի տնօրենի պաշտոնում Միխայիլ Վարդանյանի նշանակման հրամանը», – նշել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Միխայիլ Վարդանյանը ծնվել է 1959 թ.–ի մարտի 20–ին Գռոզնիում։ 1981 թ.–ին ավարտել է Մոժայսկու անվան ռազմական ինժեներական ինստիտուտը, 1990 թ.–ին` Ձերժինսկու անվան ռազմական ակադեմիան։

Վարդանյանի ողջ կյանքն ու կարիերան կապված է Բայկոնուրի հետ։ 1981–2011 թթ. նա եղել է ԽՍՀՄ ԶՈւ և ՌԴ տիեզերակայանի ինժեներային և հրամանատարաշտաբային պաշտոններում, զորամասերից մեկի բաժնի ինժեներից դարձել է ՌԴ ՊՆ պետական 5–րդ փորձարկման տիեզերակայանի (այդպես էր կոչվում Բայկոնուրը մինչև ապառազմականացումը) պետ։

Վերջին տարիներին Վարդանյանն աշխատել է Ա. Գ. Իոսիֆյանի անվան «Մոնիտորինգի տիեզերական համակարգեր, տեղեկատվական–կառավարող և էլեկտրամեխանիկական համալիրներ» գիտա-արտադրական կորպորացիայում` գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:58
18 Հունիսի 2017
Apple–ը նոր iPhone-ների զանգվածային արտադրություն է սկսել
iPhone–ների շնորհանդեսը նախատեսվում է այս տարվա աշնանը։
18:38
18 Հունիսի 2017
Facebook–յան մեկնաբանություններում արդեն կարելի է GIF օգտագործել
Facebook–ի թիմը նշել է GIF ֆայլային ֆորմատի 30-ամյակը։
15:57
18 Հունիսի 2017
Հաստատվել է, որ աստղերը զույգերով են ձևավորվում
Բերկլիի և Հարվարդի համալսարանի աստղագետներն ու ֆիզիկոսները դիտարկումներ և հաշվարկներ են անցկացրել:
14:25
18 Հունիսի 2017
Գեր կանայք ավելի հաճախ են արատներով երեխաներ ունենում
Այն կանայք, ովքեր բեղմնավորման պահին ավելորդ քաշ ունեն, արատներով երեխա ունենալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում:
18:04
17 Հունիսի 2017
Դարաշրջանի ավարտ. Yahoo!–ն այլևս գոյություն չունի
Հունիսի 16–ից ընկերությունը վերանվանվել է և կոչվում է Altaba Inc.։
16:49
11 Հունիսի 2017
Երեխաները զանազանում են դեմքերը դեռ մինչև ծնվելը
Երեխաներն ընդունակ են տարբերել դեմքերը մինչև ծնվելը:
16:51
10 Հունիսի 2017
Հավկիթները ևս մեկ օգտակար հատկություն ունեն
Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են հավկիթների նոր օգտակար հատկությունը:
15:49
10 Հունիսի 2017
Քաղցկեղային բջիջները միմյանց փոխանցում են դեղորայքակայունությունը
Գիտնականները բացահայտել են քաղցկեղային բջիջների հաղորդակցման և միջբջջային տեղեկատվության փոխանակության բացառիկ ձևը։
17:03
06 Հունիսի 2017
Անվճար պանիր միայն թակարդում. ավիատոմսեր տարածող վիրուսը խաբեց նաև հայ օգտատերերին
Ցանցում անհատական անվտանգության համար կա մի քանի կանոն, որոնց հետևելով կարելի է խուսափել վիրուսներից։
20:10
04 Հունիսի 2017
Apple-ը նոր պրոդուկտ կներկայացնի
Apple-ը սկսել է աշխատել նոր պրոդուկտի վրա:
17:39
04 Հունիսի 2017
Վերծանվել է եգիպտական մումիաների գենը
Մինչև վերջերս, հետազոտողներին չէր հաջողվում ուսումնասիրել եգիպտական մումիաների գենը:
19:27
03 Հունիսի 2017
Սիրտն ավելի հաճախ է բաբախում բեղմնավորմանն ընդառաջ
Դաշտանային ցիկլը կապված է ձվարաններում ձվաբջիջների պարբերական հասունացման հետ: