484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Բանբեր հայագիտության» հնգալեզու միջազգային գիտական հանդեսի առաջին համարի շնորհանդեսը կայացել է Հայաստանում
15:41
05 Փետրվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ««Բանբեր հայագիտության» հնգալեզու միջազգային գիտական հանդեսի առաջին համարի շնորհանդեսը կայացել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում։

Պարբերականը, որում մի քանի լեզուներով հրապարակվում են հայ և օտարազգի հայագետների գիտական հոդվածները, լույս կտեսնի տարին երեք անգամ։ Ամսագրի օրինակները կփոխանցվեն Հայաստանի գրադարաններին և բուհերին, ինչպես նաև Հայաստանի սփյուռքի նախարարությանը` երկրի սահմաններից դուրս դրանք տարածելու համար։

«Վերջին տասնամյակի ընթացքում հայագիտական բոլոր գիտական հետազոտությունների միավորման սուր անհրաժեշտություն էր նկատվում։ Շատ կարևոր է համակարգել և միավորել մեր պատմությանը, մշակույթին, ազգի ծագումնաբանությանը, Ցեղասպանությանը վերաբերող հետազոտությունները»,– ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։

Նա նշեց նաև, որ գիտական պարբերականը կնպաստի ողջ աշխարհում սփռված հայագիտական կենտրոնների միջև միջազգային համագործակցության զարգացմանը։

Ամսագրի գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր Պավել Չոբանյանն իր հերթին նշեց, որ ամսագրի հրատարակման նպատակը հայագիտության զարգացմանն օժանդակելն է, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համատեքստում գիտական հետազոտությունների անցկացմանն աջակցելը։

«Հոդվածները դիմագրավելու են Հայաստանի պատմության խեղաթյուրումներին ու շահարկումներին, քննարկելու է հայագիտության հետագա զարգացմանը խոչընդոտող գործոնների ու հանգամանքների հաղթահարման ուղիները»,– ընդգծեց պատմաբանը։

«Բանբեր հայագիտության» ամսագրի առաջին համարը հրատարակվել է 400 օրինակ տպաքանակով։

Ամսագիրը հրատարակվում է Հայագիտական հետազոտությունների համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:50
22 Ապրիլի 2017
Համակարգիչները հնարավոր կլինի կառավարել մտքի ուժով
Մտքի ուժով համակարգչի կառավարաման մեթոդներ են մշակվում։
16:06
19 Ապրիլի 2017
Հսկայական փայլուն աստերոիդ է մոտենում Երկրին
Մոտ մեկուկես կիլոմետր լայնություն ունեցող JO25 աստերոիդ է մոտենում Երկիր մոլորակին։
13:01
18 Ապրիլի 2017
Գիտնականները սմարթֆոնների կախարդական ապակի են ստեղծել ԱՄՆ–ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները սմարթֆոնների համար ապակի են ստեղծել, որն օժտված է ինքնավերականգնման հատկությամբ։
17:22
16 Ապրիլի 2017
Գիտնականները մշակել են սարք, որը օդից խմելու ջուր է հավաքում
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են սարք, որը թույլ է տալիս շրջակա օդից մաքուր ջուր ստանալ:
16:10
16 Ապրիլի 2017
Facebook–ը սկսել պայքարել ֆեյքերի դեմ
Աշխարհի ամենատարածված Facebook սոցցանցը լայնածավալ բացատրողական արշավ է սկսել կեղծ լուրերի դեմ պայքարի ոլորտում։
14:40
16 Ապրիլի 2017
Սատուրնի արբանյակի վրա կարող է կյանք լինել. գիտնականներ
Գիտնականները երկրաջերմային աղբյուրներ են հայտնաբերել Սատուրնի արբանյակ Էնցելադայի վրա:
11:47
11 Ապրիլի 2017
Microsoft Word-ի բոլոր տարբերակները վտանգավոր խոցելիություն են պարունակում
FireEye ընկերության տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնել են, որ Microsoft Word-ի բոլոր տարբերակներում «զրոյական օրվա» խոցելիություն է հայտնաբերվել:
14:37
10 Ապրիլի 2017
Ռոստելեկոմը Կապի և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիա կստեղծի հայկական բուհերից մեկում
Հայաստանում Ռոստելեկոմ ընկերությունն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը երկուշաբթի ստորագրեցին համագործակցության հուշագիր։
12:30
05 Ապրիլի 2017
Հայաստանի բնակիչները կկարողանան տեսնել «տիեզերական հրեշին»
2014 JO25 աստերոիդը հայտնաբերվել է 2014 թվականին:
20:37
27 Մարտի 2017
Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի ամենասառը վայրը
Գիտնականները նոր մանրամասներ են ներկայացրել Բումերանգ պրոտոմոլորակային միգամածության վերաբերյալ։
20:21
25 Մարտի 2017
Apple-ը ներկայացրել է կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Apple-ը վերաբացել է իր առցանց խանութը թարմացումից հետո:
19:35
18 Մարտի 2017
Գիտնականներն ապացուցել են, որ 5 վայրկյանում գետնից բարձրացված մթերքն անվտանգ է
Բիրմինհեմի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնն ապացուցել է այսպես կոչված «հինգ վայրկյանի» կանոնի ճշմարտացիությունը: