483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Opportunity մարսագնացը հաստատել է, որ Մարս մոլորակի ջրերը պիտանի են կյանքի համար. գիտնականներ
13:03
24 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Opportunity մարսագնացը Մարսի  հասարակածում` Ինդևոր խառնարանում, հայտնաբերել է ջրի հետքեր, որի քիմիական բաղադրությունը և ջերմաստիճանը բարենպաստ էին մոտ 3,7 մլրդ տարի առաջ (Կարմիր մոլորակի կյանքի առաջին դարաշրջաններում) կյանքի գոյացման և պահպանման համար, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով  Science ամսագրում հրապարակված հոդվածին։

Curiosity մարսագնացը նախորդ տարվա մարտին ստացել էր ապացույցը, որ Մարս մոլորակը հնագույն ժամանակներում պիտանի է եղել կյանքի համար, մոլորակի ջրերը գրեթե քաղցրահամ էին և չեզոք։ Հունիսին NASA–ն հայտարարեց, որ նախկին մարսագնացներից մեկի գործիքների օգնությամբ նմանատիպ արդյունքներ արդեն եղել են, սակայն հրապարակման համար հոդված պատրաստելը տևեց մի քանի ամիս։

Այդ հոդվածում Վաշինգտոնի համալսարանը ներկայացնող Ռայմոն Արվիդսոնն ու իր գործընկերները պարզել են, որ Ինդևոր խառնարանը «հեղեղվել է» ոչ թե մեկ, այլ երկու անգամ և որ այդ ջրերի քիմիական բաղադրությունը, ջերմաստիճանն ու այլ հատկությունները էապես տարբերվել են։ Այսպես, այդ խառնարանի կավե մնացորդների վերին շերտն ամբողջովին համապատասխանել է Մարսի ջրի քիմիայի մասին նախկին պատկերացումներին, դրանք առաջացել են չափազանց թթու և հանքանյութերով հագեցած ջրում, որը պիտանի չէ կյանքի գոյացման համար։

Երբ մարսագնացն ավելի է խորացել, նրան հաջողվել է  Ինդևորի եզերքին, Մատիևիչի բլրի վրա, գտնել ավելի հնագույն կավե շերտեր, որոնց քիմիական բաղադրությունն ամբողջովին այլ էր։ Դատելով երկաթի և ալյումինի մեծ մասնաբաժիններից` այդ ապարները ձևավորվել են համեմատաբար ցածր թթվայնությամբ կամ նույնիսկ չեզոք pH ունեցող ջրամբարի հատակին, ինչը պետք է բարենպաստ միջավայր ստեղծեր կյանքի գոյացման համար։

Հոդվածի հեղինակների հաշվարկներով` այդ ապարները ձևավորվել են Ինդեվոր խառնարանի առաջացումից առաջ և «թաղվել են» Մարսի մակերևույթի հետ աստերոիդի բախման ժամանակ առաջացած ապարների շերտի տակ։ Կավի նոր շերտն ու բեկորները «թաքցրել են» հնագույն մնացորդների մեծ մասը, ինչը մեզ ստիպում էր, ելնելով արբանյակային տվյալներից, եկար ժամանակ կարծել, թե Մարս մոլորակի ջրերը պիտանի չեն կյանքի համար, եզրափակում են հոդվածի հեղինակները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:11
07 Դեկտեմբերի 2016
Քնի պակասը կրկնակի ավելացնում է ՃՏՊ–ներում հայտնվելու ռիսկը
Առողջ և լիարժեք քունն ավտոպատահարներից խուսափելու միջոց է։
21:10
05 Դեկտեմբերի 2016
Հնագետները Տիրոջ Գերեզմանի իսկության ապացույցներ են գտել
Հնագետները պարզել են Երուսաղեմում Տիրոջ Գերեզմանի ծագումը:
16:19
04 Դեկտեմբերի 2016
Ասպիրինը կյանքը երկարացնող միջոց է. գիտնականներ
Տարեց մարդիկ, ում համար բարձր է սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու ռիսկը, կարող են երկարացնել իրենց կյանքը:
16:20
03 Դեկտեմբերի 2016
Facebook-ը կօգտագործի արհեստական ինտելեկտը ֆեյքերը հայտնաբերելու համար
Facebook սոցիալական ցանցը կօգտագործի արհեստական ինտելեկտը կեղծ նորությունների և ուղիղ տեսահեռարձակումներում բռնության տեսարաններ հայտնաբերելու համար:
13:26
03 Դեկտեմբերի 2016
Անտարկտիդայում 14 մլն տարեկան բզեզ են գտել
Ժամանակակից Անտարկտիդայի տարածքում ընդամենը երեք տեսակի միջատ է բնակվում, սակայն անցյալում դրանց թիվն ավելի մեծ է եղել:
21:11
01 Դեկտեմբերի 2016
Nestle–ն 40%–ով կպակասեցնի շոկոլադի քաղցրությունը, բայց համային որակները չեն փոխվի
Շվեյցարական Nestle ընկերությունը գտել է իր շոկոլադում շաքարի պարունակությունը նվազեցնելու ձևը։
16:26
30 Նոյեմբերի 2016
Հայտնի են դարձել կյանքը երկարացնող մարզաձևերը
Արդյո՞ք, կյանքի տևողության և ընտրած մարզաձևի մինջև կապ կա։
22:15
29 Նոյեմբերի 2016
Apple-ը նախատեսում է ճկվող էկրանով iPhone թողարկել
2017 թ.-ին վաճառքի կարող է հանվել ճկվող էկրանով, օրգանական լուսադիոդներով iPhone:
17:18
28 Նոյեմբերի 2016
Երկրի մակերևույթից 1000 կմ խորության վրա օվկիանոս է հայտնաբերվել
Երկրաֆիզիկոսների միջազգային խումբն առաջին անգամ Երկրի ստորին շերտի վերին հատվածում ջուր պարունակող հեղուկների առկայության ուղիղ ապացույցներ է հայտնաբերել։
16:18
28 Նոյեմբերի 2016
Քարահունջն ընդգրկվել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում ըստ National Geographic–ի
National Geographic  աշխարհագրական գիտահանրամատչելի ամսագիրը Քարահունջ մեգալիթյան համալիրն ընդգրկել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում։
20:55
27 Նոյեմբերի 2016
Չափավոր սնվելը բարելավում է տրամադրությունը
Չափավոր սնվելն օգնում է ոչ միայն քաշ գցել, այլ նաև բարելավել հոգեբանական վիճակը:
19:45
27 Նոյեմբերի 2016
Ինչպիսի՞ն կլինի կյանքը Երկրի վրա Մարսի անհետացման դեպքում. գիտնականներ
ԱՄՆ-ի և ՄԱԷ-ի գիտնականները ներկայացրել են Երկիր մոլորակի կենսապայմանները: