487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-3
Եղանակը Երևանում
Հայ
Գլոբալ տաքացումն իսկապես ավելացնում է Աֆրիկայում տեղի ունեցող պատերազմների թիվը. գիտնականներ
11:59
14 Հունվարի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գիտնականները սխալներ են գտել հոդվածում, որի հեղինակներն ապացուցում էին, թե գլոբալ տաքացումը կապ չունի Աֆրիկայում զինված հակամարտությունների թվի աճի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Աֆրիկայում ջերմաստիճանը գլոբալ ջերմացման պատճառով վերջին կես դարում հատկապես նկատելի է բարձրանում։ Միաժամանակ, «սև մայրցամաքում» նկատվում է քաղաքացիական պատերազմների թվի աճ, որը բարձրակետի է հասել 20–րդ դարի 90–ական թվականներին։ Արդեն մի քանի տարի է, ինչ գիտնականները վիճում են, թե կարելի է, արդյո՞ք, կապել պատերազմները կլիմայի փոփոխության հետ, և հիմնական բանավեճերից մեկն ընթանում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

2009 թվականին Բերքլիում Կալիֆոռնիայի համալսարանից Մարշալ Բըրքը (Marshall Burke) և Սթենֆորդի համալսարանից Դևիդ Լոբելն (David Lobell) ամսագրում հոդված են հրապարակել, որում ապացուցել են կապը ջերմաստիճանի բարձրակետերի և զինված հակամարտությունների միջև Աֆրիկայում 1981-2002 թվականներին։ Նրանց հաշվարկներով, օդի ջերմաստիճանի բարձրացումը տարածաշրջանում կարող է հանգեցնել պատերազմների թվի աճին ավելի քան 50 տոկոսով, որոնցում մինչև 2030 թվականին կտուժի գրեթե 400 հազար մարդ։

Նրանց գործընկերները թերահավատորեն են մոտեցել այդ եզրահանգումներին, և 2010 թվականին ամսագրում հրապարակվել է Օսլոյի Աշխարհի հետազոտական ինստիտուտի քաղաքացիական պատերազմների ուսումնասիրության կենտրոնից Հալվարդ Բուհաուգի (Halvard Buhaug) և նրա գործընկերների աշխատանքը, ովքեր վերլուծել են 1960 թվականից տվյալները և կապ չեն գտել ջերմացման և Աֆրիկայի պատերազմների միջև։ Նրանք կարծում են, որ հակամարտությունների հիմնական պատճառները քաղաքականության և տնտեսության ոլորտում են։

Նոր հոդվածում ամերիկացի գիտնականներ Սողոմոն Սյանը (Solomon Hsiang) Բերքլիում Կալիֆոռնիայի համալսարանից և Քայլ Մենը (Kyle Meng) Պրինստոնի համալսարանից համեմատել են երկու հետազոտություններում օգտագործված վիճակագրական մոդելները։ Նրանք եկել են եզրահանգման, որ Բուհաուգը որոշ սխալներ է թույլ տվել, և տվյալների ճշգրիտ մշակման դեպքում նրա  հետազոտության արդյունքները չեն հակասում առաջին հոդվածի եզրակացություններին։

Կոպիտ ասած` դա չի ապացուցում ջերմացման և Աֆրիկայում զինված հակամարտությունների թվի աճի միջև, նշում են Սյանը և Մենը, սակայն դա են հաստատում Սյանի և այլ գիտնականների հետազոտությունները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
19 Հունվարի 2017
Գիտնականները պարզել են վաղաժամ ծերացման պատճառները
Պասիվ կենսակերպ վարող տարեց կանայք կորցնում են կյանքի ութ տարի։
17:00
15 Հունվարի 2017
Բժիշկները հերքել են եղանակի և հոդացավերի միջև կապը
Սիդնեյի գլոբալ առողջության ինստիտուտի մասնագետները գիտական հետազոտություն են անցկացրել:
14:20
07 Հունվարի 2017
Windows 10-ը նոր դիզայն կունենա
Microsoft-ը նոր դիզայն է մշակում Windows 10-ի համար:
18:54
04 Հունվարի 2017
Կանխատեսում. Երկիր մոլորակը կոչնչանա 2017 թ.–ի աշնանը
Հայտնի գիտնական Դևիդ Միդը նշել է Երկիր մոլորակի ոչնչացման հստակ ամսաթիվը։
19:18
24 Դեկտեմբերի 2016
Արթնանում է նեանդերտալացիներին կործանած գերհրաբուխը
Մարդկության պատմության մեջ ամենամեծ ժայթքումն առաջացրած իտալական գերհրաբուխը սկսել է արթնանալ:
21:38
19 Դեկտեմբերի 2016
Գարեջրի կանոնավոր օգտագործումը կործանարար է մարդու առողջության համար
Բռնոյի մասնագետները հայտարարել են, որ մարդու օրգանիզմի համար գարեջրի օգտակարությունը չափազանցված է։
21:14
18 Դեկտեմբերի 2016
Բուհում սովորելը ճանաչվել է ճարպակալման պատճառներից մեկը
Վերմոնտի համալսարանի գիտնականների թիմն ուղիղ կապ է սահմանել բուհում սովորելու և ճարպակալման միջև:
19:57
18 Դեկտեմբերի 2016
Մեկ գավաթ կարմիր գինին փոխարինում է 1 ժամվա մարզումները. գիտնականներ
Մեկ գավաթ կարմիր գինին նույնքան օգտակար է, որքան մարզասրահում մեկ ժամ մարզվելը:
18:29
18 Դեկտեմբերի 2016
Հայտնաբերվել է մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել սուտակներից և շափյուղաներից
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են գազային մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել բյուրեղներից:
17:13
18 Դեկտեմբերի 2016
Կնոջ և տղամարդու ուղեղի տարբերությունը. 5 հետաքրքիր փաստեր
Ապացուցվել է, որ կնոջ և տղամարդու ուղեղը տարբեր կերպ է ծերանում:
18:43
17 Դեկտեմբերի 2016
Մեկնարկել է Apple AirPods անլար ականջակալների վաճառքը
Apple ընկերությունը բացել է AirPods պատվիրելու հասանելիությունը ծանուցումից երեք ամիս անց:
12:40
13 Դեկտեմբերի 2016
Ապացուցվել է երկրակեղևի բարակումը
Ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ Համաշխարհային օվկիանոսի տակ տեղակայված երկրակեղևի միջին հաստությունը ժամանակի ընթացքում բարակում է: