483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Գիտության և կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար ՀՀ ԳԱԱ գիտնականներն արժանացան պետական պարգևների
18:47
28 Նոյեմբերի 2011

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ գիտության, կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա եւ արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար ՀՀ ԳԱԱ վաստակաշատ գիտնականներ արժանացել են պետական պարգևների եւ վաստակավոր գործչի պատվավոր կոչման:

Նոյեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ գիտնականներին շնորհավորեցին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Անանիա Շիրակացու մեդալին է արժանացել ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Արթուր Նիկողոսյանը: Մովսես Խորենացու մեդալին են  արժանացել ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի բաժնի վարիչ Գեւորգ Գյոդակյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Ղազախեցյանը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գեւորգ Պողոսյանը:

Գիտության վաստակավոր գործչի կոչում են ստացել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենագիտության ամբիոնի պրոֆեսոր,  ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Արմեն Սիմոնյանը:   ---0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:11
07 Դեկտեմբերի 2016
Քնի պակասը կրկնակի ավելացնում է ՃՏՊ–ներում հայտնվելու ռիսկը
Առողջ և լիարժեք քունն ավտոպատահարներից խուսափելու միջոց է։
21:10
05 Դեկտեմբերի 2016
Հնագետները Տիրոջ Գերեզմանի իսկության ապացույցներ են գտել
Հնագետները պարզել են Երուսաղեմում Տիրոջ Գերեզմանի ծագումը:
16:19
04 Դեկտեմբերի 2016
Ասպիրինը կյանքը երկարացնող միջոց է. գիտնականներ
Տարեց մարդիկ, ում համար բարձր է սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու ռիսկը, կարող են երկարացնել իրենց կյանքը:
16:20
03 Դեկտեմբերի 2016
Facebook-ը կօգտագործի արհեստական ինտելեկտը ֆեյքերը հայտնաբերելու համար
Facebook սոցիալական ցանցը կօգտագործի արհեստական ինտելեկտը կեղծ նորությունների և ուղիղ տեսահեռարձակումներում բռնության տեսարաններ հայտնաբերելու համար:
13:26
03 Դեկտեմբերի 2016
Անտարկտիդայում 14 մլն տարեկան բզեզ են գտել
Ժամանակակից Անտարկտիդայի տարածքում ընդամենը երեք տեսակի միջատ է բնակվում, սակայն անցյալում դրանց թիվն ավելի մեծ է եղել:
21:11
01 Դեկտեմբերի 2016
Nestle–ն 40%–ով կպակասեցնի շոկոլադի քաղցրությունը, բայց համային որակները չեն փոխվի
Շվեյցարական Nestle ընկերությունը գտել է իր շոկոլադում շաքարի պարունակությունը նվազեցնելու ձևը։
16:26
30 Նոյեմբերի 2016
Հայտնի են դարձել կյանքը երկարացնող մարզաձևերը
Արդյո՞ք, կյանքի տևողության և ընտրած մարզաձևի մինջև կապ կա։
22:15
29 Նոյեմբերի 2016
Apple-ը նախատեսում է ճկվող էկրանով iPhone թողարկել
2017 թ.-ին վաճառքի կարող է հանվել ճկվող էկրանով, օրգանական լուսադիոդներով iPhone:
17:18
28 Նոյեմբերի 2016
Երկրի մակերևույթից 1000 կմ խորության վրա օվկիանոս է հայտնաբերվել
Երկրաֆիզիկոսների միջազգային խումբն առաջին անգամ Երկրի ստորին շերտի վերին հատվածում ջուր պարունակող հեղուկների առկայության ուղիղ ապացույցներ է հայտնաբերել։
16:18
28 Նոյեմբերի 2016
Քարահունջն ընդգրկվել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում ըստ National Geographic–ի
National Geographic  աշխարհագրական գիտահանրամատչելի ամսագիրը Քարահունջ մեգալիթյան համալիրն ընդգրկել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում։
20:55
27 Նոյեմբերի 2016
Չափավոր սնվելը բարելավում է տրամադրությունը
Չափավոր սնվելն օգնում է ոչ միայն քաշ գցել, այլ նաև բարելավել հոգեբանական վիճակը:
19:45
27 Նոյեմբերի 2016
Ինչպիսի՞ն կլինի կյանքը Երկրի վրա Մարսի անհետացման դեպքում. գիտնականներ
ԱՄՆ-ի և ՄԱԷ-ի գիտնականները ներկայացրել են Երկիր մոլորակի կենսապայմանները: