480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+28
Եղանակը Երևանում
Հայ
Էյնշտեյնի ուղեղն առաջին անգամ կցուցադրվի Ֆիլադելֆիայի թանգարանում
11:52
24 Նոյեմբերի 2011

Հարաբերականության տեսության ստեղծողի՝ մեծ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի ուղեղն առաջին անգամ ցուցադրվում է Ֆիլադելֆիայի Թոմաս Մյութերի անվան բժշկական թանգարանում, CBS հեռուստաընկերության եթերում հայտնել են ամերիկացի գիտնականները:
Թանգարանի այցելուները կարող են տեսնել, որ գիտնականի ուղեղի 46 կտրվածքներն ավելի բարակ են մարդու մազից, դրանցից մեկը մանրադիտակի տակ է դրված, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի նյարդաբան, դոկտոր Լյուսի Ռորկ-Էդամսը CBS-ի «Talk Philly» ծրագրում հայտնել է, որ մեծացնելու դեպքում Էյնշտեյնի ուղեղը միանգամայն երիտասարդ մարդու ուղեղի տեսք ունի, և այն մաշվացության պիգմենտ չունի, ինչը բնորոշ է ծեր մարդկանց: Բացի այդ, գիտնականի գլխուղեղի անոթները նույնպես «հիանալի վիճակում են»,- ասել է նա:

«Զարմանալի է, որ այն ծերության ոչ մի նշաններ չունի»,-ընդգծել է Ռորկ-Էդամսը: Էյնշտեյնը մահացել է 1955թ.-ին 76 տարեկան հասակում՝ որովայնային աորտայի պատռվածքից:

Ախտաբան Թոմաս Հարվին դիահերձման ստանդարտ ընթացակարգի ժամանակ հանել է հանճարի ուղեղը և իր մոտ պահել, ինչը մահացած գիտնականի հարազատների բողոքների արդյունքում մեծ աղմուկ բարձրացրեց:
Հարվին կորցրեց աշխատանքը, բայց Էյնշտեյնի ուղեղը նրա մոտ մնաց: Ձգտելով հասկանալ, թե արդյո՞ք հանճարի ուղեղը տարբերվում է սովորական մարդկանց ուղեղից, ախտաբանն ԱՄՆ տարբեր գիտնականներին այդ ուղեղի մասնիկներ էր ուղարկում: Այսպիսով, դրանց մի մասը երրորդ ձեռքի միջոցով հայտնվեց դոկտոր Ռորկ-Էդամսի մոտ, և նա էլ որոշեց գիտնականի ուղեղի կտրվածքները հանձնել Մյութերի անվան թանգարանին:

Չնայած որ դրանք այժմ պահվելու են թանգարանում՝ գիտնականները կարող են շարունակել հետազոտությունը, հաղորդում է CBS-ը: Ըստ հեռուստաընկերության տվյալների, հետագայում ցուցադրումը կհամալրվի Ալբերտ Էյնշտեյնի գլխուղեղի բջիջների՝ մարադիտակով մեծացված պատկերների լուսանկարներով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:31
28 Հունիսի 2017
Petya-ն արդեն Հայաստանում է. ինչպես պաշտպանվել
Petya վիրուսը Հայաստանում է:
20:35
25 Հունիսի 2017
Գիտնականները երեք օրում Երկրի կործանում են կանխատեսում
Գիտնականները հայտնում են վտանգավոր գործոնների մասին:
19:20
25 Հունիսի 2017
Արեգակնային համակարգում կարող է գոյություն ունենալ 10-րդ մոլորակը
Արեգակնային համակարգում, հնարավոր է, գոյություն ունի 10-րդ մոլորակը։
17:52
25 Հունիսի 2017
Ինչո՞ւ են որոշ մարդիկ մյուսներից խելացի
Էդինբուրգի համալսարանի գիտնականները բացահայտել են, թե ինչու են որոշ մարդիկ ինտելեկտուալ տեսանկյունից գերազանցում մյուսներին:
17:08
24 Հունիսի 2017
Չի բացառվում երկրորդ Մարսի գոյությունն Արեգակնային համակարգում
Արիզոնայի համալսարանի աստղագետները հավանական են համարում Արեգակնային համակարգում տասներորդ մոլորակի գոյությունը:
19:58
18 Հունիսի 2017
Apple–ը նոր iPhone-ների զանգվածային արտադրություն է սկսել
iPhone–ների շնորհանդեսը նախատեսվում է այս տարվա աշնանը։
18:38
18 Հունիսի 2017
Facebook–յան մեկնաբանություններում արդեն կարելի է GIF օգտագործել
Facebook–ի թիմը նշել է GIF ֆայլային ֆորմատի 30-ամյակը։
15:57
18 Հունիսի 2017
Հաստատվել է, որ աստղերը զույգերով են ձևավորվում
Բերկլիի և Հարվարդի համալսարանի աստղագետներն ու ֆիզիկոսները դիտարկումներ և հաշվարկներ են անցկացրել:
14:25
18 Հունիսի 2017
Գեր կանայք ավելի հաճախ են արատներով երեխաներ ունենում
Այն կանայք, ովքեր բեղմնավորման պահին ավելորդ քաշ ունեն, արատներով երեխա ունենալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում:
18:04
17 Հունիսի 2017
Դարաշրջանի ավարտ. Yahoo!–ն այլևս գոյություն չունի
Հունիսի 16–ից ընկերությունը վերանվանվել է և կոչվում է Altaba Inc.։
16:49
11 Հունիսի 2017
Երեխաները զանազանում են դեմքերը դեռ մինչև ծնվելը
Երեխաներն ընդունակ են տարբերել դեմքերը մինչև ծնվելը:
16:51
10 Հունիսի 2017
Հավկիթները ևս մեկ օգտակար հատկություն ունեն
Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են հավկիթների նոր օգտակար հատկությունը: