484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Արհեստական ինտելեկտը, վերջիվերջո, իրականություն կդառնա. Վոզնյակ
14:58
11 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արհեստական ինտելեկտը, վերջիվերջո, իրականություն կդառնա, հայտարարեց  Apple կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը Երևանում հայ ուսանողների և գիտնականների հետ հանդիպմանը:

«Վաղ թե ուշ դա տեղի կունենա՝ ավտոմեքենաներն ինքնուրույն կգնան ավտոլվացման՝ զգալով, որ կեղտոտվել են, մինչ տանտերը քնած է, ռոբոտն ինքնուրույն  կհավաքի խոհանոցում թափված կեղտոտ ամանեղենը և կսկսի լվանալ: Սա համակարգիչների և տեխնիկայի ապագայի իմ տեսլականն է՝ ամեն ինչ մարդանման կդառնա»,- Վոզնյակի խոսքն է մեջբերում telecom.arka.am հայկական հեռահաղորդակցային պորտալը:

Ըստ նրա, արդեն այսօր անհրաժեշտ է, որ համակարգիչները հասկանան և վերարտադրեն մարդկային խոսքը, ընկալեն մարդկային զգացումները:
«Կգա ժամանակ, երբ համակարգիչները կսկսեն հասկանալ մարդկային զգացումները և իրենք էլ կզգան, կարարեն, մտածելու հատկություն կունենան: Այդ ամենը կլինի, երբ մենք Սթիվի (Ջոբսի) հետ սկսում էինք, ոչ ոք չէր հավատում, որ կգա մի ժամանակ, երբ համակարգիչներ կլինեն յուրաքանչյուր տանը: Ես այն ժամանակ ցանկանում էի, որ գա այն ժամանակը, երբ ինժեներներն աշխարհի կարևորագույն մարդիկ դառնան: Այդպես էլ եղավ»,- ավելացրեց նա:

Վոզնյակը նշեց, որ այդ ամենը կախված է մարդու հասարակ ցանկությունից:

«Երբ սովորում էի ավագ դպրոցում, սեփական համակարգիչ էի ուզում ունենալ, իսկ դրանք այն ժամանակ շատ թանկ արժեին: Չունենալով համակարգիչ ձեռք բերելու հնարավորություն և միջոցներ՝ ես ինքս սկսեցի դրանք նախագծել: Ես սեփական համակարգիչս տեսնում էի գոյություն ունեցող մոդելներից տարբերվող տեսքով, առանց այդ անիմաստ լծակների, լամպերի և կոճակների: Ես ստեղծեցի անձնական օգտագործման համակարգիչ, պարզապես ցանկանում էի խաղալ և աշխատել դրանով, իսկ հետո հանդիպեցի Ս2իվին, ով ասաց. «Օ, սա կարելի է վաճառել»: Այդպես էլ շարունակվում էր անընդհատ, ես ինձ համար խաղալիքներ էի ստեղծում, իսկ Ս2իվը վաճառում էր»,- կիսվեց նա:
Սիլիկոնային դաշտի լեգենդը Երևան է ժամանել նախօրեի երեկոյան «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային հեղինակություն» ՀՀ նախագահի 2011 թվականի մրցանակը ստանալու նպատակով:

Ուրբաթ օրը Վոզնյակին կընդունի երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսված են նաև հանդիպումներ վարչապետ Տիգրան Սարգսյանի, կառավարության անդամների հետ, այցելություն Հայոց ցեղասպանության «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր:
Սթիվ Վոզնյակը և նրա կինը՝ Ջանեթ Վոզնյակը, կմնան Հայաստանում մինչև նոյեմբերի 12-ը:

«ՏՏ ոլորտում համաշխարհային հեղինակություն» մրցանակը Հայաստանում սահմանվել է 2010 թվականին: Մրցանակի առաջին դափնեկիրն է «Intel» կորպորացիայի Տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:35
18 Մարտի 2017
Գիտնականներն ապացուցել են, որ 5 վայրկյանում գետնից բարձրացված մթերքն անվտանգ է
Բիրմինհեմի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնն ապացուցել է այսպես կոչված «հինգ վայրկյանի» կանոնի ճշմարտացիությունը:
19:45
12 Մարտի 2017
Apple-ի նոր սմարթֆոնը կարող է կոչվել iPhone Edition
Ներկայում ընկերությունը փորձարկում է նոր iPhone-ի նախատիպերը:
18:25
05 Մարտի 2017
Գիտնականները ստեղծել են առաջին ԴՆԹ-համակարգիչը
Մանչեսթերի համալսարանի մասնագետները ԴՆԹ-ի հիման վրա հաշվիչ համակարգ են մշակել:
21:08
20 Փետրվարի 2017
Ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված չէ գլխուղեղի կիսագնդերի հետ. գիտնականներ
Բոհումի Ռուրի համալսարանի գիտնականների խումբը հերքել է գոյություն ունեցող կարծիքը, թե ձախլիկությունը կամ աջլիկությունը կապված է ուղեղի կիսագնդերի հետ։
21:11
19 Փետրվարի 2017
Տղամարդկանց ճաղատության պատճառը կանայք են. գիտնականներ
Հետազոտություններն բացահայտել են մի քանի գեներ, որոնց առկայությունն ավելացնում է ճաղատացման զարգացման հավանականությունը:
17:15
18 Փետրվարի 2017
Facebook-ի ձևաչափը կփոխվի
Մարկ Ցուկերբերգը մտադիր է զբաղվել սոցիալական ենթակառուցվաքի զարգացմամբ` իր ստեղծած Facebook սոցիալական ցանցի բազայի հիման վրա գլոբալ հանրույթ ձևավորելու համար:
20:19
12 Փետրվարի 2017
Սիրած երաժշտությունը լսելը և թմրանյութից ստացած հաճույքը հավասարազոր են
Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչու է որոշ մեղեդիներ լսելն ուրախություն բերում մարդուն:
19:10
11 Փետրվարի 2017
YouTube–ում հայտնաբերվել է «պատմության մեջ խոշորագույն» սխալը
YouTube–ում ստեղծել են տարօրինակ պաշտպանական մեխանիզմ:
16:35
11 Փետրվարի 2017
Lenovo-ն ներկայացրել է բարակ հիբրիդային Android նոութբուք
Lenovo ընկերությունը ներկայացրել է հիբրիդային Yoga A12 նոութբուքը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով։
18:02
05 Փետրվարի 2017
Գիտնականները ժամանակին քնելու միջոց են գտել
Ամերիկացի և շվեդ գիտնականներն առաջարկել են ժամանակին քնելու գործուն միջոց:
14:39
05 Փետրվարի 2017
Hater: ծանոթությունների հավելված ատելության հիման վրա
Կատակերգու և «Գոլդման Սաքս»-ի նախկին աշխատակից Բրենդան Ալպերը հայտարարել է Hater ծանոթությունների հավելվածի գործարկման մասին:
13:15
05 Փետրվարի 2017
Մտավոր աշխատանքը դանդաղեցնում է ուղեղի ծերացումը
Մեյո կլինիկայի նյարդակենսաբանները կարծում են, որ կոգնիտիվ կարողությունների տարիքային վատացումը կարելի է կանխել: