478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Չինաստանը 2012 թվականին շահագործումից դուրս կբերի շիկացման լամպերը
15:04
04 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՉԺՀ-ն 2012 թվականից կսկսի  փուլային արգելքներ սահմանել շիկացման լամպերի վաճառքի և ներկրման վրա իր երկրում, ասվում է «ՌԻԱ Նովոստի» ստացված ՉԺՀ-ի բարեփոխումների և զարգացման պետկոմիտեի հաղորդագրությունում:

Նախնական փուլում՝ 2012 թվականի հոկտեմբերի մեկից, կարգելվի 100 վատտից բարձր հզորության շիկացման լամպերի ներկրումն ու վաճառքը: Հաջորդ փուլում՝ 2014 թվականի հոկտեմբերի մեկից, արգելք կդրվի 60 վատից սկսած շիկացման լամպերի ներկրման վրա: Վերջապես, 2016 թվականի հոկտեմբերի մեկից կարգելվի 15 վատ հզորության լամպերի վաճառքը: Եթե շիկացման լամպերից հրաժարվելու քաղաքականությունը բարդությունների հետ բախվի, ապա չի բացառվում ժամկետների շտկումը:

ՉԺՀ-ի բարեփոխումների և զարգացման պետկոմիտեի կայքում տեղադրված հաղորդագրությունում նշվում է, որ շիկացման լամպերից հրաժարվելը թույլ կտա նվազեցնել տարեկան 48 միլիոն տոննա ածխածնի երկօքսիդի արտանետումը մթնոլորտ, տարեկան խնայել 48 միլիարդ կիլովատտ-ժամ: Բացի այդ, ակնկալվում է նաև էական տնտեսական էֆեկտ՝ էներգախնայող լամպերի արտադրման աճի հաշվին նախատեսվում է բացել մոտ 15 հազար նոր աշխատատեղեր և չինական արդյունաբերությունում ավելացնել արտադրության ծավալները 8 միլիարդ յուանով (1,27 միլիարդ դոլար): 

Չինաստանը շիկացման լամպերի համաշխարհային խոշորագույն արտադրողն է: ՉԺՀ-ի բարեփոխումների և զարգացման պետկոմիտեի բնության պահպանման դեպարտամենտի փոխտնօրեն Սե Ցզին հայտնել է Սինխուա գործակալությանը, որ 2010 թվականին ՉԺՀ-ում արտադրվել է 3,85 միլիարդ շիկացման լամպեր, միաժամանակ դրանց սպառումը կազմել է 1,07 միլիարդ միավոր: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:05
12 Օգոստոսի 2017
Facebook–ը ներկայացնում է Watch նոր տեսահարթակը
Facebook սոցցանցը հայտարարել է Watch հատուկ տեսահարթակի գործարկման մասին։
18:43
12 Օգոստոսի 2017
Կանանց ուղեղն ավելի ակտիվ է աշխատում, քան տղամարդկանցը
Տղամարդկանց և կանանց ուղեղի գործունեության տարբերությունները կարևոր է, քանի որ սեռով է պայմանավորված ուղեղի որոշակի հիվանդությունների նկատմամբ հակումը:
17:01
12 Օգոստոսի 2017
Գիտնականները ծերացումը կանխելու պարզ տարբերակ են գտել
Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Cell ամսագրում:
18:05
06 Օգոստոսի 2017
Facebook-ը նորույթներ է պատրաստում իր օգտատերերի համար
Facebook-ը տեսակապով բանակցությունների համար նախատեսված սարք է մշակում:
20:30
05 Օգոստոսի 2017
Windows 10-ը հնարավորություն կընձեռի հայացքով ղեկավարել համակարգիչը
Աշնանը Windows 10–ում կհայտնվի Eye Control գործառույթը:
18:10
05 Օգոստոսի 2017
Samsung-ն առաջին անգամ շահույթով գերազանցել է Apple-ին
Samsung-ը հուլիսի 27-ի հաշվետվություն է ներկայացրել ռեկորդային եռամսյակակյին շահույթի վերաբերյալ:
20:55
03 Օգոստոսի 2017
Ուղեղում նույն մեխանիզմն օգնում է այրել ճարպը կամ կուտակել այն
Գիտնականներն ուղեղում գտել են մի օղակ, որը կապում է սննդի օգտագործումը և օրգանիզմի ակտիվությունը։
19:27
01 Օգոստոսի 2017
Word-ը տեքստը բարձրաձայն կարդալու հնարավորություն կունենա
Microsoft Word-ում հավաքված տեքստերը բարձրաձայն արտաբերելու հնարավորություն կլինի։
20:21
30 Հուլիսի 2017
Գիտնականները դեղորայքը մարդու օրգաններին հասցնելու միկրոբոտ են մշակել (ՎԻԴԵՈ)
Ամերիկացի, չինացի և իսրայելցի գիտնականները ներկայացրել են տեսանյութ:
19:25
30 Հուլիսի 2017
Գենի խմբագրման շնորհիվ հաջողվել է երկու երեխայի փրկել քաղցկեղից
Գենային ինժեներիայի շնորհիվ հաջողվել է երկու երեխայի փրկել քաղցկեղից:
17:59
30 Հուլիսի 2017
Վտանգավոր վիրուսը վարակել է Google Play–ի հարյուրավոր հավելվածներ
Նոր BankBot վտանգավոր վիրուսը վարակել է Google Play ինտերնետ–խանութի մի քանի հարյուր անվճար հավելվածներ։  
15:15
30 Հուլիսի 2017
Samsung –ը ուտելու բանան–հեռախոս է պատենտավորել
Samsung ընկերությունը պատենտավորել է հեռախոս–բանան։