480.69
+0.25
548.66
+2.88
8.14
+0.07
+31
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկյան մամոնտները հնագույն մարդկանց զոհ են դարձել երաշտի պատճառով. գիտնականներ
11:48
25 Հոկտեմբերի 2011

Հյուսիսային Ամերիկայի հարթավայրերի չոր կլիման ստիպել է տեղի մամոնտներին որոնել կանաչ հատվածներ, որտեղ հյութեղ խոտ էր աճում և որտեղ նրանց էին սպասում հնագույն որսորդները: Հենց այս որսորդներն էլ ոչնչացրել են այդ հսկա կաթնասուններին մոտավորապես 10 հազար տարի առաջ, գրում են հնէաբանները Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակած հոդվածում:

Ջեսիկա Մեթքալֆը (Jessica Metcalfe) արևմտյան Օնտարիոյի համալսարանից (Կանադա) և նրա  գործընկերները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով ամերիկյան մամոնտների դիետան և սննդային սովորությունները, որոնք «տպվել են» այդ հսկա կաթնասունների ատամների էմալի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես նշում են գիտնականները, Հյուսիսային Ամերիկայի չափավոր գոտու հարաբերականորեն խոնավ կլիման, որը հաստատվել է ուշ պլեյստոցենում 50 հազար տարի առաջ, փոխարինվել է շոգ և չոր սեզոններով մեր դարաշրջանի սկսվելուց ոչ շատ առաջ՝ 15 հազար տարի առաջ:
Կլիմայի տաքացումն ուղեկցվել է այնպես կոչված կլովիսյան մշակույթի մարդկանց խմբերի կուտակումով ողջ Հյուսիսային Ամերիկայում: Համարում են, որ այդ մշակույթի մարդիկ ոչնչացրել են Նոր Աշխարհի հյուսիսային հատվածի մեգաֆաունան, որն այդ ժամանակ դժվար ժամանակներ էր ապրում կլիմայի փոփոխման պատճառով:

Հոդվածի հեղինակներն ուսումնասիրել են մամոնտների «ճաշացանկը» և դրա սեզոնային փոփոխությունները՝ վերլուծելով թթվածնի 18 և ածխածնի 13 «ծանր» իզոտոպների հարաբերակցության տատանումներն այդ կենդանիների ատամների էմալում:
Ընդունված կարծիք է, որ ատամների նյութը բավականին ճշգրիտ է արտացոլում այն բույսերի քիմիական կազմությունը, որով սնվում է խոտակեր կենդանին: Բույսերի և ծառերի կողմից օգտագործվող ածխաթթու գազի կլանման մեխանիզմների ոչ մեծ տարբերությունները թույլ են տալիս որոշել էմալի կրողի համային նախասիրությունները: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
28 Հունիսի 2017
«Դրամաշորթ» վիրուսները գրոհում են. Petya–ի հետ գործի է անցել նաև Misha–ն
Համացանցում սկսել է գործել  ևս մեկ «դրամաշորթ» վիրուս, որը հայտնի է «Misha» անունով:
17:31
28 Հունիսի 2017
Petya-ն արդեն Հայաստանում է. ինչպես պաշտպանվել
Petya վիրուսը Հայաստանում է:
20:35
25 Հունիսի 2017
Գիտնականները երեք օրում Երկրի կործանում են կանխատեսում
Գիտնականները հայտնում են վտանգավոր գործոնների մասին:
19:20
25 Հունիսի 2017
Արեգակնային համակարգում կարող է գոյություն ունենալ 10-րդ մոլորակը
Արեգակնային համակարգում, հնարավոր է, գոյություն ունի 10-րդ մոլորակը։
17:52
25 Հունիսի 2017
Ինչո՞ւ են որոշ մարդիկ մյուսներից խելացի
Էդինբուրգի համալսարանի գիտնականները բացահայտել են, թե ինչու են որոշ մարդիկ ինտելեկտուալ տեսանկյունից գերազանցում մյուսներին:
17:08
24 Հունիսի 2017
Չի բացառվում երկրորդ Մարսի գոյությունն Արեգակնային համակարգում
Արիզոնայի համալսարանի աստղագետները հավանական են համարում Արեգակնային համակարգում տասներորդ մոլորակի գոյությունը:
19:58
18 Հունիսի 2017
Apple–ը նոր iPhone-ների զանգվածային արտադրություն է սկսել
iPhone–ների շնորհանդեսը նախատեսվում է այս տարվա աշնանը։
18:38
18 Հունիսի 2017
Facebook–յան մեկնաբանություններում արդեն կարելի է GIF օգտագործել
Facebook–ի թիմը նշել է GIF ֆայլային ֆորմատի 30-ամյակը։
15:57
18 Հունիսի 2017
Հաստատվել է, որ աստղերը զույգերով են ձևավորվում
Բերկլիի և Հարվարդի համալսարանի աստղագետներն ու ֆիզիկոսները դիտարկումներ և հաշվարկներ են անցկացրել:
14:25
18 Հունիսի 2017
Գեր կանայք ավելի հաճախ են արատներով երեխաներ ունենում
Այն կանայք, ովքեր բեղմնավորման պահին ավելորդ քաշ ունեն, արատներով երեխա ունենալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում:
18:04
17 Հունիսի 2017
Դարաշրջանի ավարտ. Yahoo!–ն այլևս գոյություն չունի
Հունիսի 16–ից ընկերությունը վերանվանվել է և կոչվում է Altaba Inc.։
16:49
11 Հունիսի 2017
Երեխաները զանազանում են դեմքերը դեռ մինչև ծնվելը
Երեխաներն ընդունակ են տարբերել դեմքերը մինչև ծնվելը: