486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Apple-ի սմարթֆոնների սիրահարները կարող են Հայաստանում ձեռք բերել iPhone 4S
14:36
24 Հոկտեմբերի 2011

Apple-ի սմարթֆոնների սիրահարներն արդեն այսօրվանից կարող են Հայաստանում ձեռք բերել iPhone 4S, երկուշաբթի հաղորդում է հայկական telecom.arka.am հեռահաղորդակցական պորտալը՝ հղում անելով IPhone.am ընկերությանը:

Հոկտեմբերի 14-ին Apple ընկերությունը ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Ճապոնիայում սկսել է iPhone 4S նոր սմարթֆոնների վաճառքը, որը նախորդ սարքի միայն էվոլյուցիոն նորացված տեսակը լինելով՝ կարող է դառնալ Apple հեռախոսի ամենաճանաչված մոդելը:

«Ինչպես սև, այնպես էլ սպիտակ մոդելները, որոնք կապված չեն կոնկրետ օպերատորին, հիշողության տարբեր ծավալով հնարավոր կլինի ձեռք բերել արդեն ժամը 15:00-ից»,- գործակալությանը հաղորդեցին ընկերությունից:

Ինչպես սև, այնպես էլ սպիտակ նոր մոդելի արժեքը կազմում է 498 հազար դրամ՝ 16 Գբ հիշողությամբ iPhone 4S-ի համար, 32 Գբ հիշողությամբ մոդելինը՝ 535 հազար դրամ, իսկ 64 Գբ հիշողությամբ՝ 572 հազար դրամ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանում Apple-ի պաշտոնական ներկայացուցիչը՝ Orange Armenia բջջային օպերատորը, ընկերությունը մինչև տարեվերջ տեղական շուկայում կներկայացնի պաշտոնական iPhone 4S-ը, քանի որ iPhone 4S վաճառքի հերթական փուլը մեկնարկում է հոկտեմբերի 28-ից, և դեռ Հայաստանը չի մտնում այն երկրների ցուցակ, որտեղ դրանք իրականացվելու են:

Orange Armenia ընկերությունը iPhone-ի ուղղությամբ Հայաստանում Apple-ի բացառիկ և միակ գործընկերն է:

Ընդ որում IPhone.am խանութում իջեցրել են նախորդ մոդելի՝ Iphone 4-ի գները, որն այժմ կարելի է ձեռք բերել 323 հազար դրամով և 370 հազար դրմով՝ 16 Գբ և 36 Գբ հիշողությամբ մոդելի համար՝ համապատասխանաբար: Ավելի վաղ դրանք 339 հազար և 379 հազար դրամ արժեին՝ 16 Գբ և 36 Գբ հիշողությամբ սև մոդելի համար, համապատասխանաբար (359 հազար և 399 հազար դրամ՝ համանման սպիտակ մոդելների համար):

Իսկ Orange Armenia բջջային օպերատորի մոտ IPhone 4 սև մոդելի արժեքը կազմում է 333 հազար դրամ և 390 հազար դրամ՝ 16 Գբ և 36 Գբ հիշողությամբ մոդելների համար՝ համապատասխանաբար, ինչպես նաև՝ օպերատորի արտոնագրված սակագնային փաթեթներին միանալու հնարավորությամբ:

ԱՄՆ-ում օպերատորի երկու տարվա պայմանագրով iPhone 4S արժեքը կազմում է $199 ՝ 16 Գբ ներքին հիշողությամբ մոդելի համար, $299՝ 32 Գբ-ի, $399 ՝ 64 Գբ-ի համար: Բացի այդ, արդեն նոյեմբերին հնարավոր կլինի գնել iPhone 4S վարկածը՝ առանց որևէ օպերատորի կապվածության, այդ դեպքում գինը կազմում է $649, $749 և $849՝ 16, 32 և 64 Գբ հիշողությամբ մոդելների համար՝ համապատասխանաբար ($1 – 377,98 դրամ):  --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:00
15 Հունվարի 2017
Բժիշկները հերքել են եղանակի և հոդացավերի միջև կապը
Սիդնեյի գլոբալ առողջության ինստիտուտի մասնագետները գիտական հետազոտություն են անցկացրել:
14:20
07 Հունվարի 2017
Windows 10-ը նոր դիզայն կունենա
Microsoft-ը նոր դիզայն է մշակում Windows 10-ի համար:
18:54
04 Հունվարի 2017
Կանխատեսում. Երկիր մոլորակը կոչնչանա 2017 թ.–ի աշնանը
Հայտնի գիտնական Դևիդ Միդը նշել է Երկիր մոլորակի ոչնչացման հստակ ամսաթիվը։
19:18
24 Դեկտեմբերի 2016
Արթնանում է նեանդերտալացիներին կործանած գերհրաբուխը
Մարդկության պատմության մեջ ամենամեծ ժայթքումն առաջացրած իտալական գերհրաբուխը սկսել է արթնանալ:
21:38
19 Դեկտեմբերի 2016
Գարեջրի կանոնավոր օգտագործումը կործանարար է մարդու առողջության համար
Բռնոյի մասնագետները հայտարարել են, որ մարդու օրգանիզմի համար գարեջրի օգտակարությունը չափազանցված է։
21:14
18 Դեկտեմբերի 2016
Բուհում սովորելը ճանաչվել է ճարպակալման պատճառներից մեկը
Վերմոնտի համալսարանի գիտնականների թիմն ուղիղ կապ է սահմանել բուհում սովորելու և ճարպակալման միջև:
19:57
18 Դեկտեմբերի 2016
Մեկ գավաթ կարմիր գինին փոխարինում է 1 ժամվա մարզումները. գիտնականներ
Մեկ գավաթ կարմիր գինին նույնքան օգտակար է, որքան մարզասրահում մեկ ժամ մարզվելը:
18:29
18 Դեկտեմբերի 2016
Հայտնաբերվել է մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել սուտակներից և շափյուղաներից
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են գազային մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել բյուրեղներից:
17:13
18 Դեկտեմբերի 2016
Կնոջ և տղամարդու ուղեղի տարբերությունը. 5 հետաքրքիր փաստեր
Ապացուցվել է, որ կնոջ և տղամարդու ուղեղը տարբեր կերպ է ծերանում:
18:43
17 Դեկտեմբերի 2016
Մեկնարկել է Apple AirPods անլար ականջակալների վաճառքը
Apple ընկերությունը բացել է AirPods պատվիրելու հասանելիությունը ծանուցումից երեք ամիս անց:
12:40
13 Դեկտեմբերի 2016
Ապացուցվել է երկրակեղևի բարակումը
Ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ Համաշխարհային օվկիանոսի տակ տեղակայված երկրակեղևի միջին հաստությունը ժամանակի ընթացքում բարակում է:
20:12
11 Դեկտեմբերի 2016
Գիտնականները փոշու տեսքով արհեստական արյուն են ստեղծել
Վաշինգտոնի համալսարանի գիտնականներն արհեստական արյուն են ստեղծել, որը կարելի է պահել փոշու տեսքով: