484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Apple-ի արտադրած սմարթֆոնի նոր iPhone 4S մոդելը կհայտնվի հայկական շուկայում հոկտեմբերի 24-ից
18:24
17 Հոկտեմբերի 2011

Apple-ի թողարկած սմարթֆոնի  նոր iPhone 4S մոդելը կհայտնվի հայկական շուկայում հոկտեմբերի 24-ից, հաղորդում է հայկական telecom.arka.am հեռահաղորդակցության պորտալը՝ հղում անելով IPhone.am ընկերությանը:

Apple ընկերությունը հոկտեմբերի 14-ից ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Ճապոնիայում սկսել է iPhone 4S սմարթֆոնի վաճառքը, որը, լինելով նախորդ սարքի միայն էվոլյուցիոն թարմացումը, կարող է դառնալ Apple-ի ամենաճանաչված հեռախոսային մոդելը:

«Նոր մոդելը կներկայացվի հայկական շուկայում ինչպես տարբեր գունային երանգներով, այնպես էլ հիշողության տարբեր ծավալներով՝ 16 և 32 Գբայթ»,- հայտնել են ընկերությունից:

Գործակալության զրուցակիցը միաժամանակ նշեց, որ նոր մոդելի գինն առայժմ հայտնի չէ և կորոշվի վաճառքների սկզբին:
IPhone.am ընկերությունը Հայաստանում Apple-ի պաշտոնական ներկայացուցիչը չէ:

Ինչպես ավելի վաղ «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնել է Orange Armenia ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Մարտիրոսյանը, ընկերությունը, որպես Հայաստանում Apple-ի պաշտոնական ներկայացուցիչ, անպայման հայ օգտագործողներին կներկայացնի նոր մոդելի iPhone: Սակայն նոր գաջեթի ժամկետներն ու արժեքն առայժմ չեն նշվում:

IPhone.am-ի խանութում Iphone 4 նախորդ մոդելը կարելի է ձեռք բերել 339 հազ դրամով  և սև մոդելը՝ 379 հազար դրամով՝ համապատասխանաբար 16 Գբայթ և 36 Գբայթ (359 հազար դրամ և 399 հազար դրամ սպիտակ մոդելների համար): 

Orange Armenia բջջային օպերատորի մոտ սև մոդելի IPhone 4-ի գինը կազմում է 333 հազ դրամ և 390 հազ դրամ՝ համապատասխան 16 Գբայթ և 36 Գբայթ հիշողությամբ, ինչպես նաև օպերատորի արտոնյալ սակագնային փաթեթների միացման հնարավորությամբ:
iPhone 4S-ի գինն ԱՄՆ-ում օպերատորի հետ երկամյա պայմանագրով կազմում է 16 Գբայթ հիշողությամբ մոդելի դիմաց 199 դոլար, 299 դոլար՝ 32 Գբայթ հիշողության սմարթֆոնի, 399 դոլար՝ 64 Գբայթ-ի համար: Բացի այդ, արդեն նոյեմբերին հնարավոր կլինի գնել iPhone 4S մոդելն առանց որևէ օպերատորի միջնորդության, այդ դեպքում գինը կկազմի 649, 749 և 849 դոլար համապատասխանաբար 16,32,64 Գբայթ հիշողության մոդելների համար:

iPhone 4S-ի վաճառքների մեկնարկը մռայլվեց Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մահվան պատճառով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:42
30 Ապրիլի 2017
Google-ի համահիմնադիրի թռչող էլեկտրամոբիլն արդեն պատրաստ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2017 թ.-ի վերջին Kitty Hawk ընկերությունը կսկսի վաճառել Flyer թռչող էլեկտրամեքենան:
19:55
29 Ապրիլի 2017
Հայտնի է դարձել քրոնիկ հոգնածության պատճառը. գիտնականներ
Հնարավոր է, որ քրոնիկ հոգնածությունը զարգանում է այնպես, ինչպես քրոնիկ ցավերն աղիներում:
15:48
27 Ապրիլի 2017
Հայկական սմարթֆոններն ու պլանշետները հետաքրքրել են Բոլիվիային
Բոլիվիայի առաջին պաշտոնական պատվիրակությունը կայցելի Հայաստան մայիսի 21-28-ը:
19:50
22 Ապրիլի 2017
Համակարգիչները հնարավոր կլինի կառավարել մտքի ուժով
Մտքի ուժով համակարգչի կառավարաման մեթոդներ են մշակվում։
16:06
19 Ապրիլի 2017
Հսկայական փայլուն աստերոիդ է մոտենում Երկրին
Մոտ մեկուկես կիլոմետր լայնություն ունեցող JO25 աստերոիդ է մոտենում Երկիր մոլորակին։
13:01
18 Ապրիլի 2017
Գիտնականները սմարթֆոնների կախարդական ապակի են ստեղծել ԱՄՆ–ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները սմարթֆոնների համար ապակի են ստեղծել, որն օժտված է ինքնավերականգնման հատկությամբ։
17:22
16 Ապրիլի 2017
Գիտնականները մշակել են սարք, որը օդից խմելու ջուր է հավաքում
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են սարք, որը թույլ է տալիս շրջակա օդից մաքուր ջուր ստանալ:
16:10
16 Ապրիլի 2017
Facebook–ը սկսել պայքարել ֆեյքերի դեմ
Աշխարհի ամենատարածված Facebook սոցցանցը լայնածավալ բացատրողական արշավ է սկսել կեղծ լուրերի դեմ պայքարի ոլորտում։
14:40
16 Ապրիլի 2017
Սատուրնի արբանյակի վրա կարող է կյանք լինել. գիտնականներ
Գիտնականները երկրաջերմային աղբյուրներ են հայտնաբերել Սատուրնի արբանյակ Էնցելադայի վրա:
11:47
11 Ապրիլի 2017
Microsoft Word-ի բոլոր տարբերակները վտանգավոր խոցելիություն են պարունակում
FireEye ընկերության տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնել են, որ Microsoft Word-ի բոլոր տարբերակներում «զրոյական օրվա» խոցելիություն է հայտնաբերվել:
14:37
10 Ապրիլի 2017
Ռոստելեկոմը Կապի և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիա կստեղծի հայկական բուհերից մեկում
Հայաստանում Ռոստելեկոմ ընկերությունն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը երկուշաբթի ստորագրեցին համագործակցության հուշագիր։
12:30
05 Ապրիլի 2017
Հայաստանի բնակիչները կկարողանան տեսնել «տիեզերական հրեշին»
2014 JO25 աստերոիդը հայտնաբերվել է 2014 թվականին: