484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայ բաժանորդները 2012թ.-ից կարող են միանալ ազգային ռոումինգին. կարգավորիչ
18:39
12 Հոկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ բաժանորդները 2012թ.-ից կարող են միանալ ազգային ռոումինգին, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը:
Ազգային ռոումինգը մի ծառայություն է, որը թույլ կտա միևնույն երկրի ներսում փոխել տվյալ օպերատորին և օգտվել այլ օպերատորից նույն քարտով:

«Հանձնաժողովը պատրաստ է 2012թ.-ին Հայաստանում ներդնել «ազգային ռոումինգ» հասկացությունը, ինչը թույլ կտա բաժանորդներին տարբեր շրջաններում բջջային կապի մեկ օպերատորից անցնել մյուսին՝ պահպանելով համարը»,- Արաբաջյանի խոսքը մեջբերում է telecom.arka.am հայկական պորտալը:

Սակայն, ինչպես նշեց Հանձնաժողովի ներկայացուցիչը, հայ օպերատորները դեռ տեխնիկապես պատրաստ չեն նման ծառայությունների տրամադրման, և դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում:

Միաժամանակ նա նշեց, որ դա չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է անցնել  Mobile number portability (բջջային համարի փոխանցելիություն) ծառայությանը՝ ընդգծելով, որ դրա ներդրման ժամկետները կախված կլինեն ոչ միայն սեփական ցանցում օպերատորների կատարած ներդրումներից և տեխնիկական վերազինումից, այլ նաև՝ համապատասխան օրենսդրային բազայից:

«Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են, սակայն շատ հարցեր կան, այդ թվում՝ տեխնիկական»,- ասաց Արաբաջյանը:
Նա նաև նշեց, որ հարևան Վրաստանը միայն կես տարի առաջ է ներմուծել MNP ծառայությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:50
22 Ապրիլի 2017
Համակարգիչները հնարավոր կլինի կառավարել մտքի ուժով
Մտքի ուժով համակարգչի կառավարաման մեթոդներ են մշակվում։
16:06
19 Ապրիլի 2017
Հսկայական փայլուն աստերոիդ է մոտենում Երկրին
Մոտ մեկուկես կիլոմետր լայնություն ունեցող JO25 աստերոիդ է մոտենում Երկիր մոլորակին։
13:01
18 Ապրիլի 2017
Գիտնականները սմարթֆոնների կախարդական ապակի են ստեղծել ԱՄՆ–ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները սմարթֆոնների համար ապակի են ստեղծել, որն օժտված է ինքնավերականգնման հատկությամբ։
17:22
16 Ապրիլի 2017
Գիտնականները մշակել են սարք, որը օդից խմելու ջուր է հավաքում
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են սարք, որը թույլ է տալիս շրջակա օդից մաքուր ջուր ստանալ:
16:10
16 Ապրիլի 2017
Facebook–ը սկսել պայքարել ֆեյքերի դեմ
Աշխարհի ամենատարածված Facebook սոցցանցը լայնածավալ բացատրողական արշավ է սկսել կեղծ լուրերի դեմ պայքարի ոլորտում։
14:40
16 Ապրիլի 2017
Սատուրնի արբանյակի վրա կարող է կյանք լինել. գիտնականներ
Գիտնականները երկրաջերմային աղբյուրներ են հայտնաբերել Սատուրնի արբանյակ Էնցելադայի վրա:
11:47
11 Ապրիլի 2017
Microsoft Word-ի բոլոր տարբերակները վտանգավոր խոցելիություն են պարունակում
FireEye ընկերության տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնել են, որ Microsoft Word-ի բոլոր տարբերակներում «զրոյական օրվա» խոցելիություն է հայտնաբերվել:
14:37
10 Ապրիլի 2017
Ռոստելեկոմը Կապի և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիա կստեղծի հայկական բուհերից մեկում
Հայաստանում Ռոստելեկոմ ընկերությունն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը երկուշաբթի ստորագրեցին համագործակցության հուշագիր։
12:30
05 Ապրիլի 2017
Հայաստանի բնակիչները կկարողանան տեսնել «տիեզերական հրեշին»
2014 JO25 աստերոիդը հայտնաբերվել է 2014 թվականին:
20:37
27 Մարտի 2017
Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի ամենասառը վայրը
Գիտնականները նոր մանրամասներ են ներկայացրել Բումերանգ պրոտոմոլորակային միգամածության վերաբերյալ։
20:21
25 Մարտի 2017
Apple-ը ներկայացրել է կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Apple-ը վերաբացել է իր առցանց խանութը թարմացումից հետո:
19:35
18 Մարտի 2017
Գիտնականներն ապացուցել են, որ 5 վայրկյանում գետնից բարձրացված մթերքն անվտանգ է
Բիրմինհեմի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնն ապացուցել է այսպես կոչված «հինգ վայրկյանի» կանոնի ճշմարտացիությունը: