481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+11
Եղանակը Երևանում
Հայ
Mediagid.am տեղեկատվական ագրեգատորի նոր տարբերակը կգործարկվի առաջիկայում
17:42
30 Սեպտեմբերի 2011

Mediagid.am տեղեկատվական ագրեգատորի նոր տարբերակը կգործարկվի առաջիկայում, ուրբաթ լրագրողներին հայտնեց  «All Media» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

«All Media» ՓԲԸ-ն 2010 թվականի նոյեմբերի 30-ից նոր ինտերնետ նախագիծ է գործարկել՝ Հայաստանում www.mediagid.am առաջին տեղեկատվական ագրեգատորը, որը լրատվության մշակման և համակարգման ավտոմատ համակարգ է ներկայացնում:
«Առաջիկայում մենք ծրագրում ենք գործարկել Mediagid-ի նոր տարբերակը, որն ավելի բազմաֆունկցիոնալ կլինի և նախատեսում է գործընկերների ու համակարգի օգտագործողների համար նախատեսված գործիքների բավականին լայն տեսականի»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, այսօր համակարգին են միացված հայկական ավելի քան 20 առաջատար կայքեր, իսկ համակարգի կողմից օրական մշակվող լրատվությունը գերազանցում է ավելի քան 1300 միավոր տեղեկատվություն ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով:
Մարտիրոսյանը միաժամանակ նշեց, որ նույն սկզբունքով գործող Յանդեքս-Նովոստի համակարգն օրական մշակում է Հայաստանից ստացված ընդամենը 800 միավոր տեղեկություն:
«Փաստորեն, միայն հայկական կայքերից մենք ստանում և մշակում ենք 70-80 տոկոսով ավելի տեղեկություն»,- ասաց «All Media» ՓԲԸ-ի ղեկավարը:

www.mediagid.am կայքի տեղեկատվությունը տրամադրվում է համակարգի գործընկերների՝ հայկական ԶԼՄ-ների կողմից: Համակարգի գլխավոր սկզբունքներն են օպերատիվությունը, արդիականությունը, հասանելիությունը, անկողմնակալությունն աղբյուրների նկատմամբ:
«All Media» ՓԲԸ-ն ստեղծվել է 2010 թվականին Հայաստանում ինտերնետ նախագծերում վենչուրային ներդրումներ իրականացնելու նպատակով: «All Media» ՓԲԸ-ի հետաքրքրության ոլորտում են նաև ինտերնետ-մարքեթինգը, ինտերնետ-գովազդը, PR-ն ինտերնետում, կայքերի մշակումն ու առաջխաղացումը, կոնտեքստային գովազդը, կայքերի աուդիտը, քոնսալթինգը: -0-Ն.Ա.

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
27 Մայիսի 2017
Մտքի դեֆորմացիա. սմարթֆոնները մարդկանց ավելի ռացիոնալ են դարձնում
Սմարթֆոն օգտագործելիս մարդիկ ավելի հակված են ռացիոնալ և ոչ էմոցիոնալ որոշումներ կայացնելու:
16:57
27 Մայիսի 2017
Մուգ շոկոլադը կօգնի հաղթահարել առիթմիան
Շոկոլադի օգտակարությունն ապացուցվել է բազմիցս:
12:45
23 Մայիսի 2017
«Ռոստելեկոմն» ուսանողների համար ամենամյա ծրագիր է սկսում
«Ռոստելեկոմը» հրավիրում է բոլոր ուսանողներին մասնակցելու «Նոր հնարավորություններ ուսանողների համար» ամենամյա նախագծին:
17:24
22 Մայիսի 2017
Հոքինգը ներկայացրել է մարդկության ողջ մնալու պայմանը
Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը ներկայացրել է մարդկության  ողջ մնալու գլխավոր պայմանը:  
21:38
21 Մայիսի 2017
10 փաստ ուղեղի մասին, որոնք ապացուցում են, որ մենք ընդունակ ենք ամեն ինչի
Մեր ուղեղը զարմանալի է: Այն կարող է օգնել հասնել ցանկացած բարձունքի, հասնել բաղձալի երազանքի և հասնել իսկապես ամենադժվար նպատակներին:
14:29
21 Մայիսի 2017
Գիտնականները բացահայտել են երկարակեցության ուղին
Գիտնականները սոցիալական կապերի մասին նոր հետազոտություն են անցկացրել:
14:50
19 Մայիսի 2017
«Ռոստելեկոմը» համակարգչային դասընթացներ է կազմակերպել Ամասիայի միջին և բարձր տարիքի բնակիչների համար
Ամասիայում մեկնարկել է «Ինտերնետի այբբենարան» խորագիրը կրող առաջին դասընթացը միջին և բարձր (50+) տարիքի բնակիչների համար։

12:46
17 Մայիսի 2017
Ռուսաստանաբնակ հայ ծրագրավորող Վահան Մարտիրոսյանը կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու տեխնոլոգիա է ստեղծել
TryFit սթարթափը տեխնոլոգիաներ է մշակում կոշիկը վիրտուալ հարթակում փորձելու համար։
13:10
13 Մայիսի 2017
Հայտնաբերվել է ցրված սկլերոզ առաջացնող մուտացիա
Այսպես կոչված, աղբային ԴՆԹ-ում մի շարք աուտոիմուն հիվանդություններ առաջացնող մուտացիա են հայտնաբերել:
18:30
09 Մայիսի 2017
Հայ քիմիկոսը Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի է արժանացել
Պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյանն արժանացել է Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի:
18:37
07 Մայիսի 2017
Մեկնարկում է բանանաֆոնի/բանան-հեռախոսի վաճառքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դրամահավաքի Indiegogo հարթակը նախատեսում է աշնանը «բանանային հեռախոսների» արտադրություն սկսել:
17:13
07 Մայիսի 2017
Սեյսմոլոգները կանխատեսել են Երկրագնդի ամենահզոր երկրաշարժի ժամկետներն ու վայրը
Ֆրանսիացի և չիլիացի սեյսմոլոգները կանխատեսել են Երկրագնդի ամենահզոր երկրաշարժի ժամկետներն ու վայրը։