480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեդիագովազդն ամենամեծ ճանաչումն է վայելում
12:38
02 Օգոստոսի 2011

Հայաստանում մեդիագովազդը (բաներներ) ամենամեծ ճանաչումն է վայելում գովազդի այլ տեսակների մեջ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց All Media ընկերության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

«Ըստ հանրաճանաչության, երկրորդ տեղում է կոնտեքստային գովազդը, որն աճի մեծ ներուժ ունի, ինչը պայմանավորված կլինի փոքր և միջին ձեռնարկությունների՝ ինտերնետում հայտնվելով», - ընդգծեց նա:

Ինչպես նշեց Մարտիրոսյանը, զարգացած ինտերնետ-շուկա ունեցող երկրներում պատկերն ամբողջովին հակառակն է՝ կոնտեքստային գովազդի մասնաբաժինը էականորեն գերազանցում է մեդիագովազդի ծավալները:

Նրա խոսքով՝ ինտերնետ-գովազդի հնարավորություններից ամենաշատը օգտվում են ֆինանսական հատվածի ընկերությունները, կապի օպերատորներն ու ավտոմեքենաներ ներկրողները: «Այս ամենը կապված է այն հանգամանքի հետ, որ այդ ընկերությունների գովազդային բյուջեները թույլ են տալիս միջոցներ տեղաբաշխել գովազդի տեղադրման տարբեր ուղղություններում, այդ թվում նաև ինտերնետում», - ասաց փորձագետը:

Խոսելով Հայաստանում ինտերնետային գովազդի լսարանի գնահատականների մասին՝ Մարտիրոսյանը նշեց այս ոլորտի կոնկրետ ցուցանիշների բացակայության մասին, քանի որ այստեղ որևէ ուսումնասիրություն չի կատարվում: «Սակայն հայկական ինտերնետ-լսարանի մեծության և կառուցվածքի մասին մոտավոր պատկերացում կարելի է կազմել ռուսական վարկանիշային համակարգերի տվյալների հիման վրա», - նշեց նա: Այսպես, Liveinternet.ru վիճակագրական սերվիսի տվյալների համաձայն, Հայաստանում օրվա ընթացքում ինտերնետից օգտվում է միջինը 630 հազար մարդ:

«Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ այս թիվը համարժեք չէ մարդկանց թվին, քանի որ միևնույն մարդը կարող է ինտերնետ մտնել մի քանի համակարգիչներից, բջջայիններից և այլ սարքավորումներից», - պարզաբանեց փորձագետը:

Նախորդ տարվա համեմատ՝ հայկական ինտերնետի միջին օրական լսարանն ավելացել է 5 անգամ, իսկ մեկ մարդու դիտումները՝ 3 անգամ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:58
18 Հունիսի 2017
Apple–ը նոր iPhone-ների զանգվածային արտադրություն է սկսել
iPhone–ների շնորհանդեսը նախատեսվում է այս տարվա աշնանը։
18:38
18 Հունիսի 2017
Facebook–յան մեկնաբանություններում արդեն կարելի է GIF օգտագործել
Facebook–ի թիմը նշել է GIF ֆայլային ֆորմատի 30-ամյակը։
15:57
18 Հունիսի 2017
Հաստատվել է, որ աստղերը զույգերով են ձևավորվում
Բերկլիի և Հարվարդի համալսարանի աստղագետներն ու ֆիզիկոսները դիտարկումներ և հաշվարկներ են անցկացրել:
14:25
18 Հունիսի 2017
Գեր կանայք ավելի հաճախ են արատներով երեխաներ ունենում
Այն կանայք, ովքեր բեղմնավորման պահին ավելորդ քաշ ունեն, արատներով երեխա ունենալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում:
18:04
17 Հունիսի 2017
Դարաշրջանի ավարտ. Yahoo!–ն այլևս գոյություն չունի
Հունիսի 16–ից ընկերությունը վերանվանվել է և կոչվում է Altaba Inc.։
16:49
11 Հունիսի 2017
Երեխաները զանազանում են դեմքերը դեռ մինչև ծնվելը
Երեխաներն ընդունակ են տարբերել դեմքերը մինչև ծնվելը:
16:51
10 Հունիսի 2017
Հավկիթները ևս մեկ օգտակար հատկություն ունեն
Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են հավկիթների նոր օգտակար հատկությունը:
15:49
10 Հունիսի 2017
Քաղցկեղային բջիջները միմյանց փոխանցում են դեղորայքակայունությունը
Գիտնականները բացահայտել են քաղցկեղային բջիջների հաղորդակցման և միջբջջային տեղեկատվության փոխանակության բացառիկ ձևը։
17:03
06 Հունիսի 2017
Անվճար պանիր միայն թակարդում. ավիատոմսեր տարածող վիրուսը խաբեց նաև հայ օգտատերերին
Ցանցում անհատական անվտանգության համար կա մի քանի կանոն, որոնց հետևելով կարելի է խուսափել վիրուսներից։
20:10
04 Հունիսի 2017
Apple-ը նոր պրոդուկտ կներկայացնի
Apple-ը սկսել է աշխատել նոր պրոդուկտի վրա:
17:39
04 Հունիսի 2017
Վերծանվել է եգիպտական մումիաների գենը
Մինչև վերջերս, հետազոտողներին չէր հաջողվում ուսումնասիրել եգիպտական մումիաների գենը:
19:27
03 Հունիսի 2017
Սիրտն ավելի հաճախ է բաբախում բեղմնավորմանն ընդառաջ
Դաշտանային ցիկլը կապված է ձվարաններում ձվաբջիջների պարբերական հասունացման հետ: