484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Դիմորդների գրեթե 70%-ը կտրվել է ֆիզիկայի ՄՊՔ-ից
16:48
20 Հունիսի 2011

Ֆիզիկայի  միասնական պետական քննություն հանձնած դիմորդների շուրջ 70 տոկոսը չի կարողացել հաղթահարել 7,5 միավոր դրական գնահատականի շեմը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը։

«Ֆիզիկայի միջին գնահատականը կազմել է 6,2 միավոր։ Ամենաբարձր գնահատականները՝ 17,5-20 միավորը, հավաքել են 187-ից միայն երկու դիմորդներ, մինչդեռ կտրվել է 132 դիմորդ»,- նշեց նա։
Մանուկյանը հիշեցրեց, որ մոտավորապես նմանատիպ իրավիճակ է մաթեմատիկայի դեպքում, որից կտրվել է դիմորդների 67 տոկոսը։

Ինչ վերաբերում է Հայոց պատմությանը, ապա ԳԹԿ-ի մամուլի քարտուղարի խոսքով, իրավիճակը հարաբերականորեն լավ է։

«Պատմության միջին միավորը կազմել է 11,9։ Քննություն հանձնածների 10,4 տոկոսին հաջողվել է հավաքել ամենաբարձր միավորները։ Դրական գնահատականի շեմը չեն հաղթահարել 12 տոկոսը՝ 30 դիմորդ»,- ասաց Մանուկյանը։

Հունիսի մեկին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մեկնարկած ՄՊՔ-ի առաջին փուլին 1209 հայտ է ներկայացվել։ Ընդ որում՝ բուհերում պահպանվել են 20 928 տեղերը, որոնցից 2 428-ը՝ անվճար, իսկ 18,5 հազարը՝ վճարովի։

Դա նշանակում է, որ այս տարի դիմորդները, հաղթահարելով 7,5-8 միավորի նվազագույն շեմը, կարող են ուսանող դառնալ ավելին, նրանցից ոմանք կկարողանան սովորել անվճար հիմունքով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:51
10 Դեկտեմբերի 2017
Ճաղատությունը և վտանգավոր հիվանդությունները փոխկապակցված են.գիտնականներ
Վաղ ճաղատացումը ու մազերի ճերմակումը տղամարդկանց մոտ կարող է վկայել որոշ հիվանդությունների հակվածության մասին։
12:58
09 Դեկտեմբերի 2017
Instagram–ը սկսել է թեստավորել սեփական մեսենջերը
Instagram-ը սկսել է թեստավորել սեփական մեսենջերը:
21:50
03 Դեկտեմբերի 2017
Instagram–ը երկար սպասված ֆունկցիա է առաջարկելու
Instagram սոցցանցը թեստավորում է նոր հնարավորություներ, որոնք հետո կներկայացվեն ցանցում:
20:47
03 Դեկտեմբերի 2017
«ВКонтакте» սոցցանցը հնարավոություն կընձեռի խմբագրել ուղարկված նամակները
«ВКонтакте» սոցցանցը հնարավորություն է ստեղծել նամակը ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում խմբագրել այն։
21:05
02 Դեկտեմբերի 2017
Դիզայներները սմարթֆոնային կախվածությունից ազատվելու սարք են ստեղծել
Ավստրալացի դիզայներ Քլեմենս Շիլինջերը հեռախոսային կախվածություն ունեցող մարդկանց համար հատուկ սարք է ստեղծել։
12:48
26 Նոյեմբերի 2017
AliExpress կայքում հայտնաբերվել է վտանգավոր խոցելիություն
Տեղեկատվական անվտանգության փարձագետները խոցելիություն են հայտնաբերել հայտնի AliExpress կայքում:
15:50
25 Նոյեմբերի 2017
Հայտնի է 2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը
TIME ամսագիրը հրապարակել է խմբագրության կարծիքով  2017 թվականի լավագույն գաջեթների տասնյակը:
19:21
19 Նոյեմբերի 2017
Uber–ն ու NASA–ն թռչող տաքսիների ցանց է գործարկում (ՖՈՏՈ)
Uber ընկերությունը և NASA–ն պայմանագիր են կնքել թռչող տաքսիների ցանց գործարկելու վերաբերյալ։
15:20
19 Նոյեմբերի 2017
Apple ընկերությունը 3 նոր սմարթֆոն կթողարկի 2018 թվականին
Հաջորդ տարի Apple ընկերությունը միանգամից երեք սմարթֆոն կթողարկի:
16:47
12 Նոյեմբերի 2017
Գիտնականները բացահայտել են երջանիկ կյանքի գաղտնիքը
ԱՄՆ-ի Հյուսիս-Արևմտյան համալսարանի նյարդակենսաբան Մորան Սերֆը նշել է երջանիկ կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը:
20:52
11 Նոյեմբերի 2017
Apple–ը զգուշացնում է. iPhone X–ի դիսփլեյը կարող է այրվել
Apple–ը զգուշացնում է iPhone X–ի դիսփլեյի այրվելու հնարավորության մասին:
12:00
27 Հոկտեմբերի 2017
Զիգզագում մեկնարկել է iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնների պաշտոնական վաճառքը
Զիգզագ և Զիգզագ Անտենա վաճառասրահներում մեկնարկել է Apple ապրանքանիշի սմարթֆոնների նոր սերնդի iPhone 8 և iPhone 8 Plus մոդելների վաճառքը։