480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Դիմորդների գրեթե 70%-ը կտրվել է ֆիզիկայի ՄՊՔ-ից
16:44
20 Հունիսի 2011

Ֆիզիկայի  միասնական պետական քննություն հանձնած դիմորդների շուրջ 70 տոկոսը չի կարողացել հաղթահարել 7,5 միավոր դրական գնահատականի շեմը, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը։

«Ֆիզիկայի միջին գնահատականը կազմել է 6,2 միավոր։ Ամենաբարձր գնահատականները՝ 17,5-20 միավորը, հավաքել են 187-ից միայն երկու դիմորդներ, մինչդեռ կտրվել է 132 դիմորդ»,- նշեց նա։
Մանուկյանը հիշեցրեց, որ մոտավորապես նմանատիպ իրավիճակ է մաթեմատիկայի դեպքում, որից կտրվել է դիմորդների 67 տոկոսը։

Ինչ վերաբերում է Հայոց պատմությանը, ապա ԳԹԿ-ի մամուլի քարտուղարի խոսքով, իրավիճակը հարաբերականորեն լավ է։

«Պատմության միջին միավորը կազմել է 11,9։ Քննություն հանձնածների 10,4 տոկոսին հաջողվել է հավաքել ամենաբարձր միավորները։ Դրական գնահատականի շեմը չեն հաղթահարել 12 տոկոսը՝ 30 դիմորդ»,- ասաց Մանուկյանը։

Հունիսի մեկին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մեկնարկած ՄՊՔ-ի առաջին փուլին 1209 հայտ է ներկայացվել։ Ընդ որում՝ բուհերում պահպանվել են 20 928 տեղերը, որոնցից 2 428-ը՝ անվճար, իսկ 18,5 հազարը՝ վճարովի։

Դա նշանակում է, որ այս տարի դիմորդները, հաղթահարելով 7,5-8 միավորի նվազագույն շեմը, կարող են ուսանող դառնալ ավելին, նրանցից ոմանք կկարողանան սովորել անվճար հիմունքով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
25 Հունիսի 2017
Գիտնականները երեք օրում Երկրի կործանում են կանխատեսում
Գիտնականները հայտնում են վտանգավոր գործոնների մասին:
19:20
25 Հունիսի 2017
Արեգակնային համակարգում կարող է գոյություն ունենալ 10-րդ մոլորակը
Արեգակնային համակարգում, հնարավոր է, գոյություն ունի 10-րդ մոլորակը։
17:52
25 Հունիսի 2017
Ինչո՞ւ են որոշ մարդիկ մյուսներից խելացի
Էդինբուրգի համալսարանի գիտնականները բացահայտել են, թե ինչու են որոշ մարդիկ ինտելեկտուալ տեսանկյունից գերազանցում մյուսներին:
17:08
24 Հունիսի 2017
Չի բացառվում երկրորդ Մարսի գոյությունն Արեգակնային համակարգում
Արիզոնայի համալսարանի աստղագետները հավանական են համարում Արեգակնային համակարգում տասներորդ մոլորակի գոյությունը:
19:58
18 Հունիսի 2017
Apple–ը նոր iPhone-ների զանգվածային արտադրություն է սկսել
iPhone–ների շնորհանդեսը նախատեսվում է այս տարվա աշնանը։
18:38
18 Հունիսի 2017
Facebook–յան մեկնաբանություններում արդեն կարելի է GIF օգտագործել
Facebook–ի թիմը նշել է GIF ֆայլային ֆորմատի 30-ամյակը։
15:57
18 Հունիսի 2017
Հաստատվել է, որ աստղերը զույգերով են ձևավորվում
Բերկլիի և Հարվարդի համալսարանի աստղագետներն ու ֆիզիկոսները դիտարկումներ և հաշվարկներ են անցկացրել:
14:25
18 Հունիսի 2017
Գեր կանայք ավելի հաճախ են արատներով երեխաներ ունենում
Այն կանայք, ովքեր բեղմնավորման պահին ավելորդ քաշ ունեն, արատներով երեխա ունենալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում:
18:04
17 Հունիսի 2017
Դարաշրջանի ավարտ. Yahoo!–ն այլևս գոյություն չունի
Հունիսի 16–ից ընկերությունը վերանվանվել է և կոչվում է Altaba Inc.։
16:49
11 Հունիսի 2017
Երեխաները զանազանում են դեմքերը դեռ մինչև ծնվելը
Երեխաներն ընդունակ են տարբերել դեմքերը մինչև ծնվելը:
16:51
10 Հունիսի 2017
Հավկիթները ևս մեկ օգտակար հատկություն ունեն
Ամերիկացի բժիշկները հայտնաբերել են հավկիթների նոր օգտակար հատկությունը:
15:49
10 Հունիսի 2017
Քաղցկեղային բջիջները միմյանց փոխանցում են դեղորայքակայունությունը
Գիտնականները բացահայտել են քաղցկեղային բջիջների հաղորդակցման և միջբջջային տեղեկատվության փոխանակության բացառիկ ձևը։