478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Կիբերխաղերի հինգերորդ բաց առաջնությունը կանցկացվի Հայաստանում հունիսի 22-26-ը
16:35
20 Հունիսի 2011

Կիբերխաղերի հինգերորդ բաց առաջնությունը կանցկացվի Հայաստանում հունիսի 22-26-ը, երկուշաբթի հայտարարեց Կիբերսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահ Էդգար Սահակյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Հինգերորդ բաց առաջնությունն անցկացվում է որպես Հայաստանի մասնակցության ընտրական առաջնություն Հարավային Կորեայում դեկտեմբերի 8-11-ը կայանալիք Համաշխարհային Համակարգչային Խաղերի (WCG) եզրափակիչին։

«Առաջնությունն ավելի ընդլայնված կանցկացվի նախորդ տարիների համեմատ կիբերսպորտի ինչպես տեսակների թվով, այնպես էլ մրցանակների և գործընկերների թվով»,- ասաց Սահակյանը։
Ըստ նրա, այս տարի պաշտոնական խաղարկային խաղաձևեր են դարձել FIFA 2011 և StarCraft 2, իսկ ոչ պաշտոնական՝ Counter-Strike 1.6 և WarCraft 3 Dota, խաղարկային երկու պաշտոնական խաղաձևերի հաղթողները կմեկնեն Կորեա՝ մասնակցելու WCG-ի եզրափակիչին։

Նա նշեց, որ մասնակիցների գրանցումն անցկացվում  է երկու փուլով, մասնավորապես, արդեն on-line ռեժիմով գրանցվել է 260 մարդ, ինչը 2,5 անգամ ավելի է 2010 թվականի մասնակիցների թվից, իսկ բոլոր ցանկացողները, ովքեր չեն հասցրել գրանցվել on-line ռեժիմով, կարող են գրանցվել հունիսի 22-ին off-line ռեժիմով։ Առաջնության ամենաերիտասարդ մասնկիցը 11 տարեկան է։

Ինչպես նշեց Կիբերլիգայի ղեկավարը, այս տարվա մրցանակային ֆոնդը կազմում է 3,6 միլիոն դրամ (շուրջ 9,6 հազ ԱՄՆ դոլար), ինչը երեք անգամ գերազանցում է նախորդ տարիների մրցանակային ֆոնդերի չափերը։ Միաժամանակ նյութական բոլոր մրցանակները Samsung ընկերության արտադրանքն են՝ մոնիտորներ, նոութբուքեր, նեթբուքեր։

«ԱրմենՏել» հեռահաղորդակցային ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքով, ընկերությունն առաջին անգամ է հանդես գալիս որպես միջոցառման հովանավոր, քանի որ ընկերության կողմից ստեղծվել են Ինտերնետ որակյալ հասանելիության բոլոր նախադրյալները։

«Մենք շահագրգռված ենք այնպիսի նախագծերի աջակցությամբ, որոնք համեմատելի են Հայաստանի համակարգչային խաղերի ազգային առաջնության հետ, և կօժանդակենք հանրապետությունում կիբերսպորտի զարգացմանը, լինելով բիզնես հատվածի ներկայացուցիչներ, բավականին մեծ նշանակություն ենք տալիս համակարգչային տեխնոլոգիաների, Ինտերնետ հասանելիության, Համացանցի նկատմամբ երիտասարդության հետաքրքրության զարգացմանը»,- ասաց Կլիմկոն։

Բացի այդ, ինչպես կարծում է գլխավոր տնօրենը, համակարգչային խաղերը նպաստում են երեխաների զարգացմանը, մասնավորապես, ռազմավարական մտածելակերպին, բանակցություններ վարելու ընդունակությանը, քանի որ նրանցից շատերը հետագայում կաշխատեն ՏՏ ոլորտում։
 
Առաջնության ընթացքում «ԱրմենՏելը» կկազմակերպի համակարգչային խաղարկային սերվերի թեստավորում, որի միջոցով յուրաքանչյուր ցանկացող կարող է մրցույթից դուրս իր ուժերը փորձել Counter-Strike խաղում։
Առաջնության կազմակերպիչը Կիբերսպերտի ազգային պրոֆեսիոնալ լիգան է։ Համակարգչային խաղերի մրցաշարի համաշխարհային հովանավորն է Samsung ընկերությունը, Ազգային ընտրական փուլի գլխավոր հովանավորը՝ «ԱրմենՏել» ընկերությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:17
20 Օգոստոսի 2017
Հայտնաբերվել է քացկեղը սպանող վիտամինը
Վիտամին C- ն լեյկոցիտներում վերականգնում է TET2 գենի ակտիվությունը։
16:05
20 Օգոստոսի 2017
Գիտնականները գտել են թմրանյութ-ցավազրկողը փոխարինող միջոց
Գիտնականները վերանայել են դեղորայքի ազդեցության մեխանիկայի նկատմամբ մոտեցումը:
13:48
20 Օգոստոսի 2017
NASA- ն տեսանյութով ցույց է տվել, թե ինչպես է պատմության մեջ ամենամեծ աստերոիդը մոտենում Երկրին (ՎԻԴԵՈ)
Ֆլորենսը (3122) Երկիր մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին։
19:36
19 Օգոստոսի 2017
Հայտնի է Android օպերացիոն նոր համակարգի թողարկման ամսաթիվը
Android O (8.0) օպերացիոն նոր համակարգը կներկայացվի հանրությանը շատ շուտով:
20:05
12 Օգոստոսի 2017
Facebook–ը ներկայացնում է Watch նոր տեսահարթակը
Facebook սոցցանցը հայտարարել է Watch հատուկ տեսահարթակի գործարկման մասին։
18:43
12 Օգոստոսի 2017
Կանանց ուղեղն ավելի ակտիվ է աշխատում, քան տղամարդկանցը
Տղամարդկանց և կանանց ուղեղի գործունեության տարբերությունները կարևոր է, քանի որ սեռով է պայմանավորված ուղեղի որոշակի հիվանդությունների նկատմամբ հակումը:
17:01
12 Օգոստոսի 2017
Գիտնականները ծերացումը կանխելու պարզ տարբերակ են գտել
Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Cell ամսագրում:
18:05
06 Օգոստոսի 2017
Facebook-ը նորույթներ է պատրաստում իր օգտատերերի համար
Facebook-ը տեսակապով բանակցությունների համար նախատեսված սարք է մշակում:
20:30
05 Օգոստոսի 2017
Windows 10-ը հնարավորություն կընձեռի հայացքով ղեկավարել համակարգիչը
Աշնանը Windows 10–ում կհայտնվի Eye Control գործառույթը:
18:10
05 Օգոստոսի 2017
Samsung-ն առաջին անգամ շահույթով գերազանցել է Apple-ին
Samsung-ը հուլիսի 27-ի հաշվետվություն է ներկայացրել ռեկորդային եռամսյակակյին շահույթի վերաբերյալ:
20:55
03 Օգոստոսի 2017
Ուղեղում նույն մեխանիզմն օգնում է այրել ճարպը կամ կուտակել այն
Գիտնականներն ուղեղում գտել են մի օղակ, որը կապում է սննդի օգտագործումը և օրգանիզմի ակտիվությունը։
19:27
01 Օգոստոսի 2017
Word-ը տեքստը բարձրաձայն կարդալու հնարավորություն կունենա
Microsoft Word-ում հավաքված տեքստերը բարձրաձայն արտաբերելու հնարավորություն կլինի։