482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդ գիտնականները կխորացնեն գիտական և տնտեսական կապերը
16:34
20 Հունիսի 2011

Երկուշաբթի Երևանում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) երիտասարդ գիտնականների խորհուրդը և Գիտությունների ռուսական ակադեմիայի (ԳՌԱ) համանման կառույցը համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:

«Համաձայնագիրը նպատակաուղղված է երկու երկրների երիտասարդ գիտնականների միջև համագործակցության իրականացմանը, և մենք նպաստելու ենք նրանց միջև տնտեսական, սոցիալական և գիտական կապերի ստեղծմանը»,- փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ սաց ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը:

Նա նշեց, որ պայմանագրի կողմերն իրենց լիազորությունների շրջանակներում մտադիր են նախագծերի իրականացման և համատեղ մշակման հարցում աջակցել երկու երկրների գիտությունների ակադեմիաների երիտասարդ գիտնականներին, ինչպես նաև գիտական գործունեության և երիտասարդ գիտնականների սոցիալական խնդիրների հետ կապված հարցերի լուծման դեպքում տնտեսական, տեխնիկական, ֆինանսական և իրավաբանական աջակցություն ցուցաբերեն:

«Համատեղ ցուցահանդեսների, գիտական սեմինարների, համաժողովների և կլոր սեղանների կազմակերպման միջոցով երիտասարդ գիտնականների գիտական նվաճումների մասին տեղեկատվության տարածում և փոխանակում կապահովվի, ինչպես նաև գործընկերական կապեր կընդլայնվեն և կկարգավորվեն»,- ասաց նա:

Խոսելով համատեղ ծրագրերի մասին՝ Վարդանյանն ասաց, որ օգոստոսի վերջին ծրագրվում է Բյուրականում «Բաց երկնքի տակ» գիտաժողովի անցկացումը (որտեղ տեղակայված է Բյուրականի աստղադիտարանը. «Նովոստի-Արմենիա»): Գիտաժողովի ընթացքում ոչ միայն գիտական քննարկումներ կանցկացվեն, այլ նաև տեղի կունենա համագործակցության հնարավորությունների և այլ ձևաչափերի վերաբերյալ մտքերի փոխանակում:

ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը համանման համաձայնագիր ունի Բելառուսի համապատասխան կառույցի հետ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:11
07 Դեկտեմբերի 2016
Քնի պակասը կրկնակի ավելացնում է ՃՏՊ–ներում հայտնվելու ռիսկը
Առողջ և լիարժեք քունն ավտոպատահարներից խուսափելու միջոց է։
21:10
05 Դեկտեմբերի 2016
Հնագետները Տիրոջ Գերեզմանի իսկության ապացույցներ են գտել
Հնագետները պարզել են Երուսաղեմում Տիրոջ Գերեզմանի ծագումը:
16:19
04 Դեկտեմբերի 2016
Ասպիրինը կյանքը երկարացնող միջոց է. գիտնականներ
Տարեց մարդիկ, ում համար բարձր է սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու ռիսկը, կարող են երկարացնել իրենց կյանքը:
16:20
03 Դեկտեմբերի 2016
Facebook-ը կօգտագործի արհեստական ինտելեկտը ֆեյքերը հայտնաբերելու համար
Facebook սոցիալական ցանցը կօգտագործի արհեստական ինտելեկտը կեղծ նորությունների և ուղիղ տեսահեռարձակումներում բռնության տեսարաններ հայտնաբերելու համար:
13:26
03 Դեկտեմբերի 2016
Անտարկտիդայում 14 մլն տարեկան բզեզ են գտել
Ժամանակակից Անտարկտիդայի տարածքում ընդամենը երեք տեսակի միջատ է բնակվում, սակայն անցյալում դրանց թիվն ավելի մեծ է եղել:
21:11
01 Դեկտեմբերի 2016
Nestle–ն 40%–ով կպակասեցնի շոկոլադի քաղցրությունը, բայց համային որակները չեն փոխվի
Շվեյցարական Nestle ընկերությունը գտել է իր շոկոլադում շաքարի պարունակությունը նվազեցնելու ձևը։
16:26
30 Նոյեմբերի 2016
Հայտնի են դարձել կյանքը երկարացնող մարզաձևերը
Արդյո՞ք, կյանքի տևողության և ընտրած մարզաձևի մինջև կապ կա։
22:15
29 Նոյեմբերի 2016
Apple-ը նախատեսում է ճկվող էկրանով iPhone թողարկել
2017 թ.-ին վաճառքի կարող է հանվել ճկվող էկրանով, օրգանական լուսադիոդներով iPhone:
17:18
28 Նոյեմբերի 2016
Երկրի մակերևույթից 1000 կմ խորության վրա օվկիանոս է հայտնաբերվել
Երկրաֆիզիկոսների միջազգային խումբն առաջին անգամ Երկրի ստորին շերտի վերին հատվածում ջուր պարունակող հեղուկների առկայության ուղիղ ապացույցներ է հայտնաբերել։
16:18
28 Նոյեմբերի 2016
Քարահունջն ընդգրկվել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում ըստ National Geographic–ի
National Geographic  աշխարհագրական գիտահանրամատչելի ամսագիրը Քարահունջ մեգալիթյան համալիրն ընդգրկել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում։
20:55
27 Նոյեմբերի 2016
Չափավոր սնվելը բարելավում է տրամադրությունը
Չափավոր սնվելն օգնում է ոչ միայն քաշ գցել, այլ նաև բարելավել հոգեբանական վիճակը:
19:45
27 Նոյեմբերի 2016
Ինչպիսի՞ն կլինի կյանքը Երկրի վրա Մարսի անհետացման դեպքում. գիտնականներ
ԱՄՆ-ի և ՄԱԷ-ի գիտնականները ներկայացրել են Երկիր մոլորակի կենսապայմանները: