483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՌԱՀ-ի ուսանողները հետազոտությունների համար կկարողանան օգտվել Հայաստանի փորձաքննությունների ազգային բյուրոյի բազայից
13:20
10 Հունիսի 2011

Ռուս-հայկական սլավոնական համալսարանն ու Հայաստանի փորձաքննությունների ազգային բյուրոն նախօրեին գիտահետազոտական և ուսումնակրթական ոլորտներում համագործակցության համաձայնագիր են ստորագրել, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՌԱՀ-ի մամուլի ծառայությունից:

Պայմանագրի շրջանակներում ՌԱՀ-ի ուսանողներն ու գիտնականները հնարավորություն կստանան օգտվել բյուրոյի տեխնիկական բազայից և փորձագիտական տարբեր բաժինների լաբորատորիաներից, մասնավորապես՝ դատաբժշկական, բժշկակենսաբանական, համակարգչային-տեխնիկական և հոգեբանական լաբորատորիաներից:

Փորձաքննությունների ազգային բյուրոն համալսարանի ուսանողներին և գիտնականներին կապահովի մեթոդաբանական ձեռնարկներով և հատուկ գրականությամբ:

Պայմանագրի համաձայն՝ կողմերը ծրագրում են կազմակերպել համատեղ սեմինարներ, համաժողովներ և կլոր սեղաններ:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2004 թ.-ին: Կազմակերպությունը մասնավորապես զբաղվում է փորձաքննություններ իրականացնելիս ժամանակակից գիտագործնական մեթոդների մշակմամբ, փորձարկմամբ և ներդրմամբ, ինչպես նաև քրեագիտության ոլորտի մասնագետների պատրաստմամբ և կատարելագործմամբ, հանցագործություն ծնող պատճառների և պայմանների ուսումնասիրմամբ, հանցավորության կանխմանն ուղղված կոնկրետ միջոցների գիտական մշակմամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:07
10 Դեկտեմբերի 2016
Ինչու՞ են շան և կատվի ձագերը կույր ծնվում, իսկ մարդիկ` տեսունակ
Ինչո՞վ է պայմանավորված շան և կատվի ձագերի` կույր ծնվելը։
14:49
10 Դեկտեմբերի 2016
Գիտնականները քաղցկեղը բուժող միջոց են գտել
Բալթիմորում գտնվող Ջոն Հոփքինսի բժշկության համալսարանական դպրոցի գիտնականները շագանակագեղձի քաղցկեղի փորձնական բուժման շրջանակում հիվանդներին ներարկել են տեստոստերոնի մեծ չափաբաժին:
19:11
07 Դեկտեմբերի 2016
Քնի պակասը կրկնակի ավելացնում է ՃՏՊ–ներում հայտնվելու ռիսկը
Առողջ և լիարժեք քունն ավտոպատահարներից խուսափելու միջոց է։
21:10
05 Դեկտեմբերի 2016
Հնագետները Տիրոջ Գերեզմանի իսկության ապացույցներ են գտել
Հնագետները պարզել են Երուսաղեմում Տիրոջ Գերեզմանի ծագումը:
16:19
04 Դեկտեմբերի 2016
Ասպիրինը կյանքը երկարացնող միջոց է. գիտնականներ
Տարեց մարդիկ, ում համար բարձր է սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու ռիսկը, կարող են երկարացնել իրենց կյանքը:
16:20
03 Դեկտեմբերի 2016
Facebook-ը կօգտագործի արհեստական ինտելեկտը ֆեյքերը հայտնաբերելու համար
Facebook սոցիալական ցանցը կօգտագործի արհեստական ինտելեկտը կեղծ նորությունների և ուղիղ տեսահեռարձակումներում բռնության տեսարաններ հայտնաբերելու համար:
13:26
03 Դեկտեմբերի 2016
Անտարկտիդայում 14 մլն տարեկան բզեզ են գտել
Ժամանակակից Անտարկտիդայի տարածքում ընդամենը երեք տեսակի միջատ է բնակվում, սակայն անցյալում դրանց թիվն ավելի մեծ է եղել:
21:11
01 Դեկտեմբերի 2016
Nestle–ն 40%–ով կպակասեցնի շոկոլադի քաղցրությունը, բայց համային որակները չեն փոխվի
Շվեյցարական Nestle ընկերությունը գտել է իր շոկոլադում շաքարի պարունակությունը նվազեցնելու ձևը։
16:26
30 Նոյեմբերի 2016
Հայտնի են դարձել կյանքը երկարացնող մարզաձևերը
Արդյո՞ք, կյանքի տևողության և ընտրած մարզաձևի մինջև կապ կա։
22:15
29 Նոյեմբերի 2016
Apple-ը նախատեսում է ճկվող էկրանով iPhone թողարկել
2017 թ.-ին վաճառքի կարող է հանվել ճկվող էկրանով, օրգանական լուսադիոդներով iPhone:
17:18
28 Նոյեմբերի 2016
Երկրի մակերևույթից 1000 կմ խորության վրա օվկիանոս է հայտնաբերվել
Երկրաֆիզիկոսների միջազգային խումբն առաջին անգամ Երկրի ստորին շերտի վերին հատվածում ջուր պարունակող հեղուկների առկայության ուղիղ ապացույցներ է հայտնաբերել։
16:18
28 Նոյեմբերի 2016
Քարահունջն ընդգրկվել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում ըստ National Geographic–ի
National Geographic  աշխարհագրական գիտահանրամատչելի ամսագիրը Քարահունջ մեգալիթյան համալիրն ընդգրկել է աշխարհի հնագույն աստղադիտարանների ցուցակում։