478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+35
Եղանակը Երևանում
Հայ
Տիեզերական աղբի կուտակումը կարող է դժվարացնել 2020-2030թթ.-ին նոր արբանյակների արձակումը. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն
15:29
03 Հունիսի 2011

2020-2030թթ.-ին մերձերկրյա ուղեծիր նոր արբանյակների արձակումը կարող է չափազանց դժվարանալ կամ գրեթե անհնար դառնալ տիեզերական աղբի կուտակման պատճառով, կարծում է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

«Այն մասնիկներն ու բեկորները, որոնք մեծ արագությամբ պտտվում են Երկրագնդի շուրջ, դառնում են գործող «ականներ» կամ «գնդակներ» և սպառնալիք են պարունակում գործող բոլոր ապարատների համար (մերձերկրյա ուղեծրում)», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:

Այս կապակցությամբ Հարությունյանը պարզաբանեց, որ այդ բեկորները շարժվում են վայրկյանում 10 կմ արագությամբ, ընդ որում զենքի գնդակի արագությունը կազմում է վայրկյանում մեկ կմ-ից քիչ:
«Հաշվի առնելով այն, որ գնդակի համեմատ բեկորի զանգվածը 100 անգամ մեծ է, նրանք ունեն 10 անգամ ավելի շատ էներգիա, ինչը սպառնալիք է ներկայացնում», - ասաց նա:

Միաժամանակ աստղադիտարանի տնօրենն ասաց, որ դեպքեր են եղել, երբ աղբի բեկորները բախվել են գործող տիեզերանավերի հետ, սակայն այսօրվա դրությամբ հասցված վնասի փոխհատուցման գործում մեխանիզմներ դեռևս չեն մշակվել:

«Համապատասխան միջազգային պայմանագրեր չկան, այժմ իրավական բազայի ձևավորման ուղղությամբ ուսումնասիրություններ են կատարվում», - ասաց նա:

Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ մերձերկրյա ուղեծրում կուտակվել է շուրջ 6 հազար տոննա մետաղ: Սա բնական օբյեկտների զանգվածից ավել է, որոնք միշտ այս կամ այն քանակությամբ առկա են մերձերկրյա տարածքում:

«Նրանք (տիեզերական աղբի օբյեկտներ) կուտակվել են Երկրագնդի մակերեսից մի քանի հարյուր կմ-ից մինչև 1500-1600 կմ հեռավորության վրա, ինչպես նաև գեոստացիոնար ուղեծրում, որի բարձրությունը շուրջ 40 հազար կմ է», - ասաց նա՝ ավելացնելով, որ Երկրագնդի շուրջ վերջինների պտույտի արագությունը հավասար է մոլորակի պտույտի արագությանը:

Հարությունյանի խոսքով՝ երկրի վրա բեկորների անկման սպառնալիք, անխոս, կա, սակայն հաշվի առնելով այն, որ Երկրագնդի բնակեցված հատվածների մակերեսը ավելի քիչ է, քան ծովերի, օվկիանոսների, անտառների չբնակեցված տարածքների մակերեսը, ապա դրանք, հիմնականում, ընկնում են անմարդաբնակ տարածքների վրա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
25 Հուլիսի 2017
Հայաստանը տիեզերական սարքի մշակում է սկսել
Վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման բնագավառում գործակցության համաձայնագիրը։
19:30
22 Հուլիսի 2017
Գիտնականները նոր արդյունավետ ցավազրկող են գտել
Գիտնականները գիտափորձեր են անցկացրել քրոնիկ ցավերից տառապող հարյուր հիվանդների մասնակցությամբ:
20:17
20 Հուլիսի 2017
Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին
Սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt աշխարհի խոշորագույն ֆոտոխմբագրման և ստեղծարար սոցիալական ցանցի թիմին։
21:07
19 Հուլիսի 2017
Գիտնականները պարզել են, թե ինչի կարող է հանգեցնել ճարպակալումը
Ամերիկացի գիտնականները սահմանել են մարմնի զանգվածի ավելացման վտանգավոր տեմպերը։
19:00
16 Հուլիսի 2017
iPhone 8–ն ամենաանսովոր կորպուսը կունենա (ՖՈՏՈ)
2017 թ.–ին Apple–ի ֆլագմանը հասանելի կլինի չորս գունային տարբերակով։ Դրանցից մեկը հայելային կլինի։
15:03
16 Հուլիսի 2017
Հայտնաբերվել է Տիեզերքի ամենափոքր աստղը
Աստղագետների միջազգային թիմը հայտնաբերել է գիտությանը հայտնի է ամենափոքր աստղը:
17:55
15 Հուլիսի 2017
Կոլիբրիի ստեղծած օդային հոսանքը ցուցադրել են տեսանյութում (ՎԻԴԵՈ)
Գիտնականներն օգտագործում են ծուխը` թռչնի շարժունակությունը հետազոտելու համար։
16:47
15 Հուլիսի 2017
Կույրերի համար ինտելեկտուալ հավելված` Microsoft–ից
Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր բջջային հավելված, որը կոչված է օգնել կույր մարդկանց առօրյա կյանքում։
14:10
15 Հուլիսի 2017
Երկարակեցության սուրճ
Բժշկական գրականությունում մշտապես հայտնվում են հաղորդումներ սուրճի օգտակար հատկությունների մասին:
20:57
09 Հուլիսի 2017
Facebook-ը խմբային տեսաչատերի հավելված է մշակում
Facebook–ը ավտոնոմ հավելված է մշակում խմբային տեսաչատերի համար։
15:40
09 Հուլիսի 2017
Հաջողությամբ փորձարկվել է քաղցկեղի դեմ պատվաստանյութը
Ամերիկացի, գերմանացի և ավստրիացի  ուռուցքաբանները կլինիկական փորձարկումներ են անցկացրել:
20:47
05 Հուլիսի 2017
Samsung-ը կթողարկի Galaxy S8-ի փոքրացված տարբերակը
Samsung ընկերությունը թողարկման է պատրաստում իր ֆլագմանյան սմարթֆոնի փոքրացված տարբերակը: