484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Ռուսաստանը օգոստոսին համաձայնագիր կստորագրեն տիեզերական աղբի հետազոտման մասին
14:50
03 Հունիսի 2011

Տիեզերական աղբի հետազոտման և Բյուրականի աստղադիտարանի արդիականացման մասին մինչև 2 մլն եվրոյի հասնող համաձայնագիրը՝ կնքված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և «Ռոսկոսմոս» տիեզերական դաշնային գործակալության միջև, կստորագրվի օգոստոսին, հայտնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։

«Միջազգային պայմանագիրը, որը հայկական կողմի հետ կստորագրվի օգոստոսին, վերաբերում է այն աշխատանքներին, որոնք իրականացվելու են Երկրի տարբեր կետերից տիեզերական աղբի մոնիթորինգի և առանձին տարրերի ուղեծիրների հաշվարկի շուրջ»,- ուրբաթ լրագրողներին ասաց նա։

Ըստ Հարությունյանի, այսօրվա դրությամբ աշխատանքները նպատակաուղղված են ավելի շատ տեղեկություններ հավաքելուն, քան սպառնալիքը չեզոքացելուն։

Միաժամանակ նա նշեց, որ տիեզերական աղբի հետազոտմամբ զբաղվող մասնագետների խմբում, որը գլխավորում է ռուսական կողմը, և որի հետ աշխատելու են հայ գիտնականները, տասը երկրի ներկայացուցիչներ կան:

Հարությունյանը հայտնեց, որ  այդ աշխատանքների իրագործման համար օգոստոսին նոր փոքր աստղադիտակներ կտարվեն Բյուրականի աստղադիտարան։
«Բյուրականում արդեն որոշված են դրանց տեղադրման տեղերը, ենթակառուցվածքներ են նախապատրաստվում»,- ասաց նա։

Միաժամանակ նա ավելացրեց, որ աշխատանքները տարվելու են ռուսական կողմի համար, իսկ հայ մասնագետների աշխատանքը նույնպես վճարվելու է համաձայնագրի ֆինանսական միջոցների հաշվին։

«Մեզ համար կարևոր է ոչ այդքան տեխնիկայի տրամադրումը, որքան մեր աստղադիտակների արդիականացումն ու մեր գիտնական աշխատակիցների աշխատանքների դիմաց վճարումը»,- ասաց նա։
Հարությունյանը պարզաբանեց, որ հայ գիտնականներն աշխատանքներ են տանելու շարժվող օբյեկտների հայտնաբերման, ինչպես նաև դրանց լուսապատկերային բնութագրերի և հատկությունների հետազոտման ուղղությամբ՝ դրանց չափերի և շարժման ուղեծիրների հաշվարկման նպատակով։

«Մենք հուսով ենք, որ աշխատանքները կսկսվեն արդեն սեպտեմբերին»,- ավելացրեց նա։
Աստղադիտարանի տնօրենը նաև նշեց, որ մյուս տարվանից սկսած ծրագրվում է Բյուրականի աստղադիտարանի մեծ աստղադիտակների արդիականացման  աշխատանքները։

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ.-ին Արագած լեռան վրա 1400 մետր բարձրության վրա։ 1998թ.-ից Աստղադիտարանը կրում է ականավոր գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անունը։
-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:50
22 Ապրիլի 2017
Համակարգիչները հնարավոր կլինի կառավարել մտքի ուժով
Մտքի ուժով համակարգչի կառավարաման մեթոդներ են մշակվում։
16:06
19 Ապրիլի 2017
Հսկայական փայլուն աստերոիդ է մոտենում Երկրին
Մոտ մեկուկես կիլոմետր լայնություն ունեցող JO25 աստերոիդ է մոտենում Երկիր մոլորակին։
13:01
18 Ապրիլի 2017
Գիտնականները սմարթֆոնների կախարդական ապակի են ստեղծել ԱՄՆ–ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները սմարթֆոնների համար ապակի են ստեղծել, որն օժտված է ինքնավերականգնման հատկությամբ։
17:22
16 Ապրիլի 2017
Գիտնականները մշակել են սարք, որը օդից խմելու ջուր է հավաքում
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են սարք, որը թույլ է տալիս շրջակա օդից մաքուր ջուր ստանալ:
16:10
16 Ապրիլի 2017
Facebook–ը սկսել պայքարել ֆեյքերի դեմ
Աշխարհի ամենատարածված Facebook սոցցանցը լայնածավալ բացատրողական արշավ է սկսել կեղծ լուրերի դեմ պայքարի ոլորտում։
14:40
16 Ապրիլի 2017
Սատուրնի արբանյակի վրա կարող է կյանք լինել. գիտնականներ
Գիտնականները երկրաջերմային աղբյուրներ են հայտնաբերել Սատուրնի արբանյակ Էնցելադայի վրա:
11:47
11 Ապրիլի 2017
Microsoft Word-ի բոլոր տարբերակները վտանգավոր խոցելիություն են պարունակում
FireEye ընկերության տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնել են, որ Microsoft Word-ի բոլոր տարբերակներում «զրոյական օրվա» խոցելիություն է հայտնաբերվել:
14:37
10 Ապրիլի 2017
Ռոստելեկոմը Կապի և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիա կստեղծի հայկական բուհերից մեկում
Հայաստանում Ռոստելեկոմ ընկերությունն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը երկուշաբթի ստորագրեցին համագործակցության հուշագիր։
12:30
05 Ապրիլի 2017
Հայաստանի բնակիչները կկարողանան տեսնել «տիեզերական հրեշին»
2014 JO25 աստերոիդը հայտնաբերվել է 2014 թվականին:
20:37
27 Մարտի 2017
Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի ամենասառը վայրը
Գիտնականները նոր մանրամասներ են ներկայացրել Բումերանգ պրոտոմոլորակային միգամածության վերաբերյալ։
20:21
25 Մարտի 2017
Apple-ը ներկայացրել է կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Apple-ը վերաբացել է իր առցանց խանութը թարմացումից հետո:
19:35
18 Մարտի 2017
Գիտնականներն ապացուցել են, որ 5 վայրկյանում գետնից բարձրացված մթերքն անվտանգ է
Բիրմինհեմի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնն ապացուցել է այսպես կոչված «հինգ վայրկյանի» կանոնի ճշմարտացիությունը: