484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Տիեզերագնաց Բալանդինը Հայաստանին կնվիրի տիեզերքից նկարված Արարատ Լեռան լուսանկարները
13:45
02 Հունիսի 2011

Ռուս օդաչու և տիեզերագնաց, Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Բալանդինը մտադիր է Երևանի ռուսական մշակութային և գիտական կենտրոնին նվիրել տիեզերքից նկարված Արարատ Լեռան, Երկրագնդի և այլ օբյեկտների լուսանկարները:

Բալանդինը հունիսի 1-4-ը գտնվում է Հայաստանում «Տիեզերական ոդիսական»  միջազգային կրթական ծրագրի շրջանակներում: Նախօրեին նա այցելել է Բյուրականի աստղադիտարան, իսկ հինգշաբթի հանդիպել է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության աշխատակազմի, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների, մանկավարժների հայկական ասոցիացիաների, Ռուսական բուհերի շրջանավարտների միության ներկայացուցիչների հետ:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցած «Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաները կրթության մեջ. զարգացման հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի շրջանակներում տիեզերագնացը նշել է, որ շատ ուրախ է, որ Հայաստանում է:

«Այստեղ գալուց ես ինձ հետ վերցրեցի Երկրագնդի, տիեզերքի, Արարատ լեռան տիեզերական լուսանկարները», - ասաց Բալանդինը:

Նա պատմեց, որ դեպի տիեզերք կատարած թռիչքների ընթացքում նկարել է շուրջ 600 նկար, գրել է բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք ներառվել են «Երկրագնդի մասին երկրագնդից դուրս» իր օրագիր-ամսագրում, որը նախատեսվում է հրապարակել 2-3 ամսից:

Մանկավարժների հետ զրույցի ընթացքում Բալանդինը բարձր գնահատեց այն փաստը, որ 2011 թվականը ՄԱԿ-ի կողմից Ռուսաստանում հայտարարվել է Տիեզերքի տարի և Դեպի տիեզերք առաջին մարդու թռիչքի տարի:

Նա ընդգծեց, որ տիեզերք կատարած նույնիսկ մեկ թռիչքն ի զորու է ամբողջովին փոխել կյանքի նկատմամբ աշխարհայացքը, մարդկանց դարձնել ավելի մարդկային և հանդուրժող:
Բարձր գնահատելով մանկավարժի աշխատանքը՝ տիեզերագնացը նշեց, որ կարևոր չէ, թե ինչ մասնագիտություն կընտրի աշակերտը, ավելի կարևոր է  նրան պրոֆեսիոնալ դաստիարակել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:50
22 Ապրիլի 2017
Համակարգիչները հնարավոր կլինի կառավարել մտքի ուժով
Մտքի ուժով համակարգչի կառավարաման մեթոդներ են մշակվում։
16:06
19 Ապրիլի 2017
Հսկայական փայլուն աստերոիդ է մոտենում Երկրին
Մոտ մեկուկես կիլոմետր լայնություն ունեցող JO25 աստերոիդ է մոտենում Երկիր մոլորակին։
13:01
18 Ապրիլի 2017
Գիտնականները սմարթֆոնների կախարդական ապակի են ստեղծել ԱՄՆ–ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները սմարթֆոնների համար ապակի են ստեղծել, որն օժտված է ինքնավերականգնման հատկությամբ։
17:22
16 Ապրիլի 2017
Գիտնականները մշակել են սարք, որը օդից խմելու ջուր է հավաքում
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մշակել են սարք, որը թույլ է տալիս շրջակա օդից մաքուր ջուր ստանալ:
16:10
16 Ապրիլի 2017
Facebook–ը սկսել պայքարել ֆեյքերի դեմ
Աշխարհի ամենատարածված Facebook սոցցանցը լայնածավալ բացատրողական արշավ է սկսել կեղծ լուրերի դեմ պայքարի ոլորտում։
14:40
16 Ապրիլի 2017
Սատուրնի արբանյակի վրա կարող է կյանք լինել. գիտնականներ
Գիտնականները երկրաջերմային աղբյուրներ են հայտնաբերել Սատուրնի արբանյակ Էնցելադայի վրա:
11:47
11 Ապրիլի 2017
Microsoft Word-ի բոլոր տարբերակները վտանգավոր խոցելիություն են պարունակում
FireEye ընկերության տեղեկատվական անվտանգության մասնագետները հայտնել են, որ Microsoft Word-ի բոլոր տարբերակներում «զրոյական օրվա» խոցելիություն է հայտնաբերվել:
14:37
10 Ապրիլի 2017
Ռոստելեկոմը Կապի և ցանցային տեխնոլոգիաների լաբորատորիա կստեղծի հայկական բուհերից մեկում
Հայաստանում Ռոստելեկոմ ընկերությունն ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը երկուշաբթի ստորագրեցին համագործակցության հուշագիր։
12:30
05 Ապրիլի 2017
Հայաստանի բնակիչները կկարողանան տեսնել «տիեզերական հրեշին»
2014 JO25 աստերոիդը հայտնաբերվել է 2014 թվականին:
20:37
27 Մարտի 2017
Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի ամենասառը վայրը
Գիտնականները նոր մանրամասներ են ներկայացրել Բումերանգ պրոտոմոլորակային միգամածության վերաբերյալ։
20:21
25 Մարտի 2017
Apple-ը ներկայացրել է կարմիր iPhone 7 և iPhone 7 Plus (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Apple-ը վերաբացել է իր առցանց խանութը թարմացումից հետո:
19:35
18 Մարտի 2017
Գիտնականներն ապացուցել են, որ 5 վայրկյանում գետնից բարձրացված մթերքն անվտանգ է
Բիրմինհեմի համալսարանի պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնն ապացուցել է այսպես կոչված «հինգ վայրկյանի» կանոնի ճշմարտացիությունը: