478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+33
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Բալանդինը կայցելի Հայաստան «Տիեզերական ոդիսական» ծրագրի շրջանակներում
19:20
30 Մայիսի 2011

Ռուսական պատվիրակությունը, որի կազմում են տիեզերագնաց օդաչու, Խորհրդային Միության Հերոս Ալեքսանդր Բալանդինը և «Սոյուզ» համառուսական երիտասարդական աէրոտիեզերական միության գործադիր տնօրեն Իվան Մուրավյովը, հունիսի 1-4-ը կայցելի Հայաստան «Տիեզերական ոդիսական» միջազգային կրթական ծրագրի շրջանակներում, հաղորդում է Ռոսսոտրուդնիչեստվոյի մամուլի ծառայությունը։

Հունիսի մեկին պատվիրակությունը կայցելի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, հաջորդ օրը Ռուսական մշակութային և գիտական կենտրոնում կկայանա ռուսական պատվիրակության հանդիպումը Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության անձնակազմի, Հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի, ռուսական բուհերի շրջանավարտների միության ռուսաց լեզվի դասախոսների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։

Նույն օրը «Մոսկվա» կինոթատրոնում կանցկացվի Յուրի Գագարինի՝ տիեզերք կատարած թռիչքի 50-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսի հանդիսավոր բացումը և տիեզերական թեմայով վավերագրական ֆիլմերի ցուցադրություն։

Բացի այդ, չորեքշաբթի Ալեքսանդր Բալանդինը և Ւվան Մուրավյովը մի շարք հանդիպումներ կունենան դպրոցականների և մանկավարժական անձնակազմի, Գագարին (Գեղարքունիքի մարզ) գյուղի բնակիչների հետ։

Հինգշաբթի ռուսական պատվիրակության պատվին հանդիպում կանցկացվի Հայաստանի Ազգային ժողովում։
Հանդիպում է ծրագրված նաև Երևանի պետական համալսարանի ուսանողական և դասախոսական կազմի հետ, ինչպես նաև նախատեսվում է այցելել Երևանի Մայակովսկու անվան դպրոց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:30
22 Հուլիսի 2017
Գիտնականները նոր արդյունավետ ցավազրկող են գտել
Գիտնականները գիտափորձեր են անցկացրել քրոնիկ ցավերից տառապող հարյուր հիվանդների մասնակցությամբ:
20:17
20 Հուլիսի 2017
Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին
Սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt աշխարհի խոշորագույն ֆոտոխմբագրման և ստեղծարար սոցիալական ցանցի թիմին։
21:07
19 Հուլիսի 2017
Գիտնականները պարզել են, թե ինչի կարող է հանգեցնել ճարպակալումը
Ամերիկացի գիտնականները սահմանել են մարմնի զանգվածի ավելացման վտանգավոր տեմպերը։
19:00
16 Հուլիսի 2017
iPhone 8–ն ամենաանսովոր կորպուսը կունենա (ՖՈՏՈ)
2017 թ.–ին Apple–ի ֆլագմանը հասանելի կլինի չորս գունային տարբերակով։ Դրանցից մեկը հայելային կլինի։
15:03
16 Հուլիսի 2017
Հայտնաբերվել է Տիեզերքի ամենափոքր աստղը
Աստղագետների միջազգային թիմը հայտնաբերել է գիտությանը հայտնի է ամենափոքր աստղը:
17:55
15 Հուլիսի 2017
Կոլիբրիի ստեղծած օդային հոսանքը ցուցադրել են տեսանյութում (ՎԻԴԵՈ)
Գիտնականներն օգտագործում են ծուխը` թռչնի շարժունակությունը հետազոտելու համար։
16:47
15 Հուլիսի 2017
Կույրերի համար ինտելեկտուալ հավելված` Microsoft–ից
Microsoft ընկերությունը ներկայացրել է նոր բջջային հավելված, որը կոչված է օգնել կույր մարդկանց առօրյա կյանքում։
14:10
15 Հուլիսի 2017
Երկարակեցության սուրճ
Բժշկական գրականությունում մշտապես հայտնվում են հաղորդումներ սուրճի օգտակար հատկությունների մասին:
20:57
09 Հուլիսի 2017
Facebook-ը խմբային տեսաչատերի հավելված է մշակում
Facebook–ը ավտոնոմ հավելված է մշակում խմբային տեսաչատերի համար։
15:40
09 Հուլիսի 2017
Հաջողությամբ փորձարկվել է քաղցկեղի դեմ պատվաստանյութը
Ամերիկացի, գերմանացի և ավստրիացի  ուռուցքաբանները կլինիկական փորձարկումներ են անցկացրել:
20:47
05 Հուլիսի 2017
Samsung-ը կթողարկի Galaxy S8-ի փոքրացված տարբերակը
Samsung ընկերությունը թողարկման է պատրաստում իր ֆլագմանյան սմարթֆոնի փոքրացված տարբերակը:
21:30
02 Հուլիսի 2017
Գիտնականները զգուշացրել են ուղեղի ճճվային կաթված առաջացնող համաճարակի մասին
ԱՄՆ հետազոտողները հայտնաբերել են, որ առնետային թոքային Angiostrongylus cantonensis որդը տարածվել Ֆլորիդա նահանգի հինգ շրջաններում: