486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
2011թ.-ին Հայաստանում երիտասարդական ավելի քան 150 դրամաշնորհային ծրագրեր կիրականացվեն. Գիտության պետկոմիտե
19:28
06 Մայիսի 2011

2011թ.-ին Հայաստանում երիտասարդական ավելի քան 150 դրամաշնորհային ծրագրեր կիրականացվեն, որին կմասնակցեն շուրջ 200 երիտասարդներ, ուրբաթ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2010» մ մրցույթի հաղթողներին դրամաշնորհների հանձնման արարողության ժամանակ հայտնեց Գիտության պետական կոմիտետի նախագահ Սամվել Հարությունյանը:

Մրցույթը կազմակերպվել է Գիտության պետկոմիտեի կողմից՝ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի աջակցությամբ:
«Այսօրվա միջոցառումը երիտասարդ սերնդին աջակցելու կառավարական ծրագրի մի մասն է: Ես վստահ եմ, որ նման ծրագրերը կկարողանան խոչընդոտել արտերկրում «մեր ուղեղների հոսքին»»,- ասաց նա:
Ըստ Հարությունյանի, մրցույթին ընդամենը 32 նախագիծ է հաղթել: Մրցույթն անցկացվում է երկու կատեգորիայում՝ ասպիրանտական աշխատանքներ և թիմային նախագծեր:
«Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել 32 գիտական ծրագիր. 16 ասպիրանտի կտրվի 1.5 մլն ՀՀ դրամ մեկամյա անհատական աջակցություն, իսկ գիտական հետազոտությամբ զբաղվող մինչև 35 տարեկան 3 գիտաշխատողներից կազմված 16 խմբերին՝ տարեկան 3,5 միլիոն դրամ երկամյա աջակցություն»,- տեղեկացրեց նա:

Պետկոմիտեի նախագահը վստահություն հայտնեց, որ մրցույթում հաղթած երիտասարդների մի մասը հայտնի գիտնականներ կդառնան Հայաստանում և արտերկրում:

«Եթե անգամ նրանց 15-20 տոկոսը հետագայում շարունակեն զբաղվել գիտական գործունեությամբ՝ դա արդեն մեծ ներդրում կլինի հայկական գիտության զարգացման գործում»,- նշեց նա:

Միջոցառման ընթացքում Հարությունյանը և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի ղեկավար Բարսեղ Բեգլարյանը նաև Հիմնադրամի և Գիտության պետկոմիտեի միջև մտադրությունների հուշագիր ստորագրեցին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:00
15 Հունվարի 2017
Բժիշկները հերքել են եղանակի և հոդացավերի միջև կապը
Սիդնեյի գլոբալ առողջության ինստիտուտի մասնագետները գիտական հետազոտություն են անցկացրել:
14:20
07 Հունվարի 2017
Windows 10-ը նոր դիզայն կունենա
Microsoft-ը նոր դիզայն է մշակում Windows 10-ի համար:
18:54
04 Հունվարի 2017
Կանխատեսում. Երկիր մոլորակը կոչնչանա 2017 թ.–ի աշնանը
Հայտնի գիտնական Դևիդ Միդը նշել է Երկիր մոլորակի ոչնչացման հստակ ամսաթիվը։
19:18
24 Դեկտեմբերի 2016
Արթնանում է նեանդերտալացիներին կործանած գերհրաբուխը
Մարդկության պատմության մեջ ամենամեծ ժայթքումն առաջացրած իտալական գերհրաբուխը սկսել է արթնանալ:
21:38
19 Դեկտեմբերի 2016
Գարեջրի կանոնավոր օգտագործումը կործանարար է մարդու առողջության համար
Բռնոյի մասնագետները հայտարարել են, որ մարդու օրգանիզմի համար գարեջրի օգտակարությունը չափազանցված է։
21:14
18 Դեկտեմբերի 2016
Բուհում սովորելը ճանաչվել է ճարպակալման պատճառներից մեկը
Վերմոնտի համալսարանի գիտնականների թիմն ուղիղ կապ է սահմանել բուհում սովորելու և ճարպակալման միջև:
19:57
18 Դեկտեմբերի 2016
Մեկ գավաթ կարմիր գինին փոխարինում է 1 ժամվա մարզումները. գիտնականներ
Մեկ գավաթ կարմիր գինին նույնքան օգտակար է, որքան մարզասրահում մեկ ժամ մարզվելը:
18:29
18 Դեկտեմբերի 2016
Հայտնաբերվել է մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել սուտակներից և շափյուղաներից
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են գազային մոլորակ, որի ամպերը կարող են կազմված լինել բյուրեղներից:
17:13
18 Դեկտեմբերի 2016
Կնոջ և տղամարդու ուղեղի տարբերությունը. 5 հետաքրքիր փաստեր
Ապացուցվել է, որ կնոջ և տղամարդու ուղեղը տարբեր կերպ է ծերանում:
18:43
17 Դեկտեմբերի 2016
Մեկնարկել է Apple AirPods անլար ականջակալների վաճառքը
Apple ընկերությունը բացել է AirPods պատվիրելու հասանելիությունը ծանուցումից երեք ամիս անց:
12:40
13 Դեկտեմբերի 2016
Ապացուցվել է երկրակեղևի բարակումը
Ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ Համաշխարհային օվկիանոսի տակ տեղակայված երկրակեղևի միջին հաստությունը ժամանակի ընթացքում բարակում է:
20:12
11 Դեկտեմբերի 2016
Գիտնականները փոշու տեսքով արհեստական արյուն են ստեղծել
Վաշինգտոնի համալսարանի գիտնականներն արհեստական արյուն են ստեղծել, որը կարելի է պահել փոշու տեսքով: